-
ՄԵՐ ՄՏՔԵՐՈՒՄ` ՀԱՃԱԽ ԹԵ՛ ՄԵՂԿ, ԹԵ՛ ԳՈՒՆԱԶՈՒՐԿ,
ՄԵՐ ՀՈՒՅԶԵՐՈՒՄ- ԱՅՆՔԱ՜Ն ԼԻՐԻԿԱԿԱՆ,-
ՄԵՆՔ ՉԵ՞ՆՔ ԵՂԵԼ ԱՐԴՅՈՔ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՆՀՈԳ,
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՆՓՈՒՅԹ, ՀԱՃԱԽ ԹԵԹԵՎ,-
ԵՎ ՊԱՀԵՐ ԵՆՔ ՎՍԵՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ԵԹԵ-
ԴԱ ՉԻ՞ ԵՂԵԼ ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԺԱՄԻ...
Կարդացեք Չարենց
-
մանրամասն
-
Հունիսի 26-ին ժամը 19.00-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսը հրավիրում է հանրահավաք
ավելին
-
Երեկ Ազգային ժողովը 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության ծրագիրը։ Դրան կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, իսկ խորհրդարանական մյուս ուժերը՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ արդեն երրորդ անգամ հրավիրվում է ԱԱԾ։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
Ինչպես եւ սպասվում էր, կառավարության ծրագիրը ձայների մեծամասնությամբ ընդունվեց։ Մեծ հաշվով` դա ոչ լավ է, ոչ վատ, որովհետեւ այսպես թե այնպես որեւէ մեկն այս կառավարությունից որեւէ ակնկալիք չունի, կառավարության ծրագիր կոչվածն էլ ընդամենը թղթի կտոր է, որի մասին հիշելու են մեկ էլ մի քանի տարի հետո։
Մարկ Նշանյան
ավելին
-
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, թե աշխատող մարդը չպետք է աղքատ լինի, դրա համար էլ կառավարությունը խոստացել է նվազագույն աշխատավարձը (32,5 հազար դրամ) կրկնապատկել։
ավելին
-
Մամուլի տեղեկությունների համաձայն, գեներալ Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ ԱԺ նրա աշխատասենյակ են տարվել գազօջախ, գազի բալոն, տանկի մարտկոց (ակումուլյատոր) եւ այլն։
ավելին
-
Երեկ իրավացիորեն նկատել է ֆեյսբուքցիներից մեկը`
արձագանքելով հետեւյալ
իրադարձություններին։
ՀՀԿ-ական Ռուբեն
Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան
ծեծկռտուքի առնչությամբ
ոստիկանությունը
ձերբակալել է 7 հոգու։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
Սեյրան Օհանյանի երազը
Աշխատասենյակում նստած` գլուխն առել է ափերի մեջ ու ժամանակ առ ժամանակ վախեցած նայում է լուսամուտից դուրս. տեսնես ո՞ւմ մտքով է անցել պաշտպանության նախարարության շենքը կառուցել Ավանում` «գյուլլի բերան»։ Աշխատասենյակի պատից կախված է Սերժ Սարգսյանի պաշտոնական դիմանկարը (սաղավարտը գլխին, Ավարայրի դաշտում քացով խփում է փղերին)։ Այդ պահին հեռախոսը զնգում է։
ավելին
-
Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ ԱԺ-ում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում նշել է, որ ծրագրի քննարկումը նաեւ կառավարության վստահության հարցի քննարկումն է։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Կառավարության ծրագիրը երեկ շարունակված
արտահերթ նիստում
ընդունվեց` ձայների 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ
հարաբերակցությամբ.
կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ` Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»։ Սակայն, անկախ քվեարկության արդյունքներից անգամ, այս նիստը եւս իշխանությունները թերեւս երկար ժամանակ չեն կարողանալու մոռանալ եւ հազիվ թե հասցնեն էլ,
եթե նկատի ունենանք, որ ամառային արձակուրդներից հետո նրանց նորից սպասվում է նույն փորձությունը։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Հայաստանում արդեն վաղուց հայտնի փաստ է, որ
խորհրդարանում հիմնականում հայտնվում են մարդիկ, ովքեր մշտապես ծառայել ու ծառայում են գործող ռեժիմին։ Այդպիսիները, որպես կանոն, չունեն ձեւավորված
աշխարհայացք, զուրկ են
սեփական կարծիք եւ
անձնական տեսակետ
հայտնելու ունակությունից։ Ըստ այդմ՝ նրանք իրենց գործունեությունը հարմարեցնում են իրավիճակային շահերին ու քաշվում մի կողմ։ Թեեւ հայ հասարակությունն էլ լավ
ճանաչում է այդ
մանդատավորներին,
այնուամենայնիվ
«ՈՎ՝ ՈՎ է» խորագրի
շրջանակներում փորձենք
ներկայացնել օրվա հերոսին՝ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին։
Գայանե Զարգարյան
ավելին
-
Վերջին հաշվով հանրապետական կ.-ի ինչ լինելը հաշվի առնելով, վերջին հաշվով ՓԱՍՏԱՑԻ արդյունքը հանրապետական կ.-ի ու ձեռնասունների իր կոալիցիայի՝ որ հիմա թուուուույն ընդդիմություն են դարձել, դրանց բոլորի դե-ֆակտո, փաստացի կառավարման կործանարար արդյունքները հաշվի առնելով կարգախոսներն այն, որ ժամանակ առ ժամանակ ընդունակ նրանց փի-առ-չի ները հրապարակ են նետում, ահա այդ կարգախոսներն ինչ իմաստով են ներկայանում՝ «Հայաստանը դու ես», «Մեկ ագզ, մեկ մշակույթ», «Մեկ ազգ, մեկ պետություն» եւ այլն։
Մ. Մ.
ավելին
-
Հունիսի 21-ին «Կինո» խմբի մենակատար Վիկտոր Ցոյը կդառնար 50 տարեկան։
Եվ այսօր ամենաարդիական հարցը, որը կապված է երաժշտի հետ. ո՞ւմ կողմից կլիներ Ցոյն այսօր։
Ա. Մ.
ավելին
-
Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը երեկ ԱԺ-ում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում անդրադարձավ ծրագրի պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության եւ արդարադատության խնդիրներին` հայտարարելով, որ առնվազն երկրի պաշտպանունակության, իրավապահ մարմինների ու դատական իշխանության վերաբերյալ կառավարության ծրագրի պատկերացումները խիստ սահմանափակ են ու մակերեսային, որ այն ընդամենը բարի ցանկությունների հռչակագիր է եւ ոչ ավելին։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
«ՉԻ» տեղեկությունների համաձայն` սպորտի եւ երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից՝ պաշտոնի առաջխաղացում չունենալու համար։
Գայանե Զարգարյան
ավելին
-
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, օրերս Արմավիրի մարզի «սվոյ» ՀՀԿ-ական գյուղապետներին իր մոտ է կանչել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ու կոնկրետ հանձնարարականներ տվել։
Գայանե Զարգարյան
ավելին
-
Հայերի անհավանական արկածները դրսում շարունակվում են։ Մեր հայրենակիցները, որոնք վաղուց այլ երկրների քաղաքացիներ են, չեն դադարում զարմացնել մեզ էլ, աշխարհին էլ։ Հերթական հայկական տխուր անակնկալը` կրկին ԱՄՆ-ից։ Ամուսիններ Միքայել Նակոպյանն ու Նատալյա Մուրավյովան Եվրոպայից ԱՄՆ մարմնավաճառության միջազգային կապ հաստատելու եւ աղջիկներ «առաքելու» մեղադրանքով օրերս ձերբակալվել են Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։
Նատալյա Հովսեփյան
ավելին
-
Այս պահարանը այն հազվադեպ, ինչպես կահույքագործության, այնպես էլ թանգարանային արվեստի գործերից է, որոնք տարեցտարի էլ ավելի են գրավում կոլեկցիոներների ուշադրությունն ամբողջ աշխարհում, որովհետեւ նմանատիպ նմուշների քանակն աճուրդային շուկայում գնալով նվազում է։
ավելին
-
Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է երկրագնդի փոքրաթիվ ժողովուրդների անհետացող լեզուների պահպաման գործում ներդրում ունենալու մասին։
Ա. Մ.
ավելին
-
Նորվեգիայի դատախազությունը երեկ պահանջել է անցյալ տարի ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկին տեղափոխել հոգեբուժարան, հայտնում է France Press գործակալությունը։
Ա. Մ.
ավելին
-
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Մեքսիկայում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների հետ քննարկել Ֆոլքլենդյան կղզիների հարցը։
Ա. Մ.
ավելին
-
Եվրո-2012-ի խմբային փուլի ավարտից ներկայացնում ենք այս փուլի մի շարք վիճակագրական տվյալներ եւ փաստեր։
ավելին
-
Տիգրան Սարգսյան - Կենդանակերպի նշանը` Ջրխոս։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի նյարդային իրադարձություններով։
ավելին