02.03.2018 06:42 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ժուլիկոտ պատմություն

Ո՞ւմ դիմեինք, երբ ամեն քայլափոխի շահարկում էին ԱԱԾ-ի եւ ФСБ-ի անունները. գործարար

Ո՞ւմ դիմեինք, երբ ամեն քայլափոխի շահարկում էին ԱԱԾ-ի եւ ФСБ-ի անունները. գործարար

Մեր թերթի նախորդ համարում «Գործարարներին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից» հրապարակման մեջ գրել էինք, որ Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից։ Ահազանգ հնչեցրած գործարարը՝ Սամվել Սահակյանը, խոստացել էր հարցազրույց տալ, ինչը եւ ներկայացնում ենք ստորեւ։

- Պարոն Սահակյան, Դուք ահազանգել էիք մեր խմբագրություն՝ նշելով, որ ՀԿԵ-ի հետ աշխատող ընկերություններին ահաբեկում են ԱԱԾ-ի անունից։ Սկսենք սկզբից՝ ո՞վ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է ձեզ ահաբեկում։

- Մեր ընկերությունը՝ «Լիոն փրինթինգ սերվիսը» եւ «Շինարտսը», համագործակցում է Հարավկովկասյան երկաթուղու հետ 2000թ-ից եւ 2012թ-ից։ Այդ ընթացքում որեւէ բողոք պատվիրատուի կողմից չի եղել, մենք կատարել ենք պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, դեռ մի բան էլ ավելի, գիշեր-ցերեկ, սեղմ ժամկետներում, ինչքան եւ ինչպես անհրաժեշտ է եղել, աշխատել ենք։ Սակայն 2013 թ-ից ՀԿԵ-ի որոշակի շահագրգիռ անձինք սկսեցին անհասկանալի բողոքներ ներկայացնել մեր ընկերությանը, խոչընդոտներ ստեղծել մեր աշխատանքների համար։ Երբ մենք փորձում ենք այդ բողոքները քննել ըստ էության, ստացվում է, որ որեւէ խնդիր չկա. օրինակ՝ 2013 թ. նոյեմբերին դեպք եղավ, երբ ՀԿԵ-ի որոշ պաշտոնյաներ հայտարարեցին, թե մենք նախատեսվածից քիչ ապրանք ենք մատակարարել, մենք առաջարկեցինք հանձնաժողով կազմել եւ գնալ ստուգել, հայտարարեցին, թե ապրանքը ամբողջությամբ բեռնաթափել են, ակտն էլ իրենք են կազմել, ու նմանատիպ բազմաթիվ դեպքեր, իրենք առանց մեր ներկայացուցչի ակտեր էին կազմում, բեռնաթափում ապրանքը, օրեր անց բողոք ներկայացնում։ Իսկ այն ապրանքները, որոնք ակտավորվում էին մեր ներկայացուցչի ներկայությամբ, 1-2 տոննա ավել էր ստացվում, այսինքն՝ այդքան ժամանակ դեռ մենք ենք տուժել։

Ով է տեսել ապրանքը վերցնեն, օգտագործեն եւ ասեն, թե քիչ է եղել։ Վերջերս էլ ՀԿԵ-ի տնօրենի անվտանգության գծով տեղակալ Արմեն Դարբինյանը դիմել է մեզ իր ԱԱԾ-ում աշխատող ընկերոջ անունից՝ խնդրելով համագործակցել մի անձնավորության հետ՝ ապրանքը տվյալ անձից գնելու համար, սակայն մենք հրաժարվել ենք։ Դրանից հետո Դարբինյանը սպառնացել է, թե իր ԱԱԾ-ական ընկերոջը կասի մեր հրաժարվելու մասին, այսինքն՝ մենք հասկացանք, որ մեզ համար վատ կարող է լինել։ Մենք էլ ասել ենք՝ ում ուզում ես ասա։ Հիմա ենք հասկանում, որ Դարբինյանի` ՀԿԵ մուտք գործելուց հետո 2013 թ. սկսած արշավը, ամեն քայլափոխի խոչընդոտներ ստեղծելը արվել են մեզ այդ գործից դուրս թողնելու համար։ Այս երեւույթը պարբերաբար կրկնվել է, ՀԿԵ անվտանգության ծառայության տարբեր աշխատակիցներ հանդիպել են մեզ հետ՝ ինչ-որ հարցեր պարզաբանելու համար։ Օրինակ՝ ՀԿԵ-ի գործերի կառավարիչ նշանակվելուց հետո ինձ իր մոտ է հրավիրել Կարեն Անտոնյանը եւ ասել, որ իրեն դուր չի գալիս մեր աշխատաոճը, մենք այլեւս չզբաղվենք երկաթուղու տպագրական գործերով, իսկ երբ ես հակադարձել եմ, թե դու պիտի որոշես՝ ես ինչով զբաղվեմ, պայմանագիր ունեմ, աշխատելու եմ, վերջինս հոխորտացել է, թե դու հիշում ես, որ ես ԿԳԲ-ում եմ աշխատել, դե կտենաս ինչ կանեմ ու փաստորեն տեսանք, իսկ թե ինչ տեսանք` մենք մանրամասները եւ փաստերը կներկայացնենք իրավապահներին։

- Ինչքա՞ն ժամանակ է՝ նման պայմաններում եք աշխատում, ինչո՞ւ իրավապահներին չեք դիմում։

- Ում դիմեինք, երբ ամեն քայլափոխի շահարկում էին ԱԱԾ-ի եւ Ղհը-ի անունները, սակայն այսպես երկար շարունակվել չէր կարող։ Ես վստահ եմ, որ մեր ահազանգը  իրավապահները կընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ քայլեր կձեռնարկեն։ Ինքս էլ ԱԱԾ-ում հաղորդում կներկայացնեմ։

- Այսքանից հետո ինչպե՞ս եք շարունակելու աշխատել ՀԿԵ-ի հետ՝ ունենալով նմանատիպ խնդիրներ։

- Մենք երկաթուղու, մանավանդ՝ երկաթուղայինների հետ որեւէ խնդիր չենք ունեցել եւ չունենք, մեզ համար արհեստականորեն խնդիրներ են ստեղծում այնտեղ աշխատող նախկին ԱԱԾ-ականները, ովքեր ամեն քայլափոխի շեշտում են իրենց նախկին աշխատավայրը, փորձում ճնշում գործադրել մեզ վրա եւ խցկվել մեր գործերի մեջ, իսկ երբ տեղի չենք տալիս այդ սպառնալիքներին, փորձում են խլել մեր աշխատանքը։ Օրինակ՝ տենդեր հայտարարելու հաջորդ օրն իսկ Անտոնյան Կարենի տեղակալ Ալոյան Վարդանը իր հետ բերել էր ինչ-որ տպագրական աշխատակիցների՝ չափ ու ձեւ անելու համար, որոնք արդեն ծառայություն են մատուցում առանց պայմանագիր ունենալու։

 - Իսկ տեղյա՞կ եք՝ նման խնդիր ՀԿԵ-ի հետ աշխատող այլ տնտեսվարողների մոտ ե՞ւս կա, թե՞ միայն ձեզ մոտ է։

- Ես այսօր խոսում եմ մեր խնդիրների մասին, թեեւ այլ տնտեսվարողներից եւս լսել եմ արհեստական խոչընդոտներ ստեղծելու ահազանգեր։ Լավ կլինի՝ իրենք եւս բարձրաձայնեն այդ խնդիրները, որպեսզի վերջ տանք այս ամենաթողությանը

- Իսկ փորձե՞լ եք այս խնդիրները քննարկել ՀԿԵ-ի տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ, նա տեղյա՞կ է իր կառույցում ստեղծված իրավիճակին։

- Բազմիցս տեղեկացրել ենք Սերգեյ Վալկոյին, բայց ոնց հասկանում ենք, այնտեղ որոշողը անվտանգության ծառայությունն է՝ Արմեն Դարբինյանի եւ Կարեն Անտոնյանի գլխավորությամբ։ Իսկ թե ինչ է մտածում Սերգեյ Վալկոն, չգիտենք, այնպիսի տպավորություն է, որ նրանից ոչինչ կախված չէ այդ հիմնարկում։

Պետք է նշեմ, որ այս գործընթացների եւ ստեղծված իրավիճակի հետ կապված մեր իրավաբանները նյութեր են  պատրաստում դատարան ներկայացնելու համար։

Հ.Գ. Գործարար Սամվել Սահակյանը «ՉԻ» հետ զրույցում ընդգծեց. քանի որ գեներալ Արմեն Դարբինյանը իրենց հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ինքը նշանակված է ՀԿԵ-ում ФСБ-ի, ոչ թե РЖД-ի կողմից, իրենք դա համարում են ահաբեկման միջոց եւ ինֆորմացիոն բոլոր աղբյուրներով այդ մասին տեղյակ են պահելու ФСБ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ՝ նամակով տեղեկացնելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30