Սերժ Սարգսյանի մեսիջն ունեցել է հետեւյալ բովանդակությունը` «Իմ հասցեին ինչ ուզում եք ասեք, քննադատեք, մենակ թե ինձ Ալիեւի հետ մի համեմատեք, դա ես ընդունում եմ որպես անձնական վիրավորանք»։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` նրա խնդրանքը բավարարվել է, ցույցի մասնակիցները ամեն ինչ վանկարկել են, կոչերում դիմելով Սերժիկ անվամբ, բայց այլեւս չեն համեմատել Ալիեւի հետ ու չեն բարձրագոչել, թե Ալիեւի նման Սերժ Սարգսյանն էլ է զավթել իշխանական աթոռն ու ամեն ճիգ գործադրում է այն պահելու համար։