21.07.2012 20:25
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Մնում է վերջին քայլը

Ռուսաստանի կողմից Թուրքիայի տարածքում ատոմակայաններ կառուցելու ծրագիրը պաշտոնապես մեկնարկում է։

«ՉԻ» - Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը մտադիր էր նոր ատոմակայան կառուցել Հայաստանում` Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտից հետո էներգետիկ բացը լրացնելու նպատակով։ Իսկ էլեկտրաէներգիայի ավելցուկը պիտի գներ Թուրքիան։ Հիմա փաստորեն պաշտոնապես այդ ծրագիրը «ջրվել է», որովհետեւ եթե օտարերկրյա գնորդներ չկան` Ռուսաստանի համար իմաստ չունի նոր ատոմակայան կառուցել Հայաստանում։ Ուրիշ կառուցողներ էլ չկան։ Իսկ մենք մեր ուժերով շատ-շատ կարող ենք ատոմակայանի մերձակայքում ջերմոցներ կառուցել։

Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե մենք պիտի նեղանանք մեր ռազմավարական դաշնակիցներից։ Ճիշտ հակառակը` պետք է արձանագրել, որ նրանք իրենց դաշնակցային պարտավորությունների կատարման հարցում մի քանի քայլ առաջ են անցել եւ փաստորեն ատոմակայաններ են կառուցում պատմական Հայաստանի տարածքում։ Այնպես որ` ինչ-որ իմաստով նրանք իրենց խոսքի տերն են։ Մնում է այդ տարածքը պաշտոնապես դարձնել Հայաստան, եւ վերջ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30