21.01.2016 18:18 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով-լրահոս

Բաքուն պետք է կործանվի

Երբեմն միտք ենք անում, թե երբ տարիներ հետո` արդեն նոր ժամանակներում, հետադարձ հայացք գցելով անցյալին, հատկապես որ իշխանավորի արածներն ենք ամենաբացասականը գնահատելու։

Շատերը կտան Սերժ Սարգսյանի, կլինեն նաեւ Քոչարյանի, Գալուստ Սահակյանի եւ այլ հանրապետականների  անունները։ Մեր խորին համոզմամբ, ժողովուրդը ամենաբացասական ձեւով հիշելու է ՀՀ քաղաքաշինության ներկայիս նախարար Նարեկ Սարգսյանին։ Որովհետեւ իր արածները ամեն քայլափոխի հիշեցնել են տալու։

Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի սխալները, վատ որոշումները, այդ ամենը դեռ կարելի է ուղղել, բայց սրանը` հնարավոր չէ։ Եթե մարդը վերցնում, պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը քանդում է, դա ինչպե՞ս վերականգնել։ Եթե մարդը վերցնում, այլասերում է մայրաքաղաքի պատմական կենտրոնը, անճաշակությամբ այն կահավորում, դա ինչպե՞ս ուղղել։ Հո չե՞ս վերցնի այդ ամենը քանդես։

Ինչ-որ տեղ Նարեկ Սարգսյանը հիշեցնում է արմատական թալիբներին։ Դրանք էլ քանդում եւ պղծում են այն ամենը, ինչը իրենց ճաշակով չէ։ Աֆղանստանում վերացրել են բուդդայական հին, անգնահատելի կոթողներ. դուրները չի եկել։ Այս մարդն էլ իր ճաշակով է առաջնորդվում։ Հակառակի պես, նրա ճաշակը համապատասխանում է ռաբիսի ամենահետին մակարդակին։ Մայրաքաղաքում երկու բան է մնացել, որ դեռ չի պղծել. նախկին Աստաֆյան փողոցը, մեկ էլ Հանրապետության հրապարակը։ Պարզ է, որ դա երկար չի տեւի. իր երազանքն է. մինչեւ Կառավարության շենքի վրա գմբեթ չհավաքի, Աբովյան փողոցի երկայնքով մի դյուժին կիսամեռ շենք չգցի` չի դինջանա։

Մի հատ երազանք էլ մենք ունենք. Նարեկ Սարգսյանին մի հնարով նշանակեին Բաքվի գլխավոր ճարտարապետ։ Նշանակում ու մի կողմ ես քաշվում։ Մի տարի հետո Բաքուն Հիրոսիմայից ավելի ողբալի վիճակում կլինի։ Ի~նչ գաղափար է կորչում։

ՄԱՀ ԾՎԾՎՅԱԼ

Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը այսպես բնութագրեց կոալիցիոն գործընկերներին, այսինքն` նրանց, ովքեր սկզբից ընդդիմություն են խաղում, հետո ՀՀԿ-ի փեշի տակ են մտնում։ Երբ մերացու խոզը մի 10-12 խոճկոր է ունենում, սրանք քանի սովածանում, այնքան բարձր են ծվծվում։ Իբր, բողոքում են ստեղծված ծանր սոցիալական վիճակից, դժգոհ են մերացու խոզի վարած քաղաքականությունից, ու գնալով այդ դժգոհությունը խորանում է։ Մինչեւ այն պահը, երբ մայր խոզը ձայն է տալիս, կանչում խոճկորներին։ Սրանք անմիջապես վրա են տալիս խոզի պտուկներին, սկսում մշմշալով ուտել։ Ձենները անմիջապես կտրում են։ Կարծես ընդամենը մեկ րոպե առաջ իրենք չէին ձայները աշխարհով մեկ գցել։

Մոտավորապես այս վիճակում է նաեւ Դաշնակցությունը։ Քանի տարի է ծվծվում էին, թե Սերժ Սարգսյանը սխալ քաղաքականություն է տանում, դժգոհում էին արտաքին ու ներքին քաղաքականությունից, հանրահավաք, նույնիսկ նստացույցեր էին անում։ Չասենք, բոլորդ եք հիշում։ Հիմա որեւէ մեկը դրանց ձայնը լսում է՞։ Ընդհանրապես ծպտունները դուրս չի գալիս։ Երեւի բռնել են իշխանության պտուկներից մեկը ու մշմշալով ուտում են։ Կպցրել են։ Խոսելու ժամանակ չունեն։

Հենց մեր ֆեյսբուքը բացում ենք, անմիջապես մեր պատին ՀՅԴ-ին անարգանքի սյունին գամելու հերթական գրառումն ենք տեսնում։ Եվ ինչն է հետաքրքիր. եթե մեկ տարի առաջ Դաշնակցությանը քննադատող որեւէ տեսակետ էր հնչում սոցցանցերում, դաշնակները անպայման արձագանքում էին, հակափաստարկներ էին ներկայացնում, բանավեճի մեջ էին մտնում։ Հիմա ընդհանրապես նման բան չկա։ Ով ինչ ուզում է, գրում է նրանց մասին, ոչ մի արձագանք։ Եվ իսկապես, ի՞նչ ասեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30