06.03.2017 23:59 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Գարնանացավ Week End-ը

Գարնանացավ Week End-ը

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ՀԱԻԹԻ։ 75 տարեկան հասակում վախճանվել է երկրի նախկին նախագահ Ռենե Պրեվալը։ Երկրի 202-ամյա պատմության մեջ Պրեվալն առաջին լիդերն էր, ով հաղթել է դեմոկրատական ընտրությունները, պաշտոնավարել է ողջ ժամկետի ընթացքում եւ խաղաղությամբ հանձնել է իշխանությունն իր իրավահաջորդին։ Պրեվալն իր առաջին նախագահական պաշտոնը զբաղեցրել է 1996 թվականին, այնուհետեւ, 2006-2011 թվականներին երկրորդ անգամ է ղեկավարել երկիրը։ Պաշտոնավարման ընթացքում նա մեծ ուշադրություն է դարձրել ենթակառուցվածքների զարգացմանը, զբաղվել է հողային բարեփոխմամբ։

ՄԵՔՍԻԿԱ։ Տուլտեպեկ քաղաքում պիրոտեխնիկայի արտադրամասի մոտ գազի արտահոսքից առաջացած պայթյունից 4 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Ֆարահ նահանգի Բալա Բուլուք շրջանում իրականացրած ավիահարվածների հետեւանքով ամենաքիչը 9 խաղաղ բնակիչ է զոհվել։ Ավիահարվածների «հեղինակների» մասին տեղեկատվություն չի հայտնվում։ Ըստ վարկածների, դա կարող է լինեն Աֆղանստանի օդային ուժերը կամ արտասահմանյան կոնտինգենտը։ Հայտնվում է 20 վիրավորների մասին։

Քունդուզ շրջանում «Թալիբան» ռադիկալ շարժման զորայինների հարձակման հետեւանքով ամենաքիչը 7 ոստիկան է զոհվել։ Հայտնի է, որ տեռորիստները հարձակվել են շրջանի հսկիչ-անցակետի վրա։

ՀՈՐԴԱՆԱՆ։ Մահապատժի են ենթարկվել տեռորիզմի համար դատապարտված 10 անձինք։ Տեռորիստները դատապարտվել են 2016 թվականին թագավորությունում մի շարք ռեզոնանսային  հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում նաեւ ալ-Բաքաայում փախստականների ճամբարի վրա հարձակման եւ քրիստոնյա գրող Նահիդա Հաթարայի սպանության համար։ Ըստ տեղեկատվության, 5 մարդ մահապատժի է ենթարկվել սեքսուալ բռնության եւ ինցեստի համար։

ԼԻԲԻԱ։ Իսլամիստ-զորայինները հարձակվել են Ռաս-Լանուֆ նավթային նավահանգստի վրա, որը հսկում են երկրի զորքերը։ Նոր հարձակումն իրականացրել են «Բենղազի պաշտպանության բրիգադների» զորայինները, որոնց հաջողվել է հսկողության տակ առնել տեղական օդանավակայանը։

ՍԵՆԵԳԱԼ։ Կաոլակ շրջանում ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով 12 մարդ զոհվել է, 48-ը տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։ Ըստ վկաների, ավտոբուսի վարորդը քնել է ղեկին։

ՍԻՐԻԱ։ Աազա քաղաքում «Ջաբհաթ Ֆաթհ ա-Շամ» իսլամիստական շարժման շտաբ-գրասենյակի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։ Ենթադրվում է, որ պայթյունն իրականացրել է «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպությունը. ուղարկված մահապարտ-տեռորիստը ներխուժել է շենք եւ գործի է դրել մահապարտի գոտին։ «Ջաբհաթ Ֆաթհ ա-Շամ» շարժումը Սիրիայում եւ Լիբանանում «Ալ-Քաիդայի» բաժանմունքն է համարվում։

ՃԱՊՈՆԻԱ։ Մացումոտոյի օդանավակայանից ուսումնական թռիչք իրականացրած 9 փրկարարներով ուղղաթիռը ընկել է Հաթիբուսեյի արեւելյան սարալանջին։ Որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում 3 դի է հայտնաբերվել, 2 մարդ անգիտակից վիճակում գտնվում է ուղղաթիռի կորպուսի տակ, 4 մարդու ճակատագիրը դեւռեւս անհայտ է։ Փրկարարների աշխատանքներին խանգարում են բարդ եղանակային պայմանները։

ՖԻՆԼԱՆԴԻԱ։ Finnair ֆիննական ավիաընկերությունը, ավիաոլորտի աշխատակիցների գործադուլի հետեւանքով, 18 ներքին չվերթ է չեղարկել։ Հելսինկիի օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, որը խախտել է օդային նավահանգստի ողջ աշխատանքը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ IAU ավիացիայի աշխատակիցների արհմիությունը, աշխատավարձերի բարձրացման թեմայով, բանակցություններ է վարում Palta գործատուների կազմակերպության հետ։ Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, ապա գործադուլը կշարունակվի։

ՍՈՄԱԼԻ։ Երկու օրվա ընթացքում, երկրի տարածքում երաշտից ու սովից ամենաքիչը 110 մարդ է զոհվել։ Մեկ շաբաթ առաջ երկրում ազգային աղետ է հայտարարվել, սակայն վարչապետը հայտարարել է միայն Բայ ռեգիոնում մահացածների քանակի մասին։ Ըստ ՄԱԿ-ի գնահատականի, Աֆրիկյան Եղջյուրի մոտ 5 մլն մարդ, ծավալվող սովի ֆոնին, օգնության կարիք ունի։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Ձնհալի տակ թաղվող աներեւան ու անքաղաքապետ Երեւանի ֆոնին երկրում պաշտոնապես մեկնարկել է պառլամենտական ընտրարշավը։ 

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30