19.06.2017 08:11 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Կորուստների Week End

Կորուստների Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ:

ԱՖՂԱՆՍՏԱՆ: Մազարի-Շարիֆ քաղաքի Շահին ճամբարում, որտեղ տեղակայված է 209-րդ բազան, աֆղանցի զինվորի հարձակման հետեւանքով 4 զինվոր է զոհվել: «Աֆղանցի զինվորը բազայի տարածքում ամերիկացի 4 զինվոր է գնդակահարել: Մենք հետաքննություն ենք անցկացնում»,- ասել է աֆղանական բանակի 209-րդ կորպուսի ներկայացուցիչ Աբդուլա Քահարա Արաաման:

Հիլմենդ շրջանում Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի ՕՈւ-ի ավիահարվածների հետեւանքով ամենաքիչը 20 զորային է ոչնչացվել: Օդային հարվածները հասցվել են «Թալիբան» շարժման  դիրքերին:

ՎԱՆՈՒԱՏՈՒ: Պորտ-Վիլա քաղաքում սրտի կաթվածից վախճանվել է երկրի նախագահ Բալդվին Լոնսդեյլը: 67-ամյա նախագահն ընտրվել է 2014 թվականին: Ըստ Վանուատուի սահմանադրության, նոր նախագահը պետք է ընտրվի պառլամենտի անդամների եւ ռեգիոնալ կառավարությունների նախագահների կողմից` 3 շաբաթվա ընթացքում:

ՀՆԴԿԱՍՏԱՆ: Ջամու եւ Քաշմիր նահանգի Անանթանգ շրջանում տեռորիստների հարձակման հետեւանքով 6 ոստիկան է զոհվել: Զորայինները թաքստոցից հարձակվել են ոստիկանական պարեկախմբի վրա, որի արդյունքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հայտնվում է 3 տեռորիստների ոչնչացման մասին: Միջադեպի ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Լաշկար-ի-Թաիբա» տեռորիստական խմբակցությունը:

ԻՐԱՔ: Սիրիայի հետ սահմանին գտնվող Ալ-Վալիդ քաղաքում իրաքյան զորքին հաջողվել է «Իսլամական պետության» զորայիններից ազատագրել դեպի քաղաք անցումն ու սահմանագծի մի մասը: Հատուկ օպերացիայում, սահմանապահ զորքերից բացի, մասնակցում են նաեւ աշխարհազորայինները, իրաքյան ավիացիան եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

Իրաքյան զինվորները ներխուժել են Մոսուլի Հին քաղաք. «Իսլամական պետության» հսկողությունից ազատագրվել է առաջին թաղամասը: «Իրաքյան ուժերը առավոտյան մտել են Մոսուլի Հին քաղաք՝ ԻՊ-ի կողմից հսկվող վերջին մաս»,- իր միկրոբլոգում գրել է ԻՊ-ի դեմ կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Բրետ ՄակԳերքը:

ԻՏԱԼԻԱ: Լոմբարդիա շրջանի քիմգործարանում տեղի ունեցած արտահոսքի հետեւանքով 39 մարդ աչքերի եւ շնչուղիների այրվածքներ է ստացել:  Հայտնի է, որ գործարանը օրգանական լուծիչներ եւ դեղագործական արդյունաբերության համար նյութեր է արտադրում: Միջադեպի պատճառները անհայտ են:

ԵԳԻՊՏՈՍ: Կահիրեի Քրեական դատարանը 31 անձի մահապատժի է դատապարտել, ովքեր մեղավոր են ճանաչվել 2015 թվականին Եգիպտոսի գլխավոր դատախազի սպանության մեջ: Վերջնականապես  որոշումը պետք է հաստատվի մուֆթիի կողմից, եւ հենց այդ օրը  կորոշվի նաեւ գործով անցնող այլ անձանց ճակատագիրը (ընդհանուր առմամբ, 67 մարդ): Հիշեցնենք, որ Եգիպտոսի գլխավոր դատախազ Խիշամ Բարաքաթը մահացել է 2015 թվականի հունիսի 29-ին այն բանից հետո, երբ նրա մեքենան պայթեցրել են քաղաքի կենտրոնում: Սպանության ողջ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Գիզայի ազգային հակամարտություն» խմբակցությունը, որը պատրաստվում էր վրեժ լուծել, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամների հանդեպ իրականացրած մահապատիժների համար:

ԳԵՐՄԱՆԻԱ: Լյուդվիգսհաֆեն-ամ-Ռայն քաղաքում վախճանվել է երկրի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: ԳՖՀ-ի 88-ամյա նախկին կանցլերի մահվան պատճառները չեն հայտնվում: Հիշեցնենք, որ գերմանական կառավարության նախագահի պաշտոնը Կոլը զբաղեցրել է 1982-1998 թվականներին, նրա գլխավոր ձեռքբերումը Գերմանիայի միավորումն էր: Այդուհանդերձ, Կոլի քաղաքական  կարիերայի ավարտը մռայլվել է կոռուպցիոն սկանդալով, որը կապված էր «Քրիստոնեա-դեմոկրատական խորհուրդ» կուսակցության ապօրինի ֆինանսավորման հետ:

ԿՈԼՈՒՄԲԻԱ: Բոգոտայի Centro Andino առեւտրի կենտրոնի երկրորդ հարկի զուգարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել: Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան հայտարարել է, որ առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը տեռորիստական ակտ է: Իր հերթին, նախագահ Խուան Մանուել Սանտոսը հրահանգել է հետաքննել միջադեպը եւ ցավակցություն է հայտնել տուժածների հարազատներին:

ԵՄԵՆ: Սաադա քաղաքի Ալ-Մաշնակ շուկայի ուղղությամբ իրականացրած ավիահարվածների հետեւանքով ամենաքիչը 24 մարդ է զոհվել: Ըստ տեղեկատվության, հարվածը հասցրել է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան: Սաադան «Անսար Ալլա» ապստամբական շարժման գլխավոր հենարանն է համարվում:

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ: Անտառային հրդեհների հետեւանքով 62 մարդ է զոհվել, որոնցից 2-ը տուժել է ավտոճանապարհային պատահարից: Նախագահ Մարսել Ռեբելու դի Սոզան երկրում սուգ է հայտարարել: Տապի պատճառով տագնապի կարմիր աստիճան է հայտարարվել Լիսաբոնի, Սանտարնո, Սետուբալ եւ Բրագանսա շրջանների համար: Երկրի մնացած մասի համար պահպանվում է վտանգի նարնջագույն աստիճանը:

ՀԱՅԱՍՏԱՆ: «Դուք մեզ որդի, մենք ձեզ՝ հերոս»... Առանց մեկնաբանության:

 

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30