02.03.2018 06:56 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Ո՞ւմ է պատկանելու հայաստանյան ֆուտբոլում մենաշնորհ ունենալու առաջնահերթությունը

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլային թիմեր ձեւավորելու ջանքերը կրկին բերել են Ռուբեն Հայրապետյան- Գագիկ Ծառուկյան հերթական բախման։Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը այս օրերին հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` Նեմեցի հետ, փորձել է ուղիներ որոնել նրան ՀԱՕԿ նախագահի հետ հաշտեցնելու համար։

Նա ոչ պաշտոնական այցով մի քանի անգամ հանդիպել է վերջինիս ու առաջարկներ ներկայացրել։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռ. Հայրապետյանը անդրդվելի է մնացել  եւ անտեսել է հաշտվելու մասին հորդորները` հասկացնելով, որ ֆուտբոլը իր մենաշնորհն է, եւ ինքը որեւէ մեկին թույլ չի տա իր իրավունքները ոտնահարել։Իսկ  եթե Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային թիմեր ֆինանսավորելով փորձում է մտնել իր ոլորտ, ինքը չի հանդուրժի։ Մեր տեղեկություններով՝ գործարարները այս օրերին շարունակում են երկուստեք մեսիջներ ուղարկել եւ հստակեցնել, թե ում է պատկանելու   հայաստանյան ֆուտբոլում  մենաշնորհ ունենալու առաջնահերթությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30