06.05.2012 03:06
Տարածել հոդվածը. facebook twitter

Ստոպ կադր

Ստոպ կադր

Երեկ ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում։ Ինչպես հայտնել է մեր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Կիեւյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդն ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։

Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչը ինքնասպան եղած քաղաքացու հագուստի մեջ հայտնաբերել են Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի վկայական, ինչպես նաեւ նամակ-երկտող` ուղղված իր հարազատներին, որտեղ գրված է եղել. «Իմ այս քայլից հետո խնդրում եմ ինձ ներեք»։

Մեզ հայտնի է դարձել, որ Նորայր Միքայելյանը մինչեւ փաստաբան աշխատելը երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, եղել է նաեւ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի դատախազ։ Նրա քույրը` Հայկուշ Միքայելյանը, ներկայումս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

Մեր տեղեկություններով, ինքնասպան եղած նախկին դատախազը ֆինանսական լուրջ խնդիրներ, պարտքեր է ունեցել։

Ի դեպ, տարիներ առաջ փաստաբան Սեդա Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին որպեսզի Ն. Միքայելյանը պատասխանատվության ենթարկվի իր կողմից կատարված ծանր հանցագործության համար։ Հիշեցնենք, որ Ն. Միքայելյանը 1999 թվականին, երբ աշխատել է Տաշիրի դատախազությունում որպես քննիչ, իր վարույթում է եղել Լոռու մարզի Սարատովկա գյուղի 22-ամյա բնակիչ, նախրապան Արմեն Պողոսյանի նկատմամբ հարուցված գործը։ Ա. Պողոսյանին քննիչ Ն. Միքայելյանը մեղադրել էր 12-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանին բռնաբարելու եւ սպանելու մեջ։ Քննիչը մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո այն ուղարկում է դատարան, եւ Ա. Պողոսյանը դատապարտվում է 15 տարվա ազատազրկման։

Եվ միայն տարիներ հետո` 2004 թվականին, զուտ պատահականության բերումով պարզվել էր, որ իրական հանցագործը այլ մարդ է, որից հետո Ա. Պողոսյանը արդարացվում է, նոր քննությամբ պարզվում է, որ Պողոսյանի նկատմամբ քննիչի կողմից կիրառվել էր ծեծ եւ խոշտանգում։

 Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30