16.03.2018 06:26 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մրցունակները

World-պերֆորմանս. ամեն ինչի մասին

World-պերֆորմանս. ամեն ինչի մասին

Instagram-ը նոր թարմացման բետա-տարբերակ է թեստավորում, որը կվերադարձնի ժապավենում քրոնոլոգիական կարգը։ 2016 թվականից հավելվածը լուսանկարները ցուցադրում է ֆեյսբուքի սկզբունքով։

Հատուկ ալգորիթմերը որոշում են, թե ինչպիսի փոսթեր է տեսնում օգտատերը՝ հաշվի առնելով լուսանկարի ակտուալությունը, նրա հետաքրքրություններն ու այլ հետեւորդների հետ փոխհարաբերությունները։

@jackharding ինստա-աքաունթը Stories-ում վիդեո է հրապարակել, որում հայտնել է այն մասին, որ նրա ժապավենում լուսանկարները վերադարձել են քրոնոլոգիական հերթականության։ Թեստավորման տակ ընկած աքաունթների մեծ մասը նորամուծության վերաբերյալ դրական արձագանքներ է արտահայտել։ Highsnobiety-ն ենթադրել է, որ այս փոփոխությունը կարող է կապված լինել այլ հավելվածների պոպուլյարության հետ։ Մասնավորապես, խոսքը Vero հավելվածի մասին է, որի ստեղծողները խոստացել են, որ սոցցանցում բոլոր փոսթերը կցուցադրվեն ըստ քրոնոլոգիայի։

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում տեղի է ունեցել iHeartRadio Music Awards ամենամյա 5-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է iHeartMedia-ի դիջիթալ պլատֆորմի iHeartRadio ռադիոկայանի կողմից։ Մրցանակաբաշխությունն, ինչպես միշտ, հարուստ էր սելեբրիթի-հյուրերով եւ հետաքրքիր անվանակարգերով, որոնցից մի քանիսն այս տարի առաջին անգամ են ներկայացվել։ iHeartRadio Music Awards-ի այս տարվա հաղթողներն են. «Ինովատոր»՝ Chance the Rapper, «Իկոնա»՝ Բոն Ջովի, «Ֆանաղջիկներ»՝ Կամիլա Կաբելո, «Սոցիալական աստղ»՝ Անիտա, «Տարվա երգ»՝ Էդ Շիրան- «Shape Of You», «Տարվա երգչուհի»՝ Թեյլոր Սվիֆթ, «Տարվա երգիչ»՝ Էդ Շիրան, «Տարվա խումբ»՝ Maroon 5, «Ալտերնատիվ ռոք ժանրի լավագույն երգ»՝ Foo Fighters- «Run», «Ալտերնատիվ ռոք ժանրի լավագույն արտիստ»՝ Imagine Dragons, «Ռոք ժանրի լավագույն երգ»՝ The Man- «Feel It Still», «Ռոք ժանրի լավագույն արտիստ»՝ Metallica, «Լավագույն քանթրի-երգ»՝ Սեմ Հանթ- «Body Like A Back Road», «Լավագույն քանթրի-արտիստ»՝ Թոմաս Ռեթ, «Լավագույն պարային երգ»՝ Zedd եւ Ալեսիա Կառա- «Stay», «Լավագույն պարային արտիստ»՝ The Chainsmokers, «Հիփ-հոփ ժանրի լավագույն երգ»՝ DJ Khaled, Ռիհաննա եւ Բրայսոն Թիլլեր- «Wild Thoughts», «Հիփ-հոփ ժանրի լավագույն արտիստ»՝ Քենդրիկ Լամառ, «R&B ժանրի լավագույն երգ»՝ Բրունո Մարս- «That's What I Like», «R&B ժանրի լավագույն արտիստ»՝ Բրունո Մարս, «Լավագույն լատինաամերիկյան երգ»՝ Լուիս Ֆոնսի եւ Դեդի Յանկի- «Despacito», «Լավագույն լատինաամերկյան արտիստ»՝ Լուիս Ֆոնսի, «Լավագույն նոր լատինաամերիկյան արտիստ»՝ Ozunav, «Լավագույն մեքսիկական երգ»՝ Քրիստիան Նոդալ- «Adios Amor», «Լավագույն մեքսիկացի արտիստ»՝ Calibre 50, «Լավագույն նոր մեքսիկացի արտիստ»՝ Քրիստիան Նոդալ, «Ռոք/ալտերնատիվ ռոք ժանրում լավագույն նոր կատարող»՝ Judah & The Lion, «Քանթրի ոճի լավագույն նոր կատարող»՝ Լյուկ Քոմբս, «Հիփ-հոփ ոճի լավագույն նոր կատարող»՝ Cardi B, «R&B ոճի լավագույն նոր կատարող»՝ Kehlani, «Լավագույն նոր փոփ-կատարող»՝ Նայլ Հորան, «Լավագույն համատեղ երգ»՝ Maroon 5 եւ Քենդրիկ Լամառ- «Don’t Wanna Know», «Լավագույն քավեր»՝ Հարի Սթայլզ- «The Chain», «Լավագույն տեսահոլովակ»՝ Հարի Սթայլզ- «Sign Of The Times», «Լավագույն ռեմիքս»՝ CNCO and Little Mix- «Reggaeton Lento», «Լավագույն բոյզ-բենդ»՝ BTS, «Տարվա պրոդյուսեր»՝ Էնդրյու Ուոթս, «Լավագույն լիրիկական կոմպոզիցիա»՝ Նայլ Հորան- «Slow Hands», «Երկրպագուների լավագույն բանակ»՝ BTS, «Տարվա առաջընթաց»՝ Լուի Թոմլինսոն, «Ամենագեղեցիկ տնային կենդանի»՝ Արիանա Գրանդեի Տուլուզ մականունով շունը։

Ֆրանսիայում 91 տարեկան հասակում վախճանվել է Givenchy նորաձեւության տան հիմնադիր, դիզայներ Յուբեր դը Ժիվանշին։ 1952 թվականին դիզայները հիմնել է իր նորաձեւության տունը եւ միանգամից հայտնի հաճախորդների է գրավել, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը եւ Ժակլին Քենեդին։ Ժիվանշիի զգեստները Հեփբերնը կրել է նաեւ «Ընթրիք Թիֆանիի մոտ» եւ «Զվարճալի մռութը» ֆիլմերում։

Instagram-ից եւ Snapchat-ից անհետացել է փոսթերում GIF-սթիքերներ ավելացնելու ֆունկցիան։ Դա տեղի է ունեցել «crime» որոնմամբ ռասիստական գիֆի պատճառով։ «Հենց իմացանք այդ մասին, հեռացրել ենք GIF-անիմացիաները եւ անջատել ենք Giphy-ն այնքան ժամանակով, մինչեւ համոզված չլինենք, որ դա այլեւս չի կրկնվի»,- TechCrunch-ին հայտնել է Snapchat-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ զղջում է տեղի ունեցածի համար։ «Այս տեսակի կոնտենտը տեղ չունի Instagram-ում։ Մենք դադարեցրել ենք Giphy-ի հետ ինտեգրացիան, քանզի նրանք հետազոտում են իրավիճակը»,- նշել է Instagram-ի ներկայացուցիչը։ Հետազոտման գործընթացի ժամկետները չեն հայտնվում։

Mattel ընկերությունը ներկայացրել է Բարբի տիկնիկների «Inspiring Women» («Ոգեշնչող կանայք») նոր հավաքածուն։ Շարքի մեջ նկարչուհի Ֆրիդա Կալոյի, օդաչու Ամելիա Էրհարթի, NASA-ի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնի կերպարներով տիկնիկներ են ներառվել։ «Ոգեշնչող կանայք» շարքը հարգանքի տուրք է մատուցում իրենց ժամանակի անհավանական հերոսուհիներին՝ խիզախ կանանց, ովքեր ռիսկի են դիմել, փոխել են կանոնները եւ ուղի են հարթել աղջիկների սերունդների համար, որպեսզի ավելի շատ երազեն, քան երբեւէ»,- ասել է Mattel ընկերության ներկայացուցիչ Մարիսա Բեքը, ով նաեւ նշել է, որ, ավելի ուշ, հավաքածուի մեջ այլ հերոսուհիներ կհայտնվեն։ Տիկնիկի յուրաքանչյուր տուփի մեջ առկա է տվյալ կնոջ մասին պատմվածքը, որը Mattel-ին ոգեշնչել է նրա ստեղծման համար։

Balenciaga նորաձեւության տունը սկսել է համագործակցել աշխարհում սովի դեմ պայքարի համար ՄԱԿ-ի Համաշխարհային մթերային ծրագրի (World Food Programme - WFP) հետ, որի նպատակն է խնդիրը լուծել մինչեւ 2030 թվականը։ WFP-ը աշխարհում խոշորագույն հումանիտար կազմակերպությունն է, որը հիմնվել է 1963 թվականին։ Ամեն տարի WFP-ը զարգացող երկրներում, պատերազմական եւ աղետի գոտիներում 80 մլն մարդու է օգնում։ Balenciaga-ն կազմակերպության համար 250,000 դոլար է հանգանակել։ Այս տարվա օգոստոսի 25-ից մինչեւ մյուս տարվա փետրվարի 1-ը բրենդը  WFP-ի լոգոտիպով ամեն հագուստի վաճառքից ստացված հասույթի 10%-ը փոխանցելու է ծրագրին։ «Balenciaga-ն ձգտում է հաճախորդների ուշադրությունը հրավիրել կարեւոր խնդիրների վրա, ինչպիսիք են գլոբալ սովը, եւ այն դերը, որը սնունդը կատարում է հզոր հասարակության ստեղծման մեջ։ Սա համագործակցություն է՝ քայլ` նորաձեւությունն ավելի օգտակար դարձնելու համար, անկախ նրա պրակտիկ նպատակներից»,- ասվում է կայքում։

Vice եւ Dazed ամսագրերի խմբագիր Ցինգ Ցժենը համաշխարհային պատմության մեջ «մոռացված» կանանց մասին միանգամից 2 գիրք է գրել՝ «The Scientists» («Գիտնականներ») եւ «The Leaders» («Առաջնորդները»)։ «The Scientists» գրքում նա պատմում է 48 մեծագույն կին-գիտնականների մասին (մաթեմատիկոս Էմմա Մետեր, քիմիկոս Ռոզալինդ Ֆրանկլին եւ այլք), «The Leaders»-ում՝ 48 կին-լիդերների մասին (ծովահենների թագուհի Գրեյս Օ’Մելլի, տրանսգենդերների իրավունքների պաշտպանության ակտիվիստ Սիլվիա Ռիվերա եւ այլք)։ Գրքերը ձեւավորել են 12 ժամանակակից նկարչուհիներ։ «Կանայք միշտ մեծ հաջողությունների են հասել։ Պարզապես, նրանք երբեք չեն ստացել արժանի գովասանք։ Մեր ժամանակներում մենք հուսահատված փորձում ենք գտնել կանացի դերակատարային մոդելներին ու կին-ոգեշնչողներին, սակայն ես զգում եմ, որ մենք պետք է ավելի շատ նայենք դեպի անցյալ»,- ասում է Ցժենը։ Գրքերը կարելի է պատվիրել Octopus Publishing հրատարակչության կայքում՝ 15 ֆունտով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30