06.06.2017 10:14 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Շոգ Week End

Շոգ Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ՍՈՄԱԼԻ։ ՄԱԿ-ի Համաշխարհային սննդային ծրագրի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Գեդո շրջանում։ Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել չարթերային տեղափոխման ժամանակ։ Ինքնաթիռում 4 մարդ է գտնվել, ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։ Արտակարգ վայրէջքի պատճառը մեխանիկական անսարքությունն է եղել, որի հետեւանքով դրա մասերից մեկում կրակ է բռնկվել։ Ինքնաթիռն ընկել է օդանավակայանին կից կառույցի վրա։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Քաբուլում Աֆղանստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Սալիմ Իզադիրի որդու թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 20 մարդ զոհվել է, 87-ը՝ վիրավորվել։ Նախօրեին Քաբուլում տեղի ունեցած բողոքների ժամանակ մահացած տղայի թաղմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԱԳ նախարարը եւ վարչապետը։ Պայթյունն իրականացրել են 3 տեռորիստ-մահապարտները, որոնք եղել են թաղման մասնակիցների շարքերում։

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ։ Նախագահ Ռոդրիգո Դուերտեն բացառել է այն, որ Resorts World Manila հոթելի կազինոյում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպությունը։ Ըստ ոստիկանության տվյալների, զինված տղամարդը հրացանով փորձել է կողոպուտ իրականացնել եւ այրել է խաղասենյակները, որի հետեւանքով տարածքում մեծ հրդեհ է բռնկվել։ Հրդեհից 36 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ հարձակվողը ինքնասպան է եղել։

ՉԻՆԱՍՏԱՆ։ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի տարածքում 5,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության տակ։ Ցնցումները զգացվել են Ալաշան-Ցզոցի բնակավայրում եւ Ալաշան շրջանում։ Զոհերի եւ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

Գունշան բնակավայրում տեւական անձրեւներից գոյացած ջրհեղեղների հետեւանքով 11,800 մարդ է տուժել։ Դուլուն գետում ջրի մակարդակի աճի հետեւանքով 6 կամուրջ, մոտ 100 տուն  եւ տասնյակ ճանապարհներ են քանդվել, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, գյուղատենտեսության 40 հեկտար տարածք է տուժել։

ԳԵՐՄԱՆԻԱ։ Spiegel ամսագրի հունիսյան համարը լույս է տեսել Դոնալդ Թրամփի եւ բոցավառվող Երկիր մոլորակի պատկերով շապիկով։ Այսպես, Spiegel-ը արձագանքել է կլիմայի հարցում Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու լուրին։ Ամերիկայի նախագահը ներկայացված է գոլֆ խաղացողի կերպարում, որը գոլֆափայտով հարվածում է մոլորակին։ Պատկերն ուղեկցվում է «Դու ազատված ես» («You are fired») գրությամբ։

Արնշվանգ քաղաքի փախստականների ապաստարանում աֆղանցի տղամարդը գերի է վերցրել 5-ամյա ռուս տղայի եւ դանակահարել է նրան։ Հայտնվում է, որ երեխայի մայրը վիրավորվել է, ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել 41-ամյա հանցագործին։

ՃԱՊՈՆԻԱ։ Տոյամա բնակավայրում ընկել է Cessna 172 P թեթեւ տուրբոշարժիչային ինքնաթիռը։ Հայտնի է, որ ինքնաթիռը պետք է իրականացներ Տոյամա-Մացումոտո թռիչքը. բորտին 4 մարդ է գտնվել, որոնք տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել։

ԹՈՒՐՔԻԱ։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է վերանայել իր պետական սահմանների պաշտպանության մոտեցումը։ 2014 թվականից Անկարան Սիրիայի սահմանին շարունակում է մեծ պատի շինարարությունը։ Մոտ ապագայում նմանատիպ պատեր կհայտնվեն Իրանի եւ Իրաքի հետ սահմաններին։ Իշխանությունները համոզված են, որ այսպիսով հնարավոր կլինի զսպել ոչ լեգալ միգրանտների հոսքը եւ պատնեշ դնել Քուրդստանի աշխատավորների կուսակցության մարտիկների դեմ։

ՍԻՐԻԱ։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան Ռաքայում ավիահարված է իրականացնել, որի հետեւանքով ամենաքիչը 43 խաղաղ բնակիչ է զոհվել։ Հայտնվում է, որ կոալիցիայի ինքնաթիռները հարձակվել են այն շենքի վրա, որտեղ, մեծ մասամբ, կանայք եւ երեխաներ են գտնվել։

ԻՐԱՆ։ Շիրազ քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  37 մարդ է տուժել, զոհերի մասին տեղեկատվություն չի հայտնվում։ Հրդեհ առաջացրած պայթյունը փլուզել է շենքի պատը, տուժել են հարեւանությամբ գտնվող շինությունները։ Դեռեւս ոչ մի ծայրահեղական խմբակցություն կատարվածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, թեպետ, դիտարկվում է նաեւ գազի արտահոսքի վարկածը։

ԱՄՆ։ American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Տեխաս նահանգի Սան-Անտոնիո միջազգային օդանավակայանում, թռիչքից առաջ, դուրս է եկել թռիչքուղուց եւ մխրճվել է ցեխի մեջ։ Միջադեպի ժամանակ ինքնաթիռում 44 մարդ է գտնվել, տուժածներ չկան։

CNN հեռուստընկերության հաղորդավար, գրող Ռեզա Ասլանն իր Twitter-ում վիրավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Իր գրառման մեջ Ասլանը Թրամփի հասցեին տհաճ վերաբերմունք է հնչեցրել՝ նրան Ամերիկայի եւ ողջ մարդկության համար «խայտառակություն» անվանելով։ Ասլանն իր գրառումը կատարել է հունիսի 3-ի Թրամփի թվիտի հիշատակմամբ, որտեղ նախագահը կոչ է արել «խելամիտ, զգույշ եւ կոշտ» լինել եւ կրկին ընդգծել է, որ Մերձավոր Արեվելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիների դեպի ԱՄՆ մուտքի արգելքը անհրաժեշտ է որպես «անվտանգության լրացուցիչ մակարդակ»։

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ։ Լոնդոնյան կամրջի վրա վարձած միկրոավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ, այնուհետեւ դրա մեջից դուրս եկած դանակներով զինված 3 տեռորիստները Բորո շուկայում հարձակվել են մարդկանց վրա, որի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 48-ը՝ վիրավորվել։ Ոստիկանությանը հաջողվել է չեզոքացնել բոլոր տեռորիստներին։ Ըստ ոստիկանության, տեռակտ իրականացնողները գործել են ինքնուրույն, թեպետ կան 12 ձերբակալված, որոնք ստուգվում են, այս կամ այն տեռորիստական ցանցին պատկանելու գործով։ Ըստ վարչապետ Թերեզա Մեյի, վերջին 2,5 ամսվա ընթացքում Անգլիայում տեղի ունեցած տեռակտերը ուղիղ իմաստով իրար հետ կապ չունեն, սակայն նրանց միավորում է իսլամիստական գաղափարախոսությունը։ 

ԹՈՒՐԻՆ։ Սան-Կառլո հրապարակում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մասսայական դիտումն ավարտվել է մարդկանց խցանմամբ, որտեղ ավելի քան 1,500 մարդ է տուժել։ Ընդհանուր առմամբ, հրապարակում խաղը դիտել է մոտ 30,000 մարդ։ Ըստ ականատեսների, հրումները սկսվել են այն պահին, երբ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսի» դարպասներին 3-րդ գոլն է խփել։

ՇՎԵԴԻԱ։ Սյոդերհամն քաղաքում հրդեհվել է փախստականների հանրակացարանը։ Հայտնի է, որ միջադեպի ժամանակ շենքում մոտ 70 մարդ է գտնվել։ Տուժածներ չկան, հրդեհի պատճառներն անհայտ են։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Ծխողները, իրենց չծխողների տեղ դրած, փորձում են «սնանկացնել» ծխախոտ ներկրողներին ու ծխողներին, առողջ ապրելակերպի մասին օրենքի տակ թաքնվելով։ Տուգանիր ինձ, Կա՜ռլ։

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30