28.04.2012 21:38 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Կատոկի է ենթարկել

ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով ընդամենը երկու օր առաջ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ՀՀԿ բարձրագույն ղեկավարությանը, իր լեզվով ասած` «ժելեզնի» ձեւով խոստացել է, որ ՀՀԿ-ի պատվին այլեւս սկանդալներ չի սարքելու եւ որ «մեռած» 70 տոկոս ձայն է ապահովելու իր կուսակցության համար, բանից պարզվում է, երկար ժամանակ իր խոստմանը հավատարիմ չմնաց...

Եվ ընդամենը երկու  օր առաջ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, էս երկրի տեր ու տիրական  մարզպետը լրիվ հավատացած ու փոխված տրամադրությունների մեջ Գորիսի իր նստավայր է կանչել մարզի գյուղական համայնքների մի զգալի հատվածի ղեկավարներին ու նրանց ներկայությամբ «կատոկի» է ենթարկել իր աչքին «ալաբուլա» երեւացող  գյուղապետներից  մեկին` հաթաթա տալով. «Իմ մոտ խաղեր տվողներին գիտեք, թե ինչ է սպասվում։ Ընենց չըլնի, որ մի քանիսը գնան ուրիշ հասցեով, չլնեմ-չիմանամ, որ մեկն ու մեկդ համայնքում աչք դնեք զիզի-բիզի բաների ու փչացած հեռախոսների վրա»։ Իսկ թե հատուկ որ քաղաքական ուժին է նվիրված եղել Սուրեն Խաչատրյանի հերթական այս «ասուլիսը», կարծում եմ` մեկնաբանություններն ավելորդ են...