25.05.2018 06:43
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայելի

Բլից-վիրտուալ

Բլից-վիրտուալ

- Պրն Սիմոնյան, Ճի՞շտ է, որ ցանկանում եք ամեն գնով Երեւանի քաղաքապետ դառնալ։

- Եթե հարազատ կառավարությունն ինձ այդպիսի առաջարկ անի՝ կմտածեմ։

- Բայց ի՞նչ կմտածեք։

- Կմտածեմ՝ վազելո՞վ գնամ, թե՞ դանդաղ ու արժանապատիվ քայլվածքով։

- Բայց կառավարության օրակարգում այդպիսի հարց կարծես թե առայժմ չկա...

- Անպայման կլինի։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես Սերժ Սարգսյանն ասաց «Տարոն ջան, սիրուն չի»։ Հիմա հուսով եմ՝ ինչ-որ մեկը վարչապետին կասի «Տարոն ջանը սիրուն չի, Ալենն ավելի սիրուն ա»։ Եվ խնդրին քաղաքական լուծում կտրվի։

- Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում ղեկավարել մեր 2800-ամյա մայրաքաղաքը։

- Գիտե՞ք ինչ, քանի դեռ այդ պաշտոնը չեմ ստանձնել՝ ես ձեռնպահ կմնայի կոնկրետ թվեր նշելուց։

- Ի դեպ՝ կոնկրետ թվերի մասին։ ԱԱԾ նորանշանակ պետը նախօրեին կոնկրետ թվեր նշեց, հայտարարեց, որ 350 խոշոր գործարարներ...

- 347։

- Ինչպե՞ս թե 347։

- Այո, այո... Մի վայրկյան զանգին պատասխանեմ... Ալո՛, լսում եմ։ Հա, ճիշտ ես լսել, մոտիկ եմ։ Ի՞նչ։ Լավ, լավ, հիմա հարմար չի, երեկոյան կհանդիպենք, կխոսենք։ Հա, ինչ էի ասո՞ւմ... Ոնց որ թե 346։

- Հասկանալի է... Բայց վերադառնանք նախորդ հարցին։ Ինչպե՞ս եք պատրաստվում ղեկավարել Երեւանը։ Օրինակ՝ հրապարակում...

- Ստոր հերյուրանքներ են, ի՞նչ հրապարակ...

- Չէ, չէ, ես Երեւանի գլխավոր հրապարակը նկատի ունեի։

- Հա՜... Թե չէ հակահեղափոխական մութ ուժերն իմ անունը կապում են ինչ-որ լրատվամիջոցների... Լավ, թեման փակենք։ Դե Հանրապետության հրապարակում ի՞նչ պրոբլեմ կա, մի 99 տարով վարձակալությամբ կտանք ՍԻԼ կոնցեռնին, շատրվանների երաժշտությունն էլ կդնենք «Իմ քայլը» երգը...

- Իսկ Արամ Մանուկյանի արձանը...

- Ի՞նչ արձան, Արամ Մանուկյանը Կոնգրեսից չի՞։ Մենք, որպես սկզբունքային քաղաքական ուժ...

- Լավ, լավ, պատգամավորական մանդա՞տն ինչու վայր դրեցիք, բա որ հանկարծ քաղաքապետի գործը չկպնի՞։

- Դե դրա համար էլ էն գլխի՛ց չհրաժարվեցի։ Հետո կենսագրությանս մեջ կգրվի «ԱԺ պատգամավոր»։ Թոշակի հարցեր կան, բաներ կան...

- Իսկ ճի՞շտ է, որ...

- Արդեն ուրիշ հարցեր ես տալիս։ Ուզում ե՞ս զանգեմ վարչապետին՝ էս ինտերվյուն չտպվի։

- Լավ, այդ դեպքում երեւի այսքանով էլ սահմանափակվենք։ Շնորհակալություն հարցազրույցի համար։

- Այ էդ ուրիշ բան...

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31