05.03.2016 05:09 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Սա` մեկ

Երեկ «Կոկա-Կոլա» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ. ««Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մեր Ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում Ընկերությունը գործում է ընդունված տեղական եւ միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը։ Այս ժամանակահատվածում մեր Ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ։ Նաեւ, Ընկերությունը գտնվում է ՀՀ  30 ամենախոշոր հարկատուների ցանկում։

Ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են։ Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ։

Մեր Ընկերությունը շարունակում է հետեւողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական եւ տնտեսական զարգացմանը»։

Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն «Կոկա-Կոլային» տուգանել էր 50 մլն դրամով` անբարեխիղճ մրցակցության պատրվակով ու էլի ինչ-որ խուճուճ ձեւակերպումներ։

ՍԱ` ԵՐԿՈՒ

Անցնենք առաջ. երեկ «Հայկական Ծրագրեր» ընկերությունն էլ է հանդես եկել հայտարարությամբ, մեջբերում ենք. «Հայկական Ծրագրեր» ընկերության դեմ ՏՄՊՊՀ ավելի քան տասը ամիս տեւող հետապնդումների մասին մամուլում հրապարակված մեր նյութից հետո մարտի 4-ին ՏՄՊՊՀ-ն հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում, սակայն, որեւէ անդրադարձ չկա նախկինում մեր բարձրացրած հարցերից եւ որեւէ մեկին։ Հայտարարությունը լի է վիրավորական արտահայտություններով, անհիմն մեղադրանքներով եւ պարունակում է բազմաթիվ իրարամերժ եւ հակասական պնդումներ (այդ ամբողջը՝ մեկուկես էջի մեջ)։

Իր հայտարարությամբ ՏՄՊՊՀ-ն նորից հրապարակային կարծիք է արտահայտում ընկերության՝ գերիշխող լինելու մասին։ Միաժամանակ բողոքում է, որ «ընկերությունը ընդհանրապես հրաժարվել է տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողվին, որի հիման վրա հնարավոր կլիներ գնահատել շուկայում ընկերության ունեցած կշիռը։

Հաշվի առնելով տեքստը եւ հրապարակային պատասխան գրելիս համակեցության կանոններով մեր կաշկանդվածությունը՝ չենք անդրադառնա մնացած կետերին։ Մոտ ժամանակներս մենք կհրավիրենք մամուլի ասուլիս»։

Ինչ վերաբերում է ՏՄՊՊՀ-ի հայտարարությանը, որի մասին նշված է ՀԾ-ի հայտարարության մեջ, ապա որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կառույցի հետ գործ ունենք, ներկայացնենք այդ տեքստի միայն առաջին պարբերությունը. «Օրերս մամուլում հրապարակվեց Հայկական Ծրագրեր ընկերության այսպես կոչված բաց նամակը, որտեղ ընկերությունը, տուրք տալով անհեթեթ մեկնաբանություններին, դժգոհում է ՏՄՊՊՀ-ի կողմից ընկերության դեմ հարուցված վարչական վարույթից։ Ընկերության կողմից որդեգրած գործելաոճը հանրությանը ապակողմնորոշելու էժանագին փորձ է»... մեջբերման ավարտը։

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

Համաձայնվեք, որ պետական կառույցին վայել չէ քուչի տղու ոճով հայտարարություն անել, հեգնական, ծաղրական տոնով պատասխանել։ Բայց սա ՏՄՊՊՀ-ն է, սա Արտակ Շաբոյանն է։

Եկեք դուրս գանք փողոց եւ առաջին 50 պատահական անցորդներին խնդրենք նշել մի քանի ընկերության անուն, որոնք Հայաստանում անբարեխիղճ գործունեություն են ծավալում, գերիշխող դիրքեր են գրավում, մենաշնորհային կարգավիճակով են գործում, մրցակցություն չեն հանդուրժում։ Կտան Սամվել Ալեքսանյանին պատկանող տարատեսակ «աստղների» անունները, բենզինի ներկրմամբ զբաղվողների անունները, կարմիր գծեր, Սաշիկ, Քեթրին, բանան, արագաչափ, կարագ.. ինչ անուն ասես, կարող է տան, բայց Շաբոյանի հետ պատրաստ ենք ամեն ինչի վրա գրազ գալ, որ «Հայկական ծրագրերի» անունը դրանց թվում կբացակայի։ «Կոկա-կոլայի» անունը, կարող է, ինչ-որ հրաշքով մի հոգի նշի, այն էլ կպարզվի, որ կամ «Պեպսի-Կոլայի», կամ «Ջերմուկի» առաքիչ է։

Սա այն Արտակ Շաբոյանն է, որին հարցնում են, թե ինչո՞ւ չեք պայքարում մենաշնորհների դեմ, ասում է, դե, եսիմ, դրանք իրանք իրանց են ստեղծվում, բնական մենաշնորհներ են, լոլո-լուլու։ Հենց Սամվել Ալեքսանյանի անունը տալիս ես, խեղճանում, կակազում է, կամ էլ փորձում է հարցը ցրել, կամ էլ ասում է` տանը մարդ չկա։

Սա այն Արտակ Շաբոյանն է, որը վիճակագրական տվյալներ է հրապարակում, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում ԱՎԾ-ի պաշտոնական վիճակագրությանը։

Շարքը կարելի է երկար թվարկել։ Գոնե «Հայկական ծրագրերը» մեր 25-ամյա պատմության մեջ ամենաէֆեկտիվ, ամենադրական իմիջ ունեցողներից է, որոնք իրենց խելքով, քրտինքով են եղածը ստեղծել, ոչ թե սրա-նրա բիզնեսն են խլել կամ փայ մտել։ Բայց այս դեպքում ՏՄՊՊՀ-ն` իր Արտակ Շաբոյանով, գել ու գազան է կտրել։ Մենք վերջերս նշել էինք, որ ՏՄՊՊՀ-ն թերեւս ամենաանիմաստ կառույցներից մեկն է, որը հերիք չէ, պետության փողերով է գործում, բացի վնասից ոչ մի օգուտ չի տալիս, հիմա էլ որոշել է «ռեյդերով» զբաղվել։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30