29.09.2017 12:35 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Աշնանային բույրեր

Բյութի-news. աշնան լավագույն պարֆումերային նորույթները

Բյութի-news. աշնան լավագույն պարֆումերային նորույթները

Պարֆումերներն առաջարկում են ամառային բույրերից քիչ-քիչ աշնանայինների անցնել։ Սկզբի համար պետք է շարունակել օգտագործել կանաչ եւ ցիտրուսային բույրերը, որպեսզի շարունակվի ամառվա զգացողությունը, այնուհետեւ անցնել ավելի տաքերին, բարուրող գուրմանայիններին։

Անանուխ, հաղարջ եւ ցիտրուսներ։ Այս բաղադրիչներով նորույթ-բույրերը ոչ միայն ամառվա մասին են հիշեցնում, այլ նաեւ օգնում են ավելի շուտ արթնանալ աշնանային անձրեւոտ օրերին՝ առավոտները հագեցնելով էներգիայի լիցքով։

Nomenclature. Shi_so։ Եթե Շիսո անվանումը արտաբերվի երկար «օ»-ով, ապա ճապոներենից կնշանակի «ժամանակակից միտք»։ Կարճ «օ»-ով՝ դա ճապոնական խոհարարության մեջ պերուլա կուլտային բույսի անվանումն է։ Նրա բույրը՝  մետաղական համով անանուխի, ռեհանի եւ  զիրայի խառնուրդ է։ Nomenclature ամերիկյան պարֆումերային բրենդն իր օծանելիքը ստեղծում է ժամանակակից սինթետիկ մոլեկուլների հիման վրա։ Shi_so-ում օգտագործվում է Givaudan ընկերության glycolierral խոտային մոլեկուլը, որը փոխանցում է բաղեղի կտրտած տերեւների սառը հոտը։ Բույրը բազմազան է եւ կանաչ. պաղ անանուխ, քաղցր անիսոն, սեւ հաղարջ, խավարածիլ, թեթեւ համեմունքներ, կաթնային թուզ։

Jo Malone, English Oak & Redcurrant։ Օծանելիքը նվիրված է անգլիական կաղնուն, որը բրիտանացիների ազգային խորհրդանիշ է համարվում։ Կոմպոզիցիայի ստեղծման համար, պարֆումեր Յան Վասնյեն ուղեւորվել է Նաթինհեմ, որպեսզի զբոսնի Շերվուդյան անտառի կաղնիների շուրջը  եւ ոգեշնչվի։ Այսպես, կոմպոզիցիայի հիմքում հայտնվել են կաղնու տաք, ծխեցված ակորդները՝ կարմիր հաղարջի եւ վառ վարդի ֆոնին։

Atelier Cologne, Clementine California։ Բույրը նվիրված է Կալիֆոռնիական թերակղզուն, որտեղ ծանոթացել են նրա ստեղծողները՝ Քրիստոֆն ու Սիլվին։ Այդ վայրում բազմաթիվ հյութեղ կլիմենտիններ են աճում։Բացի այդ, Կալիֆոռնիան սպորտի սիրահար է։ Հենց այս միջավայրը փոխանցելու համար բույրի մեջ ընդգրկվել են օվկիանոսի թարմ բրիզն ու ցիտրուսային մրգերի միջուկը։

Մեղր, շոկոլադ եւ այլ քաղցրեղեն։ Աշնանը հատկապես քաղցրը տրամադրություն է բարձրացնում։ Գուրմանային բույրերը հագեցվածության տպավորություն են ստեղծում եւ մասնակի բավարարում են կալորիական աղանդերի հանդեպ ձգտումը։

Haute Fragrance Company, Sweet&Spoiled։ Այստեղ առկա չեն բանալ թխվածքեղենն ու քաղցր բամբակը։ Բույրը կառուցված է քաղցր ու թարմ նոտաների կոնտրաստի վրա. թունդ ռոմ, դառը օշինդր, քաղցր վանիլ, մրգային օսմանտուս, լիմոնի նոտաներով ծովային կրիպտում՝ ջրիմուռ։ Այս բույսի էքստրակտը նպաստում է նիհարելուն եւ արգելափակում է ազատ ռադիկալների առաջացումը։ Իսպանացի նկարիչ Արթուրո Էլենան սրվակը զարդարել է թխվածքներով։

Mendittorosa, Rituale։ Բույրը նվիրված է մարմնի ծիսակատարություններին։ Մարմնի թեման այստեղ ներկայացված է սննդարար բաղադրիչներով՝ մեղրով, ազնվամորիով, սեւ հաղարջով, նռով, մանդարինով, բերգամոտով եւ վանիլով։ Ըստ բրենդի հիմնադիր Ստեֆանիա Սկուելյայի, «սա ամենօրյա ծիսակատարությունների բուրավետ օրհնանք է, ձեր մարմնին շշնջացող աղոթք։ Հոգու համար բուժիչ բալասան։ Ձեր ներքին տաճարը»։ Բույրը թուլացնող, ջերմացնող ու հանգստացնող է։

Tiziana Terenzi, Chimaera։ 2014 թվականին լիմիտավորված տարբերակով թողարկված բույրն այս տարի վերաթողարկվել է որպես հոբելյանական հավաքածուի մաս։ Հավաքածուն բազավորված է նույն սկզբունքների վրա, ինչ գինեգործությունը՝ հազվադեպ բույսերի բերքահավաքով։ Բույրը նվիրված է Խիմերային, որի լանջին տարվա բոլոր օրերին բնական կրակ է վառվում, քանզի բնական գազի արտահոսք կա։ Պաոլո Տերենցին Խիմերայի կրակներն իմիտացնում է տեղական բնության բույրերով, որը լի է քաղցր մեղրաբույր բույսերով։ Կոմպոզիցիան միաժամանակ քաղցր է, կծու եւ ծխեցված, իր մեջ անհամադրելին համադրող. սեւ պղպեղ եւ կարամել, ուդ եւ մեղր, ծխախոտ եւ քաշմիր, սեւ մագնոլիա եւ կաշի։ Ըստ բույրի հեղինակ Պաոլո Տերենցիի, «կրակը ոչ միայն զենք ու ուժ է։ Կրակը կյանք է»։

Gustave Eiffel, Porto Vintage։ Պարֆումերային բրենդը հիմնադրել է Ֆիլիպ Կուպերի Էյֆելը` հայտնի ճարտարապետի ժառանգը։ Porto Vintage-ը լեգենդար Պոնտե-դե-Դոնա-Մարիա Պիայի մասին պատմություն է, որը տեղադրված է պորտուգալական Պորտու քաղաքում։ Թագուհի Մարիա Պիա Սավոյսկան սիրել է պարահանդես, հնարքներ, պիեսներ եւ դիմակահանդեսներ։ Այդ պատճառով բույրն իր մեջ արտացոլում է իսկական տոն. կոճապղպեղային բլիթ, ծիրանաչիր, դարչին, հիլ, դառը նարնջի կեղեւի հիման վրա ստեղծված Grand Marnier թունդ լիկյոր։

Yves Saint Laurent, Sleek Suede։ «Հարթ զամշը» ընդգրկված է «Արեւելյան հավաքածուի» մեջ, որը նվիրված է դիզայներ Իվ Սեն-Լորանի դեպի Մարոկո ճանապարհորդություններին։ Արեւելքը նրա համար դարձել է ոգեշնչման աղբյուր։ Դեռեւս 1962 թվականին Սեն-Լորանը Փարիզին ներկայացրել է մահարաջների եւ փարչայից տյուրբանների ոճով զգեստների հավաքածուն։ Բույրի ստեղծման համար ոգեշնչել են արեւելյան հագուստի հետաքրքիր ասեղնագործությունը, թավշյա զամշը եւ մուգ գույնը։ Բնական զամշի գույնը նույնպես մուգ է, այն նման է մարոկանական անապատի ավազին։ Մթությունն ու արեւելյան մոտիվները բույրի մեջ փոխանցվում են դառը շոկոլադի, ուդի, սեւ պղպեղի եւ խունկի նոտաներով։ Բույրը ստացվել է թավշյա-քաղցր՝ կծու-խնկային համով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30