15.07.2012 02:39
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Կասկածելի կոմպլիմենտ

«Բացառվում է, որ ղարաբաղցին ընտրակաշառք վերցնի։ Նախ այդ երկրում գումար չկա, որ բաժանեն, հետո էլ որ լինի` չեն տա», անդրադառնալով Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններին` հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«ՉԻ» - Պրն Ադիբեկյանը երեւի ցանկացել է լավ բան ասել, բայց ինչպես միշտ` ստացվել է հակառակը։ Փաստորեն, ղարաբաղցիներն ընտրակաշառք չեն վերցնում, որովհետեւ տվող չկա։ Համաձայնվեք` շատ կասկածելի կոմպլիմենտ է։ Դա նույնն է, թե ասես «Սեւանի ավազանի ժողովուրդը վճռականորեն հրաժարվել է ձկնագողությունից, որովհետեւ լճում ձուկ չկա»։

Իսկ ընդհանրապես` երեւում է Բակո Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն։ Չէ, ոչ թե այն պատճառով, որ ղարաբաղցիներն ընտրակաշառք չեն վերցնում։ Պարզապես ինչքան վատ պիտի լինի թեկնածուի վիճակը, որ օգտվի Ահարոն Ադիբեկյանի ծառայություններից ու նույնիսկ Ղարաբաղ հրավիրի։

 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30