19.06.2012 01:07 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Կոնգրեսի պատգամավորներն` ըստ հանձնաժողովների

Հայ ազգային կոնգրեսի անդամ պատգամավորները ընտրել են այն հանձնաժողովները, որտեղ իրենք աշխատելու են։ Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընդգրկվել է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ` Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։

Հրանտ Բագրատյանն ընդգրկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Ստեփան Դեմիրճյանն ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։ Գագիկ Ջհանգիրյանը ընդգրկվել է Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում, նաեւ` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Լյուդմիլա Սարգսյանն ընդգրկվել է Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում, նաեւ` Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նիկոլ Փաշինյանն ընդգրկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, նաեւ` Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիշեցնենք, որ Կոնգրեսի խմբակցությունը ղեկավարում է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31