27.12.2017 10:22 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը առանց քննարկումների որոշումներ է ներկայացնում

Վերջերս աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշումը լուրջ դժգոհություններ էր հարուցել աջ ղեկ ավտոմեքենաներ ունեցող վարորդների շրջանում: Ստեղծվել էր «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները բողոքի ցույց-ավտոերթ էին անցկացրել` իրենց դժգոհությունը արտահայտելով իշխանությունների որոշման դեմ։

Ըստ վարորդների` իշխանությունների բերած հիմնավորումը, թե աջ ղեկով մեքենաները դառնում են ճանապարհային պատահարների պատճառ, հիմնավորված չէ: «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը աջ ղեկով մեքենաների մասին օրենքը ներկայացնելուց  առաջ դաշտը չի ուսւմնասիրել, ինչպես նաև փորձ չի արել ուսումնասիրել ուրիշ երկրների փորձը: Հիշեցնենք, որ նա աջ ղեկ ունեցող վարորդների հետ հանդիպման ժամանակ, վարորդներից մեկի՝ իր մեքենայով քաղաքում շրջելու մասին առաջարկին պատասխանել էր՝ «Ես կամիկաձե չեմ, որ նստեմ աջ ղեկով մեքենա»: 

Տեղեկացանք, որ դեկտեմբերի 26-ին վարորդներին ընդունել է նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանը: Փակ հանդիպան ժամանակ վարորդները ներկայացրել են իրենց պահանջները: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն ներքին կարգով որոշում է կայացվել. հարցը լուծվելու է հօգուտ աջ ղեկ ունեցող վարորդների: Մնում է հուսալ, որ անտեղյակ նախարարը հաջորդ օրենքը գրելուց առաջ դուրս կգա կաբինետից, քննարկումներ կկազմակերպի, կխորհրդակցի փորձագետների հետ, որպեսզի ներկայացված որոշումները կրկին «հետողորմյա» չարվեն: 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30