19.06.2012 00:46 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ճաշ եւրոպացիների հետ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա ընթացքը եւ նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը։ Նալբանդյանը եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ հատկապես ակտիվ արձագանք է եղել ԵՄ-ի կողմից, որը, ի դեպ, վերջին շրջանում առանց նախապայմանների մուտք է պահանջում Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30