«ՉԻ» - Օրենքի առջեւ բոլորն, իհարկե, հավասար են` անկախ ազգային պատկանելությունից, եւ սարսափելի ոչինչ չկա նրանում, որ Հայոց հոգեւոր մայրաքաղաքում` հայ երեխաներին հայոց պատմություն է սովորեցնում ադրբեջանուհին։ Մեզ այստեղ բոլորովին այլ հարց է մտահոգում։ Էջմիածնում, ինչպես հայտնի է, անգամ ծտերը չեն ծլվլում առանց գեներալ Մանվելի բանավոր համաձայնության, էլ չենք խոսում մարդկանց մասին։ Այդ քաղաքում անգամ մայթերին արեւածաղիկ վաճառողների «բիզնեսն» է խստագույն վերահսկողության տակ։ Փոխարենը` դպրոցում հանգիստ կարելի է խեղաթյուրել հայոց պատմությունը։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Ճիշտ է, որովհետեւ դա ոչ մի ազգափրկիչ գեներալի բիզնես-շահերի չի դիպչում։ Իսկ հայոց պատմության ճիշտ դասավանդումից «քյար չկա», հետեւաբար` թող ով ոնց ուզում է ուսուցանի։