|
Պատվով, արժանապատվությամբ, ազգովի տոնեցինք Հայոց բանակի 15-ամյա տարեդարձը:
Փառք մեր բանակին, բարի հիշատակ ազատության ճանապարհին ընկած ամեն մի զինվորի,
ամեն մի կամավորականի: Նաեւ սթափեցում բոլոր նրանց, ովքեր կորցրել են պատմական
հիշողությունը եւ փորձում են հաղթանակի դափնիների տիրանալ, ամեն մի բնակավայրի
ազատագրում կապել իրենց անվան հետ: Սովոր ենք, էդպես էլ կլինի: Սակայն էդ
մասին չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարիդ փորձում է անհանգստացնել հայ
ժողովրդի փառապանծ զավակ, կամավորական, զինվոր ու հրամանատար, փոխգնդապետ
Ժիրայր Սեֆիլյանի ճակատագրով մտահոգ գրողը: Եվ ոչ միայն նրա: Նաեւ Ժիրայրին
իր ազնիվ սխրանքներով, հայապաշտությամբ երբեք չզիջող Վարդան Մալխասյանի ճակատագրով
է մտահոգ գրողը: Հենց դրա համար եմ դիմում Ձեզ:
ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
գրող-հրապարակախոս 29 հունվարի 2007թ. Երեւան
|