Երեքշաբթի, 27 մարտի 2007, # տպագիր համարը

    first page

    Երկու ցանկություն կա, որոնց կատարումը կարող է կազմել մարդու իսկական երջանկությունը՝ օգտակար լինել եւ ունենալ հանգիստ խիղճ:

    Լ. Ն. Տոլստոյ

    ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    Անդրանիկ Մարգարյանը մեկն էր այն եզակի պետական գործիչներից, ում սիրտն իսկապես ցավում էր այս երկրի համար: Ընդ որում, կարելի էր ընդունել Հայաստանը ոտքի կանգնեցնելու նրա ընտրած ուղին կամ չընդունել, բայց վերջնական նպատակը չընդունել հնարավոր չէր, եւ հենց սա է, որ համընդհանուր է դարձնում կորստի գիտակցությունը:
    «Չորրորդ իշխանությունը» ցավակցում է Անդրանիկ Մարգարյանի հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ նրա կուսակցական ընկերներին եւ գաղափարակիցներին:


    ՄԱՐԴ ՄՆԱՆՔ

    ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ


    Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը շատերին ցնցեց, եւ անկասկած՝ շատ մեծ ազդեցություն կունենա Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Բայց ամենեւին էլ այդ մասին չէ, որ կցանկանայինք խոսել այսօր: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եթե քաղաքական լուրջ միավոր է, իր մեջ ուժ կգտնի եւ կհաղթահարի նաեւ ա՛յս փորձությունը:

    ՀՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՇԻՆԻՉ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ

    ՀՐԱՄԱՅՎԱԾ Է ԼԱՎԱՏԵՍ ԼԻՆԵԼ

    շարունակություն...»»


    ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

    ԱԶԱՏ, ԲԱՅՑ ՎԱԽՎՈՐԱԾ


    Կիրակի օրը հայ հեռուստադիտողները բավականին տարօրինակ վիճակում էին հայտնվել: «Ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցները (խոսքը, հասկանալի է, հեռուստաընկերությունների մասին է) դասական երաժշտության համերգներ էին հեռարձակում:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ

    Ժ Ա Ռ Ա Ն Գ ՈՒ Թ Յ ՈՒ Ն


    Խաչիկ վարժապետը իր գործերն ավարտած առանձնասենյակեն դուրս յելլել կուզեր, յերբ դրան վրա մարդ մը կեցուց զինքը:
    - Վարժապե՛տ, խնդրանքով մը քեզի կուգամ:
    - Խնդրե՛մ, խնդրե՛մ, համեցե՛ք,- ըսավ Խաչիկ վարժապետն ու սկսավ վոտեն մինչեւ գլուխ զննել ոտարականը:

    ԼԵՌ-ԿԱՄՍԱՐ
    «Նոր զենք», 1919թ.

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ «ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ»-ՈՒՄ


    Անդրանիկ Մարգարյանը մահվան նախօրյակին մասնակցել է «Արմենիա» Հեռուստատեսության «Բացահայտում» հաղորդաշարի նկարահանումներին: Հաղորդումն այն մասին էր, թե ինչպես է վարչապետը խորհրդային տարիներին հետապնդվել իշխանությունների կողմից եւ 2 տարի ազատազրկման դատապարտվել: Հաղորդումն արդեն եթեր կհեռարձակվի նրա հիշատակին, նշում է «Ա1+»-ը:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ» ՀԱՋՈՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ


    «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը մարտի 23-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ մարտի 30-ին Ազատության հրապարակում անցկացնելու է հանրահավաք, որի ընթացքում պետք է ներկայացվեին «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության եւ «Իմպիչմենտ» դաշինքի սկզբունքային դիրքորոշումները ներքաղաքական կյանքի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ:

    «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
    26.03.07

    շարունակություն...»»


    ԻՐԵՆԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾԸ ՍԻՐՈ ՄԻ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԶԳԱՑՈՒՄ Է


    ՀՀԿ գրասենյակում ծանոթ վիճակ էր: Հանրապետականն էլի կորցրել էր իր առաջնորդին: Ուղիղ տասը տարի առաջ` ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանն էր: Հետո վարչապետ Վազգեն Սարգսյանը: Հիմա` Անդրանիկ Մարգարյանը: Որ համատեղել էր երկուսին` եւ ՀՀԿ-ն, եւ վարչապետությունը:

    ՎԱՀԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԾԻՔ Ց՛ՊԱՀԱՆՋ

    «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ԿԹՈՒԼԱՆԱ
    Այսպիսի ապագան ՀՀԿ-ի համար իրական է ՀՀ վարչապետ,
    ՀՀԿ նախագահ Ա. Մարգարյանի հանկարծահաս մահից հետո


    ՀՀ վարչապետ եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ ու հանկարծակի մահն այս օրերին սգում են ոչ միայն նրա հարազատներն ու զինակիցները, այլեւ քաղաքական ողջ դաշտը` իշխանամետ եւ ընդդիմադիր: Որ ՀՀ վարչապետի եւ հայաստանյան քաղաքական դաշտում դոմինանտ կուսակցության ղեկավարի մահը որոշակի ճշգրտումներ մտցնի ե՛ւ քաղաքական ուժերի` առաջին հերթին, իշխանական կուսակցությունների, հարաբերակցության, ե՛ւ բուն ՀՀԿ-ում` գրեթե կասկած չի հարուցում:

    ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՓԱԴԻՇԱԿ

    ԱՐՄԱՎԻՐԸ` ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՈՒ
    «ՀԱՄՄԵՐՆԵՐԻ» ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐՈՒՄ


    Կիրակի օրը Արմավիրում «ջիփերի» ու «համմերների» «թագավորություն» էր: Բնակիչներն ասում էին, թե երբեք իրենց քաղաքն այդքան արտասահմանյան մեքենաներով ու հաստավիզ սափրագլուխներով լեցուն չի եղել: Բայց քաղաքում ոչ թե մեքենաների մրցույթ էր կամ հաստավիզների ֆիզիկական ուժերի մրցակցություն, այլ ընդամենը Արմավիրի քաղաքապետի ընտրություն:

    Թ. ԹՈՐՈՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՎԱՎԵՐԱԳԻՐ

    «ՎԱՄՊԻՐՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԸ»


    Սփյուռքի համար առանձնահատուկ տպավորիչ էին հենց Թուրքիայում կատարված ահաբեկչական գործողությունները:
    ԱՍԱԼԱՅԻ մարտիկներ Զոհրապ Սարգսյանն ու Լեւոն Էքմեքչյանը զինված հարձակում կատարեցին Անկարայի օդանավակայանի վրա: 10 մարդ սպանվեց, 62 ուրիշներ վիրավորվեցին: Հրաձգության ժամանակ սպանվեց նաեւ Զոհրապը, իսկ Լեւոնը վիրավոր վիճակում ձերբակալվեց: 60-ամյա մի հայ արհեստավոր Ստամբուլում ինքնահրկիզումով վերջ տվեց կյանքին` այդպես դատապարտելով «հայ հեղափոխականների» ահաբեկչական արարքները:

    Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՌԱՆՑ ՄՈՆՏԱԺԻ

    «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ


    «Չորրորդ իշխանությունը» շարունակում է ներկայացնել խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական տեսահոլովակների սցենարները: Այսօր հերթը Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությանն է, եւ քանի որ քաղաքական այդ ուժը ֆինանսական պրոբլեմներ չունի (կուսակցության ֆինանսավորման մասին ողջ ինֆորմացիան ամփոփված է կուսակցության անվանման մեջ, մենք մեզ թույլ կտանք բավականին համարձակ սցենար առաջարկել:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Պաշտոնապես հայտնում ենք, որ Լեհաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման հովանավորն է ՀՀ Շախմատի ֆեդերացիան:
    Սերժ Սարգսյան

    * * *

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Երիտասարդ կուսակցությունը Հայաստան է հրավիրում ռուսական էստրադայի աստղերի՝ մայիսի 12-ից առաջ քարոզչական համերգ կազմակերպելու համար: Վճարումը՝ կանխիկ կամ փոխանցումով: Շուֆուտինսկի չառաջարկել:
    Ադմինիստրացիա



    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «ՀԱՅՄԱՄՈՒԼ» ՊՓԲԸ, ք. Երեւան, Ս. Դավթի հրապ.2, հեռ. 45-82-00, 45-82-56

    «ՀԱՅՓՈՍՏ» ՊՓԲԸ, ք. Երեւան, Սարյան 22 հեռ. 51-45-46, 51-45-47

    Առաքումն՝ անվճար:


    printed versionNo 644 (ինտերնետային No 804), Մարտի 27 2007 թ., երեքշաբթի