Չորեքշաբթի, 7 մայիսի 2008, # տպագիր համարը

    first page

    Քաղաքացիական խիզախության եւ զինվորական սխրանքի ակունքները նույնն են:

    Բալզակ


    ՀԱՄԱՐԻ ՍԱՐՍԱՓԸ


    Ռեժիմն այսօր պայքարում է հատկապես նրանց դեմ, ովքեր մի անգամ արդեն կռվի են ելել հանուն Հայաստանի եւ Ղարաբաղի ու հաղթել են այդ կռվում: Ռեժիմը, բնականաբար, վախենում է, որովհետեւ այսօր էլ պայքարը հանուն Հայաստանի եւ Ղարաբաղի է, եւ մեծ է հավանականությունը, որ ազատամարտիկները նորից կհաղթեն:


    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

    ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական շարժման մեջ, Հայաստանի ժողովուրդը 2008թ. նախագահական ընտրություններում կրկին ելավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարի։ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու վարչախմբի դեմ միավորված քաղաքական ուժերի ղեկավարությամբ որդեգրվեց քաղաքական պայքարի բացառապես խաղաղ, օրինական եւ ժողովրդավարական գործելակերպ։ Նպատակը՝ նախագահական ընտրություններում հաղթելով եւ անհրաժեշտ վերափոխումներ իրականացնելով երկիրը բնականոն զարգացման ուղի դուրս բերելն էր։

    շարունակություն...»»


    ՀԱՅՐԵՆԻՔ

    ՍՐԱՆՔ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՏԵՍԱԿԻ ԴԵՄ ԵՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ


    Հասարակության դեմ ռեժիմի իրականացրած տեռորն արտահայտվում է բոլոր ոլորտներում: Թիրախ են դառնում ե՛ւ շարժման քաղաքական լիդերները, ե՛ւ ազատ լրատվամիջոցները, ե՛ւ շարժման ակտիվիստները: Բայց տեռորի «կոնկրետ դրսեւորումները», որպես կանոն, կիրառվում են առաջին հերթին երկրապահների դեմ: Ռեժիմի «հատուկ ուշադրությանն են արժանանում» հատկապես նրանք, ովքեր մասնակցել են ղարաբաղյան ազատամարտին, եւ սա երեւում է հատկապես մարզերում, որտեղ ձերբակալվածների 90 տոկոսն ազատամարտիկներ են: Ո՞րն է պատճառը:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ»-Ն ՕՐԱԹԵՐԹԻ ՌԻԹՄՈՎ


    Երեկ օրվա ամբողջ լրահոսը հագեցած էր տարբեր կազմակերպությունների եւ անձերի կողմից արվող հայտարարություններով, դատական կայացած եւ այսօր կայանալիք նիստերի մասին պատմող հաղորդագրություններով, ինչպես նաեւ նոր ձերբակալությունների, ավելի ճիշտ` քաղաքացիների առեւանգումների հետ կապված պատմություններով: Նախ առեւանգումների մասին.

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԳՈՒՑԵ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ց ՍԿՍԵԻՔ

    ՍԿԶԲՈՒՆՔԸ ՄԵԶ ԴՈՒՐ ԵԿԱՎ

    շարունակություն...»»


    ՀԻՄԱ ԷԼ ՀՈ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԿԱ

    ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏԸ ՀԻՄԱ ԴՈՒ ՏԵՍ


    Երեք ամիսը մեկ վիճակագրական ծառայությունը հերթական «երկնիշ տնտեսական աճն» է արձանագրում: Բայց այդ նույն վիճակագրական ծառայությունը ստիպված է նաեւ 300 խոշոր հարկատուների ցանկը հրապարակել եւ կոնկրետ թվերով նշել նրանց վճարած հարկերը: Եվ պատկերացրեք` այս թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի խոշորագույն ընկերությունների մեծ մասը զգալի թվով աշխատատեղեր է կրճատել: Պարզ ասած, գործազրկության ծավալներն օրեցօր մեծանում են:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

    ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

    ՄԵԾԱՄՈՐ


    Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսեն գրվել է 1968-69 թվականներին։ «Մեծամոր» էսսեն կարող էր գրվել ե՛ւ դրանից տասը տարի առաջ, ե՛ւ տասը տարի հետո... ե՛ւ վաղը։ էսսեում ի մի բերված փաստերը մի փոքր կփոխվեին՝ կավելանային թերեւս անկախությունը, Ղարաբաղի լիաշունչ հաղթանակն ու հոկտեմբերի 27-ի արյունը... Բայց նույնը կմնար պատմության խմորումը, նույնը կմնար մեր իրողությունը, ուղեղի մորմոքը, որից այսօ՛ր է պետք ձերբազատվել... «Մի ուրացեք ձեր եղբորը» հարցազրուցը շարունակությունն է «Մեծամոր»-ի։ 200 տարի հետո էլ Մաթեւոսյանը ճշմարիտ է լինելու, ստույգ է լինելու, անողոք ու սիրող է լինելու։ Տա Աստված, որ 200 տարի հետո, իր՝ Մաթեւոսյանի օրհնությամբ, Աստծո ու մե՛ր կամքով մեր իրողության ու ընթացքի ձախավերն արդեն հեռո՛ւ XXI դարում լինենք թողած։ Կարդացեք ՄԵԾԱՄՈՐԸ։

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    Համաժողովրդական Շարժմանը սատարող Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը ողջունում է Շարժման երկրորդ կոնգրեսի աշխատանքները եւ նրա կողմից նախանշված առաջիկա առաջադրանքները։

    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
    ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆ ք. Լոս Անջելես, 5 Մայիսի 2008թ.

    շարունակություն...»»


    ՈՍԿԵ ԳԵՂՄԸ

    ԲՈՒՐԲՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՍՈՎՈՐԵԼ


    Ինչպես հայտնի է, Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում հնչած Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը իշխանական քարոզչամեքենան այնպես մոնտաժեց, որ այդ ելույթը չլսած քաղաքացիների մեջ տպավորություն ստեղծվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ասենք, մոտ ապագայում հասարակությանը կոչ է անելու դադարեցնել քաղաքական պայքարը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՈԳՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԼԱԾՎՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՍԿՍՎԵԼ


    ԹԵԵՎ ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԲԱԺԱԿ ՇՐԽԿԱՑՐԵՑ

    Մենք դեռեւս շաբաթներ առաջ էինք գրել, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը եւս կազատվի զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա էլ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ միասին հանդիպել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ դրանից հետո էլ հրաժարվել կրակել ցուցարարների վրա:

    ՆՈՒՆԵ ԱՅՎԱԶՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼԻՆԵԼ ԻՆՔՆԻՆ

    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ


    Հետընտրական շրջանում Հայաստանում առաջացել է առանձնահատուկ մի իրավիճակ, երբ երկրի բնակչության մեծ մասը փաստորեն իրեն մատչելի եւ իրավական բոլոր եղանակներով հակադրվում է իշխող կլանին: Համաժողովրդական շարժումը Հայաստանում ոչ միայն չի թուլանում, այլեւ, ընդհակառակը, ծավալվում է նոր թափով, եւ արդեն այն 60% քաղաքացիներին, ովքեր քվեարկել էին համաժողովրդական շարժման թեկնածուի օգտին, ավելանում են նաեւ բնակչության նոր խավեր, որոնք սկսում են իրենց խաբված զգալ:

    ՍՄԲԱՏ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
    Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար

    շարունակություն...»»


    ՄՈՒՂԴՈՒՍԻՆԵՐԻ ԴԱՍԸ

    ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 16
    (ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԻՊԸ)


    Երբ պարոն Քոչարյանը, Հայաստանը քեմալական Թուրքիայի ռելսերի վրա տեղափոխելու ցանկությամբ, պատգամեց հայության երկու հատվածների միջեւ սեպ խրելու մասին քրեական հոդված մտցնել մեր առաձգական օրենսդրություն, շատերը հիշեցին նրա ալբանական ինքնության ինքնախոստովանանքը: Այժմ Սերժ Սարգսյանը, բերանը բացուխուփ անելով, նսեմափառին կողքին ցցած, տենդագին «Տերունական աղոթքն» է արտասանում պալատական գիշատիչների խնջույքին, որ հեռու վանի իրենից ալբանական ինքնության կասկածը, բավարարվելով թաթար-մոնղոլականի բեռով:

    ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
    Պահպանողական կուսակցության նախագահ
    www.conservative.am

    շարունակություն...»»


    ՄՏՔԻ ՊԵՄԶԱ-ԲԼՈԿՆԵՐ

    ԴԵՄՈԿՐԱՏՈԲԱ


    Վրաստանի պատմության մեջ կա երկու ժամանակաշրջան, որոնք համապատասխանաբար կոչվում են թուրքոբա եւ իսլամոբա: Ամենամոտավոր ձեւով դրանք կարելի է թարգմանել` թուրքերի նման եւ իսլամի նման արտահայտություններով: Վրացիները հպարտությամբ նշում են, որ այդ տարիներին ճկուն քաղաքականությունը թույլ տվեց պահպանել գոնե ֆորմալ անկախությունը:

    ՇՊԱՏԻ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Երեկ «Հայելի» ակումբում մարտի 1-ի իրադարձությունների եւս մեկ ականատես` Արցախ ջոկատի հրամանատար, Ղարաբաղի պատերազմի մասնակից Միքայել Ապրեսյանը, լրագրողներին պատմել է այն, ինչ այդ օրը տեսել է Ազատության հրապարակում: «Մենք վեր կացանք, կանգնեցինք, որ ժողովրդին չծեծեն, բան չանեն: Մենք էդ մտքով առաջին գիծը կանգնեցինք, բայց որ տեսանք ում են բերել: Խոսքը չի գնում Ղարաբաղի սպեցնազի մասին: Ես ռուս էլ եմ տեսել, ես տեսել եմ ախալքալակցի, ես տեսել եմ լենինականցի: Ինձ ծեծողները, վերջույթներս ջարդողները եղել են լենինականցիներ: Իրանք որ ինձ գցել էին, տասը հոգով ջարդում էին, եւ հայհոյում»:

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    ... Եվ եղավ, որ մի օր պալատի մեջ քնեց (Սէրժը), եւ երազ տեսաւ, եւ երազի մեջ երկնքի հրեշտակները երեւացին նորան: Եվ նորանցից մեկը առաջ եկաւ եւ խօսեց, եւ նորա ձայնը որոտի պես էր: Եվ խօսեց, եւ ասաց. «Ահա քո բիզնեսը յղանայ, եւ ինը ամիս հետո քեզ փեսայ ծնուի, եւ նրա անունը Միշիկ դնես, որ եբրայերեն «Տունին մեջ առնուած» նշանակի»: Եվ Սէրժը արթնացաւ, եւ նորա հոգին խնդութեամբ լեցուեց, որովհետեւ մտածում էր, թե «Ահա փեսայ ունենամ, եւ վաճառականների մեջ բնավ վերջինը չլինի»:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ԳՈՎԱԶԴ

    «Տիկո» գեղեցկության սրահն աշխատանքի է հրավիրում երիտասարդ, բարետես արտաքինով վարսահարդարների: Պեդիկյուրի իմացությունը (լավ իմաստով) ցանկալի է:

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Հայկոն ու Մկոն պաշտոնապես հայտարարում են, որ հայտնի գովազդի «հայրենիքը ծախել էր մեկ միլիոն դոլարով» արտահայտությունը որեւէ կապ չունի Արթուր Բաղդասարյանի հետ:

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «ՀԱՅՓՈՍՏ» ՊՓԲԸ, ք. Երեւան, Սարյան 22 հեռ. 51- 45- 46, 51- 45- 47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed versionNo 748 (ինտերնետային No908), Մայիսի 7 2008 թ., չորեքշաբթի

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31