Ուրբաթ, 1 մայիսի 2009, # տպագիր համարը

    first page

    ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ՈՐ ԳՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆԱԿ, ՏՐՏՈՒՄ,
    ՈՐ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳԻՆԻ ՈՒ ՀԱՑ,
    ՈՐ ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՆԿԱՐԵԼԻ ՄԻ ԽՆԴՈՒԹՅՈՒՆ,
    ԲԱՅՑ ՉԵՆՔ ԳՏՆՈՒՄ` ՎԱԶՔՈՎ ՏԱՐՎԱԾ ՈՒ ԶԲԱՂՎԱԾ.-
    ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ, ՈՐ, ՀՈԳՆԱԲԵԿ, ՉԵՆՔ ՆԱՅՈՒՄ ՎԵՐ -
    ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՉԱՐԸ, ԲԱՐԻՆ`
    ՏՐՏՈ~ՒՄ ԿՕՐՀՆԵՆՔ ՄԻ ԻՐԻԿՈՒՆ ՕՐԵՐԸ ՄԵՐ -
    ՈՒ ԿՆԱՅԵՆՔ ՀԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

    Կարդացեք Չարենց


    Ռ.Ք. Ս.Ս. ՌԱԶԲՈՐԿԱՆԵՐ

    ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՇԱՆՏԱԺԸ


    Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը երեկ վերջապես բարեհաճեց ներկայանալ խորհրդարան եւ պատասխանել մարտի 1-ի հանձնաժողովի հարցերին։ Ընդ որում, նրա պատասխաններից տպավորություն ստեղծվեց, թե անցած մեկ տարվա ընթացքում բացարձակապես ոչինչ տեղի չի ունեցել, եւ երկրում վիճակը ճիշտ այնպիսին է, ինչպիսին եղել է 2008թ. մարտի 2-3-ին։

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԱՅՍՕՐ` ԺԱՄԸ 15:00-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ


    Հայ ազգային կոնգրեսը բոլորին հրավիրում է համապետական հանրահավաքի, որտեղ ելույթներ կհնչեն` կապված խորացող քաղաքական ու տնտեսական ճգնաժամի, անհիմն թանկացումների, արտաքին քաղաքական ձախողումների, Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղյան խնդրի հետ: «ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ. Մենք հաղթելու ենք քաղաքապետական ընտրություններում եւ դրանով հասնելու ենք հանցավոր ռեժիմի վերջնական պարտությանը ամբողջ երկրում, հասնելու ենք մեր պատանդ ընկերների՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը եւ վերջ ենք տալու մեր քաղաքացիների նկատմամբ մոլեգնող հարկային տեռորին եւ տնտեսական պատերազմին:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՆԱԵՎ ՄԵՐ ԱՆՈՒՆԻՑ

    ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ` ԹՂԹԻ ՎՐԱ

    շարունակություն...»»


    ԲԱՆԱԿ ԷԼ ԿՏԱՆԵՆ

    ԵՌՕՐՅԱ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ


    Երեկ Հայաստանում մի ուրախ իրադարձություն է տեղի ունեցել։ Ընդամենը մի քանի օր առաջ իրենք իրենց ընդդիմություն հռչակած դաշնակները սիրով համաձայնվել են պահպանել խորհրդարանական երկու հանձնաժողովների նախագահների պաշտոնները, բնականաբար` շարունակելով «ընդդիմադիր մնալ. եւ անհաղթահարելի տարաձայնություններ ունենալ» իշխանությունների հետ` հատկապես արտաքին քաղաքական հարցերում։ Դաշնակցության այս պահվածքն իսկապես միայն քմծիծաղ կարող է առաջացնել։

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՐԱԶԱՀԱՆ

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ


    ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հայտարարվել է թույլիկ, ու հաճախականությունը տրվել է ինչ-որ անհայտ «Փեսա-Հոլդինգ» ընկերության։ Իրենք, կուսակցական ընկերներով, հավաքվել են «Վալեմ-Պլազայի» թուրքական սրահում` քննարկելու ստեղծված իրավիճակը։ Հավաքը գաղտնի է։ Ներս մտնողը շշնջում է նշանաբանը` «Ալաշկերտ», որին հետեւում է պատասխանը. «Իգդիր»։ Այդ պահին ներս մտած մատուցողուհին կարծում է, թե դա իրեն էր վերաբերում, եւ իսկույն հեռանում է...

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԱԺ-ՈՒՄ ԵՌՈՒԶԵՌ ԷՐ


    Երեկվա մեր թերթի առաջին էջում տպագված լուսանկարը մեծ արձագանք էր գտել Հայոց խորհրդարանում: Ժամը 12:30-ին երբ մտանք նիստերի դահլիճ, այդ ժամի համար աննախադեպ մեծ թվով պատգամավորներ էին նստած դահլիճում: Սովորաբար հինգշաբթին մեր երկրի օրենսդիր մարմնի համար «մեռած օր է»: «Էլ ի՞նչ վատություն կարելի էր անել», «Ուրիշ ինչ օյին ունեիք մեր գլխին հանելու»- միջանցքներում դիմելով մեր թղթակցին, ով երեկ լուսանկարել էր խորհրդարանի դատարկ դահլիճը` նեղսրտում էին պատգամավորները:

    շարունակություն...»»


    ԹՌԻ ԹԻԹԵՌ

    ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
    «ՀՈՒՐԻ ՓԵՐՈՒՑ» ԳՐԵԹԵ ՉԷՐ ՏԱՐԲԵՐՈՒՄ


    ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը երեկ խորհրդարանում էր` պատասխանելու մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների հարցերին: Հայկ Արտյոմիչը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ նստեց աթոռին, հայացքը հառեց իրենից ձախ կողմի վրա մի կետի ու դանդաղ սկսեց պատմել 1 տարի առաջ տեղի ունեցածը` թեեւ չէր ցանկանում վերհիշել «այդ մղձավանջն ու քաոսը»:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԱՆԹԵՐԻ


    Թերի են: Առաքինի չեն: Ժողովրդավար չեն: Ճշմարտախոս չեն: Չեն: Չեն: Չեն: Ու թերի են: Թերի է Դեւիսը: Թերի է Բրայզան: Չնայած Մեթյու է: Թերի են նաեւ Կոլոմբիեն, Համմըրբերգը, Պրեսկոտը, չնայած ամեն մեկը եւ յուրաքանչյուրը, համարվում է, որ անհատականություն է եւ նույնիսկ անուն, գուցե եւ հայրանուն ունի:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՔՐԵԱԿԱՆ ԽՐՈՆԻԿԱ

    ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ
    ԿՈԾԿՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
    Եվ անցնում մերկապարանոց պաշտպանության


    Ընդամենը օրեր առաջ` ապրիլի 27-ին, մի խումբ բանդիտներ ՀՀ ոստիկանության աշխատակիցների աչալուրջ հայացքների ներքո, հարձակվել էին Հայ ազգային կոնգրեսին աջակցող այն երիտասարդների վրա, որոնք Մատենադարանի մոտ այսօր կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ էին բաժանում քաղաքացիներին: Բանդիտները եղել էին քաղաքացիական հագուստներով:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

    ՀՀԿ-Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՀԱՄԱՐ
    ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
    Պարզվում է` անվճար բուժօգնությունն այնքան էլ անհնարին բան չէ,
    երբ ունես հարուստ կուսակցություններ


    Երեւանում իսկական առողջապահական բում է: Քաղաքապետի ընտրություններից առաջ երեւանցիների առողջական վիճակը միանգամից խիստ անհանգստացրեց քաղաքական երկու ուժերի քաղաքապետացուներին` ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանին` Չոռնիին, ով նաեւ գործող քաղաքապետն է, եւ ԲՀԿ-ական, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:

    ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍԵՐԺԻ՛Կ, ՀԵՌԱՑԻՐ

    ՍԵՐԺԻ ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ


    Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից անցել է մեկ տարի, եւ շատ հաճախ կարելի է լսել, թե այդ մեկ տարվա ընթացքում որեւէ շոշափելի ձեռքբերում չի եղել: Սա ակնհայտ սխալ տեսակետ է: Թող մեկը հերքի այն փաստը, որ այս մարդը մեկ տարում հրաշալի արդյունքների է հասել լրագրողների դեմ պայքարում: Լրագրող ծեծելը, խոշտանգելը, ձերբակալելը, ֆոտոխցիկներ խլելն ու ջարդելը Սերժ Սարգսյանի մոտ, համենայնդեպս ոչ պակաս հաջողությամբ են պսակվում, ինչպես Շարիկովի մոտ կատուներ որսալը:

    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԻՄ ՏՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ ՉԷ

    «ԵՍ 70 ՏԱՐԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԵՄ ԵՂԵԼ,
    ԲԱՅՑ ՀԻՄԱ ԴԻՄՈՒՄ ԳՐՈՂ ԵՄ ԴԱՐՁԵԼ»
    Երեւանցին կորցրել է իր Երեւանը


    Երեւանցի քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը Երեւանում այլեւս չգտնելով իր Երեւանը, մի մեծ ստվարաթղթի վրա նկարել է քաղաքը: Ցույց է տալիս Աստաֆյան (Աբովյան) փողոցը, Բախկալի խանութը, ջրի խանութը, Ռուսաց ժամը, որ Շահումյանի արձանի ջրավազանի տեղում էր, Պողոս-Պետրոս եկեղեցին, որ «Մոսկվա» կինոթատրոնի տեղում էր, «Կոլխոզ» շուկան, որ Ռոսիայի տեղում էր:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


    Ալիկ Սարգսյան
    - Կենդանակերպի նշանը` Թաղային։

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է օպերատիվ իրադարձություններով։

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 848 (ինտերնետային No 1008) Մայիսի 1 2009 թ., ուրբաթ

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31