|
Երեկ Արաբկիր համայնքում` թաղապետարանին հարող տարածքի այգում, ՀՀ առաջին
նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած ցուցակի ներկայացուցիչները
հանդիպեցին արաբկիրցիների հետ: Այգին լեփ-լեցուն էր մարդկանցով. բեմը սարքված
էր հենց այգու մեջ, եւ գուցե նաեւ դա էր պատճառը, որ թե «հարթակում», թե
ներքեւում նույն ոգեւորությունն էր, նույն հաղթական տրամադրություններն ու
տոնական մթնոլորտը: Ամեն ինչ այնքան ջերմ էր, անկեղծ ու տոնական, որ մի պահ
մեզ թվաց, թե այլ երկրում ենք քարոզարշավի մասնակցում. մի երկրում, որտեղ
ընտրություններն անցնում են արդար ու թափանցիկ, իսկ քարոզարշավը` ոչ թե «ընդդեմի»,
այլ «հանունի»:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
|