|
Սրանցից մեկը «Չորրորդ Իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի «գործը
քննող» դատավորն է, մյուսը` մեղադրողը։ Կարծիք կա, որ այս դատավորն իր գործի
մեջ բավականին պրոֆեսիոնալ է, բայց մյուս կողմից էլ` հաստատապես հայտնի է,
որ իշխանությունները դատավորի պաշտոնը վստահում են միայն նրանց, ում վրա
«կուբամետրով» կոմպրոմատ ունեն, հետեւաբար` հենց նրանք են որոշում, թե որ
դեպքերում դատավորն իրավունք ունի օգտագործել իր պրոֆեսիոնալիզմը, եւ որ
դեպքերում` ուղղակի պատվեր կատարել։ Համենայն դեպս, այս դատավորը երեկ մերժեց
լրագրողի փաստաբանի բոլոր միջնորդությունները, որոնք վերաբերում էին վկաներին
դատակոչելուն։ Իսկ «մեղադրողն» ուղղակիորեն հասկացրեց, որ իրենք հարմար են
գտնում լսել միայն այն «վկաներին», որոնց ցուցմունքները համապատասխանում
են «մեղադրական եզրակացությանը»։ Եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին,
բայց խնդրում ենք «դատարանի նկատմամբ անհարգալից» եզրակացություններ չանել։
Տես նաեւ էջ 5
|