Երեքշաբթի, 12 մայիսի 2009, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ

    ԲԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆ ԻՆՉՈՒ ՉԵՔ ԱՌԳՐԱՎՈՒՄ



    Ավան համայնքում տեղի ունեցած վերջին երկու օրվա իրադարձությունները վկայում են մի բանի մասին. իշխանությունը` ի դեմս ՀՀԿ-ի, մտածված ու ծրագրավորված փչացնում է Ավան համայնքի թաղապետ, ՀՀ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդուն` Տարոնին, որը ցանկություն է հայտնել Չոռնի Գագոյի մոտ փոխքաղաքապետ աշխատել (իհարկե, եթե հաղթեն): Տարոնն, անշուշտ, առարկություններ չունի եւ պատրաստ է ինքնակամ փչանալ` զուգահեռաբար փչացնելով նաեւ այն, հանուն ինչի իրեն բաժին էր հասել Ավան համայնքը: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին: Տես նաեւ էջ 2, 4


    ՀԻՄԱՐԱՑՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼ


    Զարմանալի բաներ են տեղի ունենում Երեւանոմ։ Ասենք` ինչ-որ կիսահանցագործ դեմքեր հարձակվում են ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդների վրա ու ծեծկռտուք հրահրում, հետո պարզվում է, որ ոստիկանապետի կողմից «կիսահանցագործ դեմքեր» բնորոշմանն արժանացածները ոստիկանության աշխատակիցներ են։

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԴԵ ԹՈՂ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԱՊԱՑՈՒՑԻ


    Երեկ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը արժանացել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակին: Ծառուկյանը այդ պարգեւին արժանացել է «Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական Ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովում աշխատանքների ակտիվ մասնակցության եւ ղեկավարման արդյունավետության, երիտասարդ քաղաքական գործիչների եւ սերնդափոխության գործընթացի աջակցման եւ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում եվրոպական ավանդույթների տարծման համար»:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԿԱՐԵՎՈՐԸ ՃԱՂԵՐՆ ԵՆ

    ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՀԱՄԱՁԱՅՆ

    շարունակություն...»»


    ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՆՃՈՌՆԻՆ

    ՕՐ ՕՐԻ ՎԻՃԱԿՆ ԱՂԵՏԱԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ


    Եվ այսպես, Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ վերանայեց Հայաստանի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները։ Հիմա արդեն այդ կազմակերպությունը կարծում է, որ այս տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքը կնվազի 5 տոկոսով (նախորդ կանխատեսման համաձայն` ընդամենը 1.5 տոկոսով էր նվազելու), իսկ 2010թ. մեր տնտեսությունը լավագույն դեպքում կմնա զրոյական մակարդակի վրա։ Ի դեպ, Հայաստանի «օրին է» միայն Ղազախստանը, իսկ Վրաստանում եւ հատկապես Ադրբեջանում վիճակն անհամեմատ ավելի լավ է։

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՍԻՖԻԼԻ ՏԱՍ, ՔՍԱՆ, ԳՈՒՑԵ ԵՎ` ԵՐԵՍՈՒՆ


    «Թուրքիան ուզում է, որ մենք սահմանի բացման դիմաց հրաժարուենք հէնց այն տարածքներից, որ մեզ պաշպանում են 2015-ին 1915-ի հնարաւոր կրկնութիւնից»: Սա ով կլինի ասած: Ով է այս խորը տեսնող, հատու կտրող ու բանիմաց այրը, որ Թուրքիայի ՄԵԶԱՆԻՑ ակնկալած զիջումներից ամենածանրն, անհնարն ու վերջինն է տեսնում ՀԵՆՑ ԱՅՍ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՄԵՐ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ: ՀԵՆՑ ԱՅՍ-Ը Ղարաբաղի ու Հայաստանի շուրջ անվտանգության գոտու` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ մասին է: Ինչո՞ւ է այդ բանիմաց ու խորը ՊԱՏԳԱՄԱԽՈՍԸ, այս տարի ապրիլի 24-ին Բեյրութում հայությանը դիմելիս ԱՅՍՕՐԻՆԱԿ խրոխտ կեցվածքով ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ հրապարակել:

    Մ.Մ

    շարունակություն...»»


    ՉՈՌՆԻ ԳԱԳՈՅԻ ՋՐԵՐՈՒՄ

    ԱՎԱՆԻ ՏԵՐԸ ՏԱՐՈՆԸ ՉԷ՛


    Կիրակի օրը Ավան համայնքում մի խումբ խուլիգաններ հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների վրա, որոնք առաջիկա ՀԱԿ հանդիպման մասին թռուցիկներ էին բաժանում: Խուլիգանական խմբերը քաշքշել են կանանց, նրանց ձեռքից խլել են թռուցիկները, հասցրել են հարվածել կանանցից մեկին` Աստղիկ Աղեկյանին, եւ դիմել են փախուստի: «Մեր աղջիկների ձեռքից խլեցին բուկլետները տրցակով: Ես գնացի, որ վերցնեմ, խփեցին իմ վզին». պատմել է Աղեկյանը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՄԱՐՏԻ 1

    ՇՏԱԲՆ ՈՒ ԻՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
    Հանձնաժողովը պաշտոնապես բացեց
    ամենակարեւոր թեման


    Անցած տարվա մարտի 1-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատուն որեւէ կերպ չի ցանկանում բացահայտվել: Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունն է ոտ ու գլխով պատասխանատու, իսկ իշխանական թեւն էլ անհույս փորձեր է անում ողջ մեղքն ընդդիմության վրա բարդելու համար:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԵՂԾԵՐՆ ՈՒ ԱՆԿԵՂԾՆԵՐԸ

    ՎԿԱՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՔ
    ԿՐԿՆԵՆ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՍԱԾՆԵՐԸ


    Մինչ քաղբանտարկյալների գործերով անցնող վկաների հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում եւ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի նախաքննությունը կշարունակվի, երեկ եւս մեկ վկա դատարանում հրաժարվեց Մալաթիայի ոստիկանությունում 3 օր պահվելուց հետո գրած իր ցուցմունքներից:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿՐԿԵՍԱՅԻՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՏԵՍԱՐ, ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ


    Երկու օր առաջ ողջ քաղաքակիրթ աշխարհը նշեց նացիզմի դեմ տարած հաղթանակի հերթական տարեդարձը: Ամեն անգամ այս օրերին մարդիկ իրենց հարցեր են տալիս, եւ հարցերից գլխավորն է` ինչո՞ւ այդպես ստացվեց: Ինչո՞ւ Գերմանիայի նման քաղաքակիրթ երկրում, որը մարդկությանը պարգեւել է Հայնե եւ Շիլլեր, Բախ եւ Բեթհովեն, Դյուրեր եւ էլի հազարավոր հանճարներ, հնարավոր եղավ միջնադարյան մղձավանջի տիրապետումը: Ինչո՞ւ մարդասիրություն եւ հանդուրժողականություն քարոզող մտածողներ տված երկրում հնարավոր էին համակենտրոնացման ճամբարներ: Ո՞վ է մեղավոր:

    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

    ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ
    ՈՒ «ՀԱՍՑԵԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՓՆՏՐՏՈՒՔԸ


    Երեկ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի եւ տարածաշրջանի տնտեսական հեռանկարը խորագրով իր զեկույցը ներկայացնելիս բավական ուշագրավ խորհուրդ է տվել ՀՀ իշխանություններին` «մեծ ուշադրություն հատկացնել բնակչության աղքատ խավերին»: Նման մարդասիրական խորհրդի համար, բնականաբար, հիմք է ծառայել ֆինանսատնտեսական ճգնաժամն ու դրանից բխող այն վնասակար հետեւանքները, որոնք անխուսափելիորեն առնչվելու են մեր հասարակության աղքատ խավերին` ինչպես ցանկացած աղքատ երկրում: Ըստ այդմ` ԱՄՀ հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարկ Լյուիսը կրկին խորհրդի կարգով նկատել է, որ իշխանությունը «հասցեական միջոցառումներ կազմակերպի աղքատների համար»:

    ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒ
    ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


    Հատկապես նախընտրական ժամանակահատվածում խոստումների առումով առավել առատաձեռն ու պերճախոս են դառնում հենց նրանք, ովքեր հասարակության աչքին հնարավորինս վարդագույն լույսի ներքո երեւալու խնդիր ունեն: Սակայն հենց նախընտրական շրջանում էլ Աշխատանքային օրենսգրքի որոշ հիմնադրույթների խախտումն առավել ցցուն է դառնում նույն այդ խոստումների համապատկերում:

    շարունակություն...»»


    ՀԱՄԱ ՇՏԻՐԼԻՑԸ ԳՅՈՒԴՈՒՄ ԷՐ

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ


    Ստորեւ ներկայացվող հեռախոսային խոսակցությունն ըստ երեւույթին տեղի է ունեցել վերջերս։ Զրուցակիցները երկու երիտասարդ կանայք են, ըստ երեւույթին` շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Եվ քանի որ խոսակցության թեման ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ նախընտրական զարգացումներին, նպատակահարմար ենք համարում ներկայացնել գաղտնալսման սղագրությունը` բնականաբար, դուրս թողնելով հայ կնոջն անհարիր բառերն ու բառակապակցությունները։ Եվ այսպես.

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 57 (արտակարգ), Մայիսի 12 2009 թ, երեքշաբթի