|
Ավան համայնքում տեղի ունեցած վերջին
երկու օրվա իրադարձությունները վկայում են մի բանի մասին. իշխանությունը`
ի դեմս ՀՀԿ-ի, մտածված ու ծրագրավորված փչացնում է Ավան համայնքի թաղապետ,
ՀՀ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդուն` Տարոնին, որը ցանկություն
է հայտնել Չոռնի Գագոյի մոտ փոխքաղաքապետ աշխատել (իհարկե, եթե հաղթեն):
Տարոնն, անշուշտ, առարկություններ չունի եւ պատրաստ է ինքնակամ փչանալ` զուգահեռաբար
փչացնելով նաեւ այն, հանուն ինչի իրեն բաժին էր հասել Ավան համայնքը: Հետեւությունները
թողնում ենք ընթերցողներին: Տես նաեւ էջ 2, 4
|