|
Երեկ օրվա ընթացքում Երեւանի «Զեյթուն» թաղամասում լուրջ բախում է տեղի ունեցել
«կոալիցիոն գործընկերներ» ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ։ Դժվար է ասել` «արդյո՞ք
բանավեճի թեման մայրաքաղաքի զարգացման կոնցեպցիան է եղել, թե ոչ, բայց ծեծկռտուքից
հետո հանրապետականները զուտ տղայականով «պռապուսկատ» են տվել` դիմել են իրավապահներին։
Որոշ տեղեկությունների համաձայն, այդ քայլից հետո նշված թաղամասում ՀՀԿ-ի
վարկանիշը կիսով չափ նվազել է եւ հասել է 0.8 տոկոսի։
|