Հինգշաբթի, 14 մայիսի 2009, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՍԵՎ ԳԱԳՈ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄ ` ՍԵՎ ՓԻԱՐ


    Երբ մեկը հեռանում է` հիշատակին ծառ են տնկում, կամ հուշաղբյուր սարքում, կամ հուշարձան։ Երեւանից օդակայան ճանապարհին` Ադմիրալ Իսակովի պողոտայում է լուսանկարի ծառը` մեկը զոհվել է, վշտացյալ ընկերները կամ ազգականները կաղնի ծառի հետ այսպես են վարվել։ Շատերին այս փայտի փորագրության նմուշը դուր է գալիս, շատերը զգում են պլոկվող կեղեւի եւ բրիչի` ծառին պատճառած ցավը։

    շարունակություն...»»


    ՓԱՅԱԿՌԻՎ

    ԱՆՀԱՋՈՂ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԿԱՏԱՆՆԵՐԸ


    Վաղուց հայտնի է, որ մարդիկ ամենաշատը սուտ են խոսում ընտրություններից առաջ եւ որսից հետո։ ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի հիմքում, օրինակ, այն «գաղափարն» է, որ այսօր բյուջեից «բոլ-բոլ» ֆինանսավորվող ասֆալտապատումն ու «բակերի բարեկարգումը» ոչ մի կապ չունի առաջիկա ընտրությունների հետ, եւ իրենք ընտրություններից հետո էլ են շարունակելու նույն տեմպերով աշխատել։

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԵՍ ԷԼ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՐԵՆՔ ԵՆ ԳԻԺ


    Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «7-ի գործով» զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը: Վերջինս ազատ է արձակվել ՀՀ առողջապահության նախարարության փորձագետների տված եզրակացության հիման վրա, համաձայն որի` «Հանցագործություն կատարելու պահին Շանթ Հարությունյանն անմեղսունակ է եղել»: Հետեւաբար` դատարանի վարույթում գտնվող քրեական գործը կարճվել է:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԵՑՎԱԾՔԻ ՊԱԿԱՍԸ

    ԱԺ ԴԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԲԱՐՁՐԱՆԱԼ

    շարունակություն...»»


    ՍՈՎ ԷՐ, ՍՈՎ ԷՐ ՄԿՍՏԱՆ

    ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ


    Սերժ Սարգսյանը երեկ ելույթ է ունեցել գործարարների առաջ եւ հայտարարել, թե համաշխարհային ճգնաժամը զգալի հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Բայց, ավելացրել է Սերժ Սարգսյանը, «սոցիալապես ամենախոցելի խավերը, ինչպես հաճախ է լինում, չդարձան արտաքին անբարենպաստ ազդակների առաջին թիրախները»։ Ուզում է ասել` ամենաշատը ոչ թե սոցիալապես ամենախոցելի խավերն են տուժել, այլ ուրիշները։ Թե ովքեր են այդ «ուրիշները»` դժվար է ասել, բայց պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը միջին խավը կամ հարուստներին նկատի ունի։

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՉՈՌՆԻ ՈՂԲԱՑԵԱԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՑՈՒՆ


    Ճգնաժամ է: Հիրավի: Հաստատ: Նոր-նոր գլխի ընկա: Ընտրություններ պիտի լինեն: Հաշված օր էլ իսկի չի մնացել: Հանրապետական խրոխտ կուսակցությունը բիտում ու ավազ, խիճ ու ասֆալտ է կրում բեռնատարներով, մամլիչ գլանամեքենաները մարտի մեկի Բե Էմ Պե-ներից էլ դանդաղ ու հանդիսավոր մուտք են գործում այս ու այն թաղը, որ գլանեն նախընտրական ասֆալտը` Չոռնի Գագոյի կպրաձյութն ու ասֆալտը, խիճն ու ավազը մամլեն` զոհաբերեն քաղաքացիներիս բեկբեկուն թասիբին, որպեսզի հանկարծ քաղաքապետ չդառնա այնպիսի մեկը, որ կարծում է թե քաղաքապետը նա է, որ մարդկանց տան մոտից ասֆալտ... ըըը, կներեք, աղբը կրում-տանում է Նուբարաշենի աղբավայր...

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՀԱՆՈՒՆԻ ՄԱՍԻՆ

    ԱՎԱՆԻ ՏԵՐԸ ԵՐԵԿ ԱՎԱՆՑԻՆԵՐՆ ԷԻՆ


    Երեկ Ավան համայնքում Հայ ազգային կոնգրեսը անցկացրեց իր հերթական նախընտրական հանդիպումը: Հանդիպմանը հետեւեց հզոր երթը. միջադեպեր չեղան, սադրիչներ գործի չդրվեցին (նրանք խումբ-խումբ լուսամուտներից կախված հետեւում էին իրադարձություններին), ոստիկանությունն էլ ջանք թափեց, որպեսզի հանկարծ «միամիտ» չխոչընդոտի ընդդիմության միջոցառումներին:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ


    Երեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է արել` կապված «7-ի» գործի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների հետ: Հայտարարության մեջ ասված է. «Հայտնի «7-ի գործի» փլուզումից, վարչախմբի հորինած պետական հեղաշրջման ու իշխանության յուրացման մեղադրանքների հօդս ցնդելուց հետո, նույն կերպ հիմքից զրկվում են նաեւ առանձնացված գործերը՝ զանգվածային անկարգությունների մասով։

    շարունակություն...»»


    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՈՒՐԻՇ ՃԱՐ ՉԿԱ

    ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ՀԱԿ-ը պետք է համախմբի մարդկանց եւ հասնի հաղթանակի`
    ընտրությունների միջոցով


    Հարցազրույց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ:

    - Պարոն Խաչատրյան, հայտնի է, որ «Ժառանգություն» կուսակցությունն այլեւս Մալաթիա-Սեբաստիա համայնքում չունի որեւէ հանձնաժողովի անդամ, քանի որ կուսակցության պատասխանատուն դրանք վաճառել է իշխանական կուսակցություններին: Դուք Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հայ ազգային կոնգրեսի նախընտրական շտաբի պետն եք, ի՞նչ եք կարծում, այդ իրադարձություններից հետո ընդդիմության դիրքերը թուլացա՞ն, թե այնքան էլ էական նշանակություն չունեցավ հանձնաժողովի ընդդիմադիր անդամների կորուստը:

    - «Ժառանգության» հանձնաժողովի տեղերի հետ կապված այդ խնդիրը եւս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունը միայն եւ միայն կեղծիքի միջոցով է փորձում հաջողության հասնել: Մարդուն շանտաժ են արել, դեռ մեկ ամսից ավելի վերցրել են հսկողության տակ եւ արդյունքում կարողացան տեղերը վերցնել:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼԵՅՏԵՆԱՆՏ ՍՍ-Ի ՈՐԴԻՆԵՐԸ

    ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՉԵ ԳԵՎԱՐԱՆ ՄԱՐՏԻ 1-ԻՆ


    Երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով մեղադրյալ ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի քրեական գործի դատաքննության հերթական նիստը: Երեկվա նիստում քրեական գործով երկու վկաներն էլ նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունք տվեցին:

    ԼԻԼԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՔՅԱՍՏԸՄ

    ՔՈՒՉԻ ԲԱԶԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ


    Մի քանի օր է ինչ ողջ հայաստանյան հասարակությունը տառապում է մի պատմական եւ համազգային նշանակություն ունեցող հանելուկի վրա. ծեծել են արդյո՞ք Քանաքեռ-Զեյթունի թաղապետին, թե ոչ: Խոսքը գնում է վերջերս տեղի ունեցած ԲՀԿ-ՀՀԿ վիճաբանության մասին, որի ընթացքում էլ իբր տուժել են թաղապետի մարմնի որոշ մասեր: Մի կողմից թաղապետը պնդում է, որ իրեն ոչ ոք չի ծեծել: Ավելին, ինքը հասել է վիճաբանության ավարտից հետո եւ համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է:

    Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՊԱՏԱՍԽԱՆ ԽՈՍՔՈՎ


    Երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբի շտաբ-բնակարանում կայացել է ակումբի ղեկավարության հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանն ու փոխնախագահ Արկադի Անդրեասյանը խոսել են երկուշաբթի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված մեկնաբանությունների ու մտքերի մասին, տեղեկացնում է tert.am-ը: Սկզբում խոսել է ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանը.

    շարունակություն...»»


    ԵՎՐԱՏԵՍԻԼ

    ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱ, ԵՂԵԼ Է ՈՒ ԿԼԻՆԻ


    Այն բանից հետո, երբ Եվրոպան որոշեց աշխարհի 3-րդ կարգի երկրներին ներգրավել «Եվրատեսիլ» միջազգային փառատոնին, Հայաստանն սկսեց լրջորեն զբաղվել մեր երգով, պարով, հազարամյա պատմությամբ աշխարհին ներկայանալու եւ ցնցելու գործով: Չափազանց մանրակրկտորեն, ամբողջ հոգով կպան գործի:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ՆԵՐԿՈԱԼԻՑԻՈՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված նախընտրական աննախադեպ լարված իրավիճակը եւ իշխանական կոալիցիայի ներսում տիրող անառողջ մթնոլորտը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն գիտակցությամբ, որ պետականության կայունության անկյունաքարը ներիշխանական հարաբերությունների ամրությունն է, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել ներկոալիցիոն հարաբերությունների մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն օրենսդրորեն կկարգավորի եւ կապահովի իշխանական համակարգի անխափան աշխատանքը, այլեւ էապես կնվազեցնի հանցավորության մակարդակը եւ զգալիորեն կթեթեւացնի իրավապահ համակարգի գործունեությունը։ Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 57 (իրավիճակ), Մայիսի 14 2009 թ., հինգշաբթի

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30