|
Ճգնաժամ է: Հիրավի: Հաստատ: Նոր-նոր գլխի ընկա: Ընտրություններ պիտի լինեն:
Հաշված օր էլ իսկի չի մնացել: Հանրապետական խրոխտ կուսակցությունը բիտում
ու ավազ, խիճ ու ասֆալտ է կրում բեռնատարներով, մամլիչ գլանամեքենաները մարտի
մեկի Բե Էմ Պե-ներից էլ դանդաղ ու հանդիսավոր մուտք են գործում այս ու այն
թաղը, որ գլանեն նախընտրական ասֆալտը` Չոռնի Գագոյի կպրաձյութն ու ասֆալտը,
խիճն ու ավազը մամլեն` զոհաբերեն քաղաքացիներիս բեկբեկուն թասիբին, որպեսզի
հանկարծ քաղաքապետ չդառնա այնպիսի մեկը, որ կարծում է թե քաղաքապետը նա է,
որ մարդկանց տան մոտից ասֆալտ... ըըը, կներեք, աղբը կրում-տանում է Նուբարաշենի
աղբավայր...
Մ.Մ.
|