|
Երեկ առավոտից դարձյալ փակ էին մարզերից մայրաքաղաք Երեւան բերող բոլոր ճանապարհները:
Խմբագրություն զանգահարեցին Աբովյանից, Գյումրիից, Աշտարակից, էջմիածնից:
Զանգահարողների ասելիքը քիչ էր տարբերվում միմյանցից` ճանապարհները փակ են,
տրանսպորտ չի աշխատում, ոստիկանները դատարկում են ավտոբուսներն ու հրահանգում
վարորդներին վերադառնալ պարկեր, ոստիկանների բնորոշմամբ` «կասկածելի» ավտոմեքենաները
տարվում են տուգանային հրապարակներ կամ էլ դարձյալ հետ են ուղարկվում այնտեղ,
որտեղից շարժվել են:
|