|
«Սթար» սուպերմարկետում ահագին տարեց մի տղամարդ, ըստ էության` խորը պապիկ,
բավական երիտասարդ, ըստ էության` պատանի, դրամարկղի տղային, գնումներից հետո
հարցրեց .« Դու կիմանաս: «Բջնի» ինչի՞ չկա»: Ըստ էության պատանի երիտասարդը`
դրամարկղի տղան, թեթեւ այլայլվելուց հետո հապաղեց, ապա` «Գիտե՞ք, վաղուց
չկա», ասաց: Ահագին տարեց, ըստ էության խորը պապիկ տղամարդը չհասկացավ պատասխանը,
քանի որ ինքը այլ բան էր հարցրել: Բարեբախտաբար սպասողներից մեկը պապիկին
բացատրեց, թե գործարանն առայժմ փակ է, խնդիրներ կան, որոնք թերեւս կհաղթահարվեն,
ինչից հետո արդեն...
Մ.Մ
|