|
ԱԺ
նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանի միջանցքում պատասխանեց մի քանի
լրատվամիջոցների հարցերին, որոնցից առանձնացնում ենք «ՉԻ» հարցերը:
- Պարոն Աբրահամյան, Արտաշատում դարձյալ ծեծկռտուք է եղել, խոսվում է,
որ Ձեր թիկնապահները, հարազատները եւս խառնված են այդ պատմության մեջ:
- Քաղաքական ոչ մի դեպք տեղի չի ունեցել: Մարդկանց մեջ ինչ-որ ծեծկռտուք
է եղել, ոստիկանությունը զբաղվում է, եւ մեղավորները կպատժվեն: Որեւէ կապ
չունի ԱԺ նախագահի թիկնազորի հետ: Իմ որդին, իմ եղբոր որդին Դուբայում է
գտնվում, այստեղ չէ: Ուղղակի լրագրողները փորձում են ինչ-որ ձեւ տալ, որպեսզի
ավելի հետաքրքիր լինի:
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
|