|
Շարունակում
ենք ընթերցողներին ներկայացնել ՀՀ կառավարության կողմից խորհրդարանի քննարկմանը
ներկայացրած Հարկային փաթեթի մասին կարծիքները: Հիշեցնենք, որ օրենքի այս
նախագիծը հիմնականում բոյկոտում են գործարար պատգամավորները, որոնք պնդում
են, որ սրանով ոչ թե վերահսկվելու են այն խոշոր հարկատուները, որոնք այսօր
ստվերում են, այլ սկսվելու է լրտեսական մի գործընթաց, օրենսդիրների ձեւակերպմամբ`
«հարկային տեռոր եւ շանտաժ»:
ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին
Սարգսյանը եւս դեմ է կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագծին:
|