Չորեքշաբթի, 27 մայիսի 2009, # տպագիր համարը

    first page

    Ով ընդունում է իր որդ լինելու միտքը, չպետք է բողոքի, երբ իրեն տրորում են:

    Էլբերթ Հաբարդ


    ՀԱՄԱՐԻ ՍՈՑՀԱՐՑՈՒՄԸ


    Էրեբունի համայնքի ընտրողների հետ Հայ ազգային կոնգրեսի այս հանդիպումն ըստ էության լավագույն սոցհարցումն է եւ պարզորոշ կերպով ցույց է տալիս, թե որն է այսօրվա Հայաստանի ամենահզոր քաղաքական ուժը: Ի դեպ, քաղաքական այլ ուժերի հանդիպումներն էլ նույնքան պարզորոշ ցույց են տալիս, որ ժողովուրդը ոչ միայն չի ներում դավաճանությունն ու ծախվածությունը, այլեւ չի մոռանում եւ անպայման վրեժ է լուծում` առաջին հերթին ընտրությունների միջոցով: Տես նաեւ էջ 4


    ՓԱՍՏԸ ԿԱՆԳՆԵՑ ԿՈԿՈՐԴԻՆ

    ՓՈՐՁՈՒՄ ԵՆ «ՓԱԹԵԹՈՎ» ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը


    Այսպիսով, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբն ըստ էության լուծարված է: Այդ խմբում օմբուդսմենի ներկայացուցիչ, խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը, պատճառաբանելով խմբի ներսում առկա «լարված մթնոլորտը», հրաժարական է տվել:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԳՐՈՒԹՅՈՒՆ` ՍԵՓԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


    ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» ՀԿ նախագահ Հակոբ Հակոբյանի գործով վկա Մուշեղ Անտոնյանը նախորդ գիշեր անցկացրեց մեր խմբագրությունում, քանի որ վախենում էր գնալ որեւէ տեղ: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները նրան հետապնդում էին եւ սպառնում: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ վկան հասավ «ՉԻ»: Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքացիական համազգեստով մի խումբ մարդիկ, որոնց միացան նաեւ կարմիր բերետավորները, մոտեցան վկա Մուշեղ Անտոնյանին եւ նրան քաշքշելով փորձում էին տանել:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻՆ ՉԷ

    ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

    շարունակություն...»»


    ՄՈՒՆԴՌԻԿԱԿԱՆՈՎ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԵՔ «ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


    Հիշո՞ւմ եք «Շուրիկի նոր արկածները» ֆիլմի այն դրվագը, երբ պահեստապետը պայմանավորվում է պահեստը թալանելու իմիտացիայի մասին, իսկ «ավազակներից» մեկը մյուսին բացատրում է` «Չրպ ցՋպ ցՍՐՈՊպվՏ ՊՏ վՈր»: Մոտավորապես այդպիսի «պարզաբանում» է տվել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը` նախօրեին հայտարարելով, թե իրենք Սերժ Սարգսյանի հետ ոչ մի պայմանավորվածության էլ չեն հասել, իրենք «ամեն ինչի շուրջ» արդեն պայմանավորվել էին Ռոբերտ Քոչարյանի հետ:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ


    - Ինչքա՞ն մարդ է տեղավորվում դահլիճում - հարցրի Սուրենին` նրա հետ ծանոթանալու նպատակով: Նա մեղմ ժպտաց, կարմրեց, նայեց իր կոշիկներին ու պատասխանեց.
    - Մոտ երկու հարյուր: Փոքր է, դրա համար էլ տոմսերով ենք թողնում: Մի ներկայացումին մի կեսն է գալիս, մյուսին` մնացածները:

    շարունակություն...»»


    ՊԱՅՔԱՐԱՐՇԱՎ

    ԱՅՈ, ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    ԳԱԶԱՆ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ
    Այլեւս ոչինչ չի կարող վախեցնել այս ժողովրդին


    Ազատամարտիկների այգին լեփ-լեցուն էր մարդկանցով. հավաքվածների 99 տոկոսը էրեբունցիներն էին, որոնք եկել էին ապացուցելու, որ մայիսի 31-ին այս համայնքը քվեարկելու է ՀԱԿ-ի օգտին. քվեարկելու է առանց վախենալու եւ ընկրկելու թաղային օլիգարխիկ հեղինակություններից, օրինակ` Թոխմախի Մհերից, Վստրեչի Ապերից ու առհասարակ բոլոր նրանցից, ովքեր կփորձեն այս համայնքում ընդունված մեթոդներով հերթական անգամ կեղծել ընտրությունների արդյունքները:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԻՎ ԳԺՎԵԼ ԵՆ

    ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
    Իսկ ոստիկանները դեռ իրենց տարերքի մեջ են


    Մեր ընթերցողն արդեն տեղյակ է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով դատակոչված վկա Մուշեղ Անտոնյանը երեկ օթեւանել էր «ՉԻ» խմբագրությունում: Պարզվում է, որ հանցագործությունների ընդունակ ոստիկանության ապօրինի գործողություններից մարդուն հեռու պահելը մեր երկրում համարվում է գրեթե հանցագործություն: Համենայնդեպս դատարան ուղարկված Մալաթիայի ոստիկանապետի գրությունը, կարծես, դրա մասին էր խոսում:


    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԳՅՈՒՂ ՉԿԱ, ՈՐ ՇՈՒՆ ՉԼԻՆԻ

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ


    Օրերս իր գոյության մասին ազդարարեց «Հայկական ընտրություն» անունով կուսակցությունը: Նոր կուսակցության առաջացումը մեր երկրում մի արտառոց երեւույթ չէ: Հայաստանում կուսակցություններն այսօր արդեն այնքան շատ են, որ թվում է, որ կգա ժամանակ, երբ յուրաքանչյուր հայ ընտանիքին բաժին կընկնի մի կուսակցություն:

    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿՈՉ

    ՍԻՐԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ


    Հայ ժողովրդի պատմության ընթացքում մայիս ամիսը պարբերաբար ստեղծում է այնպիսի իրողություն, երբ հավաքական պատասխանատվության բեռը դառնում է գերիշխող ազգային գիտակցությունում:
    Այդպես էր 1918թ. մայիսյան հերոսամարտերի ժամանակ, երբ հայերը դառնալով մեկ միասնական բռունցք, ջախջախեցին թշնամուն եւ ձեռք բերեցին անկախություն, այդպես էր 1992-ի մայիսի 9-ին, երբ միասնական ջանքերով ազատագրեցինք Շուշին, կոտրեցինք թշնամու մեջքը եւ հարկադրեցինք վերջինիս անձնատուր լինել:

    Քաղբանտարկյալներ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ, ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ,
    ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՂԱՎԱԼԲԱԲՈՒՆՑ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ

    ԹԱՂԱՊԵՏՆԵՐԻՆ ԷԼ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՈՒ ԴԵՆ ԿՆԵՏԵՆ


    Այն, որ Հայաստանի իշխանությունները «քցող» են, վաղուց հայտնի իրողություն է, եւ չկա որեւէ մեկը, որը հակառակում համոզված լինի: Ինչո՞ւ ենք վստահ ասում «քցող», քանի որ ինչպես Սերժ Սարգսյանը վարվեց իրեն նախագահի աթոռին հասցրած գործարարների հետ` նրանց գրեթե բոմժ դարձնելով, այնպես էլ Գագիկ Բեգլարյանն է վարվելու: Հայտնի է, որ մայիսի 31-ին կայանալիք ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի համար կաշվից դուրս գալով պայքարում են ոչ միայն զինվորականները, որը օրենքով անթույլատրելի է, այլ նաեւ թաղապետները:

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱՑԵՔ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    «ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ»


    Հայ թատերական իրականության մեջ լավ ու հիշարժան իրադարձություն է տեղի ունեցել: Հայ քաղաքացին եկավ թատրոն ու տեսավ ինքն իրեն, իր իրականությունը, իր կյանքը, իր իրականության ու կյանքի հերոսներին:
    Մայիսի 19-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Վահե Շահվերդյանի բեմադրած «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման պրեմիերան էր: Այսօր` ժամը 19-ին կարող եք գնալ թատրոն եւ դիտել ներկայացումը:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Ոչ, լուսանկարում պատկերվածը կոլաժ չէ: Երեւանի փողոցներից մեկում հենց այս տեսքով կարելի է տեսնել Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանի եւ Տարոն Մարգարյանի գովազդային պաստառը:

    Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    ... Եվ կանչեց (Սէրժը) վաճառականներին, եւ գործաւորներին, եւ յարուստներին, եւ խօսեց նորանց առաջին, եւ ասաց. «Ահա Հրեաստանում սով է, եւ երաշտ, եւ գանձանակի մէջ մէկ լումա չկայ: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` երկնքից ձայն լսեցի, որ ասում էր, թէ ժողօւարանի մեջ օրենք արձակիր, եւ թող ամէնքը հարկերը վճարեն իրենց օրերումը:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

    ՀՀ Կենտրոնական բանկը լիազորված է հայտարարել, որ 2009թ. միակ բանը, որ Հայաստանում աճի միտում է ցուցաբերում, կանխատեսվող տնտեսական անկման տոկոսն է:

    ՊԱՏԱՀԱՐ

    Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնում են, որ Արտաշատում անհայտ մուկը կրծել է գազի խողովակը: Կան տուժածներ: Նախաքննությունը շարունակվում է:

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed versionNo 855 (ինտերնետային No 1015), Մայիսի 27 2009 թ., չորեքշաբթի