|
Հայտնի է, որ հիմա էլ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը պարբերաբար
սկանդալների մեջ է ընկնում: Բայց շատ հաճախ դրանք հրապարակային բնույթ չեն
կրում, քանի որ կարողանում է իր հարցերը լուծել «գեղական կարգով»: Նա գիտի
մարդկանց հետ աշխատելու ձեւերը. նախ «տղայականով» վախեցնում է մարդկանց,
եթե դա չի ստացվում, համոզում է, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է եւ պետք
չէ իր հետ կոնֆլիկտ ունենալ, դա էլ չստացվեց, ի վերջո, կաշառում է` ի ցույց
դնելով սեփական առատաձեռնությունը, իսկ ամենավերջում պարզապես կես զանգով
ոստիկաններին «ֆաս» է տալիս «զոհի» վրա, եւ ամեն ինչ ավարտվում է բանտարկություններով:
|