Հինգշաբթի, 28 մայիսի 2009, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՀԱԿ 40 % + 1

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄ ` ՀՀԿ 1 - 40%



    ՇԵՄԴ ՊԱՀԻՐ

    ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՎԵՐՋԻՆ ՇՏՐԻԽՆԵՐԸ


    Ցանկացած մակարդակի ընտրություն իր մեջ շատ հստակ տրամաբանություն ունի: Եթե վիճակը լավ է, մարդիկ առանձնապես չեն ձգտում փոփոխությունների, եթե վատ է` մերժում են գործող իշխանություններին եւ նորն ընտրում:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՄՈՒԿԻ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵԿԵՂԵՑՈՒՆ


    Հայտնի է, որ հիմա էլ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը պարբերաբար սկանդալների մեջ է ընկնում: Բայց շատ հաճախ դրանք հրապարակային բնույթ չեն կրում, քանի որ կարողանում է իր հարցերը լուծել «գեղական կարգով»: Նա գիտի մարդկանց հետ աշխատելու ձեւերը. նախ «տղայականով» վախեցնում է մարդկանց, եթե դա չի ստացվում, համոզում է, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է եւ պետք չէ իր հետ կոնֆլիկտ ունենալ, դա էլ չստացվեց, ի վերջո, կաշառում է` ի ցույց դնելով սեփական առատաձեռնությունը, իսկ ամենավերջում պարզապես կես զանգով ոստիկաններին «ֆաս» է տալիս «զոհի» վրա, եւ ամեն ինչ ավարտվում է բանտարկություններով:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԽՐԱՄԱՏ ԷԼ ԿԼԻՆԻ ՓՈՐԱԾ

    ԵՎՍ ՄԻ ԳԼԱԴԻԱՏՈՐ

    շարունակություն...»»


    ԽԱՐԱԿԻՐԻՆ ՀԱՍՏԱՏ ՉԻՆԱԿԱՆ ԷՐ

    ԻՆՔՆ ԻՐԵՆ ՈՒՂԵՐՁ ՀՂԵՑ


    Երեկ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Առանձնապես մի բան չէր, սովորական, ճոռոմ բառերով համեմված տեքստ էր: Առանձնապես չէինք էլ անդրադառնա այդ ուղերձին, եթե Սերժ Սարգսյանը չխոսեր նաեւ Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի մասին: Ու գիտե՞ք թե ինչ է ասել. «Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում... Երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը... Ինչ-որ պահի պետք է կանգ առնել...» եւ այլն:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԲԱՅՑ ԴՈ՞ՒՔ ՈՎ ԵՔ


    «Հպարտ եղիր, որ հայ ես», «Կողք-կողքի, ուս-ուսի, հաղթական», «Պետությունը ամենքս ենք», «Ազատ երկրի ազատ քաղաքացի», «Թուրքիա՛ն է մեզ պարտք», «Ոչ մի զիջում թուրքերին», «Արցախը Հայաստան է ու վերջ» եւ այլն: Ո՞վ է: Դաշնակցությունը: Ինչո՞ւ է: Քաղաքապետի ընտրություններ են: Եվ ավագանու: Երեւանի: Հանուն ինչի՞ է: Հանուն կոալիցիայի եւ իշխանական ԱՐՅՈՒՆՈՏ եւ ԿՈՒՌ դաշինքի: Հանուն բիզնեսի: Հանուն ինքնավերարտադրման եւ «տեսլականի»:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԴԱՐՁՅԱԼ ՄԱՐԴԻԿ

    ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՈՉ ԹԵ
    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԱՅԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ


    Երեկ Հայ ազգային կոնգրեսն ավարտեց համայնքներում ընտրողների հետ նախընտրական հանդիպումների շարքը: Վերջին կանգառը Նոր Նորք համայնքն էր, որտեղ, բնականաբար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա պայքարի ընկերները դարձյալ սպասված հյուրեր էին:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԹՌՉԵՆՔ ՄԻԱՍԻՆ

    ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԽԱԲԵԼ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
    Շահութահարկերը գրպանել է կա՛մ պետեկամուտների կոմիտեն,
    կամ էլ քաղավիացիայի վարչությունը


    Մենք մի անգամ արդեն տեղեկացրել էինք, որ Վերահսկիչ պալատը դարձյալ սկանդալային բացահայտումներ է արել, որոնք առաջիկայում կհրապարակվեն: Բայց մեզ հաջողվեց ձեռք բերել պալատի աշխատակիցների տրամադրության տակ գտնվող մի քանի փաստաթղթեր, որոնք ազդարարում են գրանցված հերթական հանցագործությունների մասին:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՄԵՆԹԻ ՂԶԻԿՆ ԱՀԱՎՈՐ Է

    ՄԱԼԱԹԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ «ԹՌԱԾ» Է


    Այն, որ ՀՀ ոստիկանության գործողությունների մեջ որեւէ տրամաբանություն չկա, վաղուց հայտնի իրողություն է: Մենք երկու օր շարունակ զուր ջանքեր գործադրեցինք ու դարձյալ նույն իրավիճակին բախվեցինք:

    Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐ

    ԱՄԵՆ ԽԱՂ ԽԱՂԱՑԻՔ, ՄՆԱՑ «ԹԵԺ ԳԻԾԸ»
    Քաղաքացիների խնդիրները լուծելու համար
    կառավարությանը մենակ «թեժ գիծն» էր պակասում


    Փաստորեն, մեր երկրում մինչեւ օրս իշխանական որեւէ մարմնի արդյունավետ կամ ոչ այնքան բարձր արդյունավետությամբ չաշխատելու հիմնական պատճառը «թեժ գծերի» բացակայությունն էր: Ստեղծվեցին «թեժ գիծ» կոչվածները, ու քաղաքացիների դիմում-բողոքներին ընդառաջելու բարձր արդյունավետությունն ապահովված է:

    ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    Մայիսի 31-ին դուք կրկին գնալու եք ընտրատեղամասեր: Անցած ավելի քան մեկ տարին ցույց տվեց, որ այս կամ այն թեկնածուին, այս կամ այն քաղաքական ուժին քվե տալու կոչով դիմելը մեծ հաշվով արդեն անիմաստ է: Հայաստանի քաղաքացին ընդհանրապես, եւ երեւանցին մասնավորապես, արդեն կատարել է իր ընտրությունը. նա ընտրել է ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքակրթությունը:

    շարունակություն...»»


    ԿՈՉ ԵՎ ԽՆԴՐԱՆՔ

    ԵՐԿԻՐ Ց՛ՊԱՀԱՆՋ


    Մտածող, ստեղծող, ձեռներեց, տաղանդավոր ժողովուրդ ենք, բայց պայքարի ոգին ու միաբանության վճռականությունը մեր գենոտիպի մեջ կարծես թույլ է արտահայտված: Ճակատագրի ցնցումներից փոխանակ ուժեղանանք, միաբանվենք, բռունցք դառնանք, կարծրանանք, թուլանում ենք ու երկփեղկվում:


    ՄԵԼԱՆՅԱ ԱԲՈՎՅԱՆ
    Լոս Անջելես, Կալիֆոռնիա

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ԱՆՁԻ ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Հայաստանում խոսքի ազատության չարաշահումների փաստերի աննախադեպ աճը, առաջնորդվելով այն իրողությամբ, որ պաշտոնատար անձանց եւ նրանց մերձավոր ազգականների պատվի եւ արժանապատվության ոտնահարումներն ուղղակիորեն վնասում են Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչպես նաեւ կարեւորելով քաղաքացիների պատվի եւ արժանապատվության դրամական համարժեքի սահմանման չափորոշիչների հստակեցման անհրաժեշտությունը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել անձի պատվի եւ արժանապատվության մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն քաղաքացիներին կպաշտպանի անպատասխանատու լրատվամիջոցների սանձարձակություններից, այլեւ կնպաստի Հայաստանում խոսքի եւ մամուլի իրական ազատության ամրապնդմանը: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 59 (իրավիճակ), Մայիսի 28 2009 թ., հինգշաբթի