|
Կիրակի օրը թիվ 10 ընտրատարածքում կայացած «ընտրություն» ասված միջոցառման
ժամանակ, թերեւս, ամենախայտառակ պատկերը գրանցվել է 114 դպրոցում տեղակայված
թիվ 10/19 ընտրատեղամասում, որտեղ հասցրեցին ցուցակներ գողանալ, քվեարկել
քաղաքացիների փոխարեն, բռնություն կիրառել լրագրողներ Գագիկ Շամշյանի, Հայկ
Գեւորգյանի, Անուշ Մարտիրոսյանի, դիտորդներ Միքայել Դանիելյանի եւ Արման
Վեզիրյանի, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի վստահված անձերի նկատմամբ: Մինչ
ապօրինաբար կդադարեցվեր քվեարկությունը, անձամբ լսեցինք, թե ինչպես է հանձնաժողովի
նախագահ Գագիկ Բաղդասարյանը հեռախոսով հայտնում. «Էս տեղամասում ոչինչ չենք
կարա անենք, մի հատ ձեւ կա` բռնությունը»:
|