Չորեքշաբթի, 13 հունվարի 2010, # տպագիր համարը

    first page

    Բոլոր բառերից առավել ճիշտը նրանք են, որ ամենակարճ ուղիով բերում են մեզ դեպի փաստերը:

    Պարքհերսթ


    ՀԱՄԱՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

    Եվ այսպես, «Freedom House» միջազգային կազմակերպության տվյալներով, 8-րդ տարին անընդմեջ Հայաստանում ժողովրդավարության զարգացման առումով որեւէ առաջընթաց չի արձանագրվում, իսկ Հայաստանի ցուցանիշներն այնպիսին են, ինչպիսին սովորաբար լինում են աֆրիկյան կամ ասիական բռնապետություններում: Պարզ ասած, միջազգային կառույցները պաշտոնապես արձանագրում են, որ Հայաստանն առանձնապես չի տարբերվում Մոզամբիկից: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ Հայաստանի ժողովուրդն այդ ամենը վաղուց գիտի, եւ, ի դեպ, ութ տարի շարունակ փորձում է շտկել իրավիճակը: Ու որքան էլ տարօրինակ է, նույն այդ միջազգային կազմակերպություններն «ըմբռնումով են մոտենում» իշխանությունների գործողություններին: Երեւի գաղութատիրության շահերն են այդպես պահանջում: Տես նաեւ էջ 3

    ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

    ԱՆԱՎԱՐՏ ՊԻԵՍ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


    Եվ այսպես, Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացրեց. հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Ներկայացումը խաղացվեց մինչեւ վերջ եւ ամենայն մանրամասնությամբ: Ոչ մի դետալ բաց չթողնվեց: Կառուցողական ընդդիմությունը պատշաճ ընթացակարգով իրականացրեց բողոքի քնքույշ ակցիան, Սահմանադրական դատարանը ձեւացրեց, թե լրջորեն քննարկում է արձանագրությունների սահմանադրականության հարցը, հանրապետականները ձեւացրեցին, թե իրենց նույնպես հետաքրքրում է ՍԴ եզրակացությունը եւ այլն:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՊԱՏԻԺ


    2008-ի հունվարի 29-ից կալանքի տակ գտնվող «Երկրապահ» կամավորականների միության մարզային կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը այս տարվա հունվարի 29-ին ազատ կարձակվի: Նրան Արագածոտնի մարզի դատարանը երկու տարվա ազատազրկման էր դատապարտել, եւ ահա մի քանի օրից կլրանա նրա պատժի ժամկետը:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԽԻՍՏ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ

    ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ

    շարունակություն...»»


    ՎԱՏԹԱՐՆԵՐԻ ՅՈԹՆՅԱԿԸ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿԱՐՈՂ Է


    «Freedom House» hեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականով, արդեն 8-րդ տարին անընդմեջ Հայաստանը որեւէ առաջընթաց չի արձանագրում ժողովրդավարության ուղղությամբ, տարեցտարի վատթարանում են ցուցանիշները եւ մեր երկիրը 2002 թվականից մինչեւ օրս դասվում է աշխարհի «մասամբ ազատ» երկրների շարքում:

    Պատրաստեց ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Հայաստանի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական ընտրությունների ընթացքին հետեւող լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ դեռեւս քրեական գործեր չեն հարուցվել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տռուզյանը փոխանցել է, որ այդ միջադեպերի մասին տեղեկատվական կայքերում զետեղված հրապարակումները դատախազությունը «սահմանված կարգով ուղարկել է համապատասխան մարմիններին» (տվյալ դեպքում` ոստիկանություն)` «փաստերի իսկությունը ճշտելու եւ ընթացք տալու նպատակով»:

    շարունակություն...»»


    ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ

    ՆՊԱՏԱԿԸ ՊԱՅՔԱՐՆ Է, ԻՍԿ ՀԱՂԹԵԼ ՄԻՇՏ ԷԼ ԿՀԱՍՑՆԵՆ


    Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանը համատեղ ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում նրանք վերահաստատեցին, որ բոլոր ատյաններում` ընդհուպ Եվրոդատարանում, բողոքարկելու են հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքներն ու ամեն ինչ անելու են, որպեսզի դրանք անվավեր ճանաչվեն:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՀԱԶԱՆԳ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    ՃՆՇՈՒՄԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է


    Երեկ խմբագրություն էր զանգահարել Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչ Գայանե Սարգսյանը, որը խնդրեց մեր թերթի միջոցով Արտաշես Գեղամյանին փոխանցել հետեւյալը. ««Ազատություն» ռադիոկայանի եթերով լսեցի Գեղամյանի ձայնը, եւ ճնշումս միանգամից բարձրացավ: Ուզում եմ ասել, որ մենք չենք ուզում լսել նրա ձայնը, այն տհաճություն, զզվանք եւ նողկանք է առաջացնում: Նա ասում էր, թե իբր հունվարի 10-ին ազատ կամքի արտահայտում է տեղի ունեցել, եւ իրենք «նոր» մշակույթ են ձեւավորել:

    Գ. ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ

    ՄԵԾ ԵՂԲՈՐ ՓՈՔՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ
    Քոչարյանին վերադարձնելը որեւէ կերպ չի ստացվում


    Հայաստանի եւ մեր «մեծ եղբայր» Ռուսաստանի Դաշնության քաղաքական ու հասարակական հարաբերությունները բավականին նմանություններ ունեն: ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներն այդ ամենը բավականին հետաքրքիր համեմատություններով զուգորդված են ներկայացնում:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Մոսկվա-Երեւան

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՄԱՅՄՈՒՆ ԾԵԾԵԼՈՒ ՕԳՈՒՏԸ


    Ընտրական տեղամասում առաջին վիճաբանությունը սկսվել է այն պահից, երբ... Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հաղորդագրությունը. Խախտումներ ըստ շտաբի... Ո՞ւմ հետ եք, տեղյակ չեմ: Չեմ տեսել, ես նոր տեղեկանք էի տալիս... Այս տեղամասում հանձնաժողովի անդամները հաճախ են «օգնում» ընտրություն կատարել... Արա Սիմոնյան «Երեւի զգացիք, որ լրագրողների նկատմամբ շատ բարեհամբույր եմ»...

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

    ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

    2008-2009ԹԹ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ


    Սկիզբը` նախորդ համարում

    Քոչարյանի կլանային համակարգում, որպես կանոն, հարստության չափը ուղիղ համեմատական է մարդու պաշտոնին: Ամենահարուստն, օրինակ, նախագահն է, ապա ուժային նախարարը (նախարարները), հետո գալիս են ԱԺ, վարչապետ եւ այլն: Դա նաեւ նշանակում է, որ հարուստը պետք է անպայման պետական պաշտոն զբաղեցնի եւ հակառակը, պետական պաշտոնյան պետք է հարուստ լինի:

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Երեկ «Սիլ Կոնցեռնը» հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Ինչպես հայտնի է, վերջերս լուծարման գործընթացում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը ուղղակի գործարքով օտարվեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը:

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    ... Եվ եղաւ, որ Երուսաղէմի մէջ ընտրութիւններ էին, զի հրաժարեալ էր ի մանդատե զԽաչիկն, եւ ժողօւարանի մէջ նորա տէղը թափուր էր: Եվ կանչեց (Սէրժը) իր աշակերտներին, եւ խօսեց նորանց առաջին, եւ ասաց. «Սա՛ է իմ սիրելի Չօռնին, որին սիրեցի: Ահա Դհօլը հաճելի եղաւ նորա առաջին, եւ օրէն է ձեզ, որ նորան պատգամաւոր դարձնեք, զի ժողօւարանի մէջ բնաւ մէկ Դհօլ չկայ: Լցոնեալ եղեք, եւ թող ձեր աջ ձեռքը չիմանայ, թե ինչ է անում ձախը»:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ՀԵՐՔՈՒՄ

    ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր հերթական ընտրությունների ժամանակ իշխանությունները սատարելու են որեւէ զուռնաչու՝ տեղում նվագախումբ կազմելու համար:

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՀՀԿ-ն լիազորված է հայտարարել, որ վերջին օրերին ադրբեջանական խակերները հարձակում են գործել կուսակցության վրա եւ չարամտորեն փոխել կուսակցության գաղափարախոսությունը: Հետեւանքների վերացման համար կպահանջվի առնվազն վեց ամիս:

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed versionNo 904 (ինտերնետային No 1064), Հունվարի 13 2010 թ., չորեքշաբթի