|
Հայ-թուրքական
արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանել-չհամապատասխանելու
քննարկումներն այնքան գեղեցիկ էին բեմադրված, «բողոքի ակցիաներն» ու «հասարակական
լայն քննարկումներն» այնքան լավ էին կազմակերպված, որ մի պահ այդ ամենի բուն
իմաստը երկրորդ պլան մղվեց, եւ հասարակությունը մի պահ կարծես մոռացավ, որ
խոսքն ընդամենը հերթապահ, «պտիչկա դնելու» համար արվող միջոցառման մասին
է: Ընդ որում, Սահմանադրական դատարանն այդ «պտիչկան» դրեց բավականին անհեթեթ
ձեւով. ընդամենը պիտի որոշեր՝ արձանագրությունները համապատասխանո՞ւմ են ՀՀ
Սահմանադրությանը, թե ոչ, բայց դրա փոխարեն սարուձոր ընկավ ու ինչ-որ ռոմանտիկ
փաստաթուղթ հրապարակեց: Սա, ի դեպ, շատ բնորոշ է Գագիկ Հարությունյանի՝ «ե՛ւ
նալին, ե՛ւ մեխին խփելու» սովորությանը, բայց խնդիրը դա չէ:
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|