Երեքշաբթի, 19 հունվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ

    ԱՐՋՆ ԱԿԱՆՋԻԴ Ի՞ՆՉ ԱՍԵՑ



    Շաբաթ օրը` հունվարի 16-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պաշտոնապես հաստատել է Լոռու մարզի Օձուն գյուղի սոճու պուրակից 458 ծառի հատման փաստը: Բնականաբար, «Հայանտառի» դաշնակ ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը կատարված հանցագործությունը, «խասյաթի» համաձայն, բացատրել է կառավարության համապատասխան որոշման առկայությամբ եւ էլեկտրական ցանցերի անվտանգությունն ապահովելու մտացածին եւ սուտ պատճառաբանությամբ: Ոչ վաղ անցյալում էլ սույն պաշտոնյան Լոռու մարզի անտառների զանգվածային ոչնչացման համար բավականին զարմանալի «ալիբի» էր մատնանշել` հայտարարելով, թե հազարներով կտրված ծառերը «քամատապալ» են եղել: Կասկածից դուրս է, որ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ եւս` սոճու պուրակը ոչնչացվել է բացառապես ինչ-որ շրջանակների գրպանի պարունակությունը կրկնապատկելու համար: Եվ այս քրեական հանցագործության կոծկման գործընթացը վերստին իրականացնում է Մարտուն Մաթեւոսյանը` բնականաբար վայելելով իր վերադասի՝ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի «դաբրոն»:

    Ի դեպ` մեկ այլ վիճակագրության համաձայն` 2010 թ. հունվարի 1-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ապօրինի ծառահատման հինգ դեպք: Ըստ նախնական տվյալների` ապօրինի հատվել է 401 եղեւնի, 8 սոճի, 12 բարդի: Առգրավվել է 6 խորանարդ մետր փայտանյութ: Հարուցված քրեական գործերով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: (Տես էջ 5):


    ԱՌԱՆՑ ՌԵՍՈՒՐՍԻ

    ԵՐԵՔ ԵՐԳ ՏԽՐԱԴԱԼՈՒԿ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ


    Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նախօրեին մի ընդարձակ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ արտահայտված մտքերը շատ հստակ պատկերացում են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության ներկա վիճակի եւ հեռանկարների մասին: Էդուարդ Նալբանդյանի արտահայտած մտքերը հստակորեն կարելի է բաժանել երեք մասի. հարցեր, որտեղ նա ակնհայտորեն կեղծում է. հարցեր, որտեղ նա ընդհանուր առմամբ ճիշտ է ասում, եւ հարցեր, որտեղ նա (ըստ երեւույթին առանց հասկանալու) բացում է փակագծերը:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՆԻԿՈԼԻ ՈՐՈՇԻՉ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ Է


    Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի շենքում այսօր ժամը 12-ին կհրապարակվի Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ մեղադրող կողմը դատարանից պահանջել էր 8 տարվա ազատազրկման դատապարտել Փաշինյանին: Եվ ահա այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հայտնի Մացոն, փաստացի ԱԺ պատգամավոր ընտրված Փաշինյանին պետք է կա՛մ դատապարտի ազատազրկման, կա՛մ պահանջվածից 3 տարի պակաս պատիժ սահմանի` նրա նկատմամբ համաներում կիրառելու ճանապարհով ազատ արձակելով, կա՛մ էլ հանուն արդարության հաղթանակի, պարզապես արդարացնի Փաշինյանին` նրան ազատ արձակելով հենց դատարանի դահլիճից: Մի խոսքով, 3 ընտրության հնարավորություն ունի դատավորը. տեսնենք, թե որ տարբերակը կնախընտրի:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐ

    ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ

    շարունակություն...»»


    ՀԱՐԿԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲ

    ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ


    Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե «այն վարչարարական փոփոխությունները, որ մենք իրականացրեցինք նախորդ տարվա վերջում, թույլ են տալու մեզ ապահովել բավականին լուրջ առաջանցիկ հարկային հավաքագրումներ»: Ընդամենը մի քանի օր առաջ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր հանդես եկել հրապարակային ելույթով, որի իմաստն այն էր, որ նախարարությունները պիտի լրջորեն աշխատեն «ցուցանիշների բարելավման» ուղղությամբ:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն կիրակի օրը Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր տարածաշրջանային այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ այս շաբաթ կայանալիք հանդիպումը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՎԱՎԵՐԱԳԻՐ

    ՀԵՐԹԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆՆ Է
    Վարչական դատարանը` հօգուտ ընդդիմության


    Երեկ Վարչական դատարանը հերթական անգամ հաճելիորեն զարմացրել է շատերին. բանն այն է, որ դատարանը որոշել է բավարարել Հայ Ազգային Կոնգրեսի պահանջը` կապված թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործությունը վերացնելու հետ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԹՐԱՖԻՔԻՆԳ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԵՏԱՑԱԾ ԱՂՋԻԿԸ ԴԵՌ ԿՈՐԱԾ Է
    Մարտունու ոստիկանապետ Գինոյանը անզոր է հանցավոր խմբի դեմ


    Մարտունու ոստիկանության շենքից անհետացած 19-ամյա Աննա Գրիգորյանը մինչեւ օրս դեռ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը նրան գտնելու ուղղությամբ որեւէ քայլ չի անում` պատճառաբանելով, թե նա մարմնավաճառ է եւ ինքնակամ է դուրս եկել շենքից ու անհետացել: Մինչդեռ մայրը պնդում է, որ իր հղի աղջկան փախցրել են խուլիգանները` ոստիկանների հետ համագործակցելով:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՄԻ ՇԱՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ


    Նախ, ներողություն եմ խնդրում շներից համեմատության ու անհարկի հիշատակման համար: Հետո, ներողությունս ռուս հանգուցյալ գրողներ Իլֆին ու Պետրովին է ուղղված` նրանց «Ոսկե հորթը» գործում է գործող անձանցից մեկը մյուսին դիմում, թե ԾԱԽԵՑԻ՞Ր, ՇՈ՛ՒՆ: Մեջբերումը, ուրեմն, տեղին էր, արել եմ, իհարկե, փոխելով: Մարդկության արտահայտչամիջոցների բանկում բազում այսպիսի սիմվոլներ կան` շուն, էշ, անասուն, առնետ, օձ, կարիճ եւ այլն: Որեւէ մեկը դրանցից վիրավորական է Աստծո ստեղծած այս աշխարհի այդ էակներից որեւէ մեկի համար, բայց դե սիմվոլ է` օգտվում ենք, էլի:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՀԻՇԱՉԱՐԱՑԵԼ Է

    ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ «ԲԱՐԳԱՎԱՃԵ՞Լ»


    Հայաստանի տնտեսության ներկա վիճակի թիվ մեկ պատասխանատուն` վարչապետ Տիգրան Սարգսյանը, «ՉԻ» իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, փնտրում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» հոդվածաշարի «պատվիրատուին»: Հոդվածաշարի ամեն բառը եւ ողջ վերլուծությունը համարելով իրեն հասցեագրված անձնական վիրավորանք` Տիգրան Սարգսյանը կարծում է, որ այն գրվել է իր դեմ կազմակերպվող դավադրության շրջանակներում: Որքան էլ զվարճալի լինի` նման մտահանգման նախադրյալներից մեկն էլ նա համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին շուտով ՀՀ վարչապետ նշանակելու մասին մամուլում ժամանակ առ ժամանակ շրջանառվող լուրերը:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԹՂԹԱԿՑՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

    ՄԻՆՉԵՎԻՍԿ ԵՐԵՎԱՆՑԻ ԼԻՆԵԼԸ ԴՀՈԼՆԵՐԻՆ ՉԻ ՓՐԿԻ


    Ես չեմ մասնակցել վերջին խայտառակ ընտրություններին, քանի որ երեւանցի չեմ, ապրում եմ գյուղում: Բայց Երեւանում ապրող լիքը ազգականներ, ծանոթներ ունենք, ովքեր մասնակցել են, գնացել են ընտրության եւ ուղղակի ասում էին, որ հակառակ ամեն ինչի` չեն հուսահատվել, այլ ավելի են համոզվել, որ այս իշխանությունները ոչ միայն հակաժողովրդավարական են, այլեւ հակահայկական ու անմարդկային:

    ՀՀ Լոռու մարզի Այգեհովիտ գյուղի բնակչուհի
    ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՈՎՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՍՈՒԼԻՍ

    ՃԳՆԱԺԱՄԸ ԿԽՈՐԱՆԱ


    Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել:

    Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի տնտեսության ողբալի վիճակին, Հ. Բագրատյանը նշել է, որ ոչ մի տնտեսական անկում էլ չի նահանջում Հայաստանում, քանի որ ոչ մի դրական քայլ չի արվում այդ ուղղությամբ: Նախկին վարչապետը կարծիք է հայտնել, որ ներկա իշխանությունը ռեսուրս չունի տնտեսությունը նորմալ հունի բերելու համար:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԱՊԱՍՏԱՆ` ԹՈՒՐՔԻԱՅԻՑ


    Երեկ առավոտյան Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդները հավաք են սկսել Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում: Հավաքի ընթացքում տաքսիստները ստորագրահավաք են կազմակերպել ՀՀ պետական եւ տեղական իշխանություններին ուղղված դիմում-բողոքի համար, որին միացել են 824 հոգի: Ժամը 11-ին մոտ 500 անհատ տաքսիներից բաղկացած ավտոշարասյունը անցել է Գյումրու Կարսի խճուղով, Օզանյան, Շիրակացի, Ալեք Մանուկյան, Նժդեհի փողոցներով եւ բողոք-դիմումի մեկական օրինակ հանձնել Գյումրու քաղաքապետարան եւ Շիրակի մարզպետարան, տեղեկացնում է news.am-ը:

    շարունակություն...»»


    ՀԱՄԱ ՇՏԻՐԼԻՑԸ ԳՅՈՒԴՈՒՄ ԷՐ

    ԳԱՐՆԱՆ ՏԱՍՆՅՈԹ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ


    Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել բառացիորեն մի քանի օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան հանրապետականներ են, ովքեր քննարկում են Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն աշխարհաքաղաքական մարտահրավերները: Զրույցում հնչած գնահատականներն ու մեկնաբանությունները, բնականաբար, կարող են եւ չհամապատասխանել իրականությանը, ինչը, սակայն, որեւէ կերպ չի նվազեցնում սույն գաղտնալսման նշանակությունը: Ամեն դեպքում, ստորեւ ներկայացնում ենք գաղտնալսված հեռախոսազրույցի սղագրությունը՝ բնականաբար, մասնակի կրճատումներով: Վստահ ենք, որ ընթերցողներն իրենք միանգամայն ի վիճակի կլինեն սեփական եզրահանգումներն անել եւ որոշակի պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվ այսպես.

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 41 (Չորրորդ ինքնիշխանություն), Հունվար 19 2010 թ., երեքշաբթի