Չորեքշաբթի, 20 հունվարի 2010, # տպագիր համարը

    first page

    Ուր չկա հավատ՝ խախուտ է ամեն բան:

    Շիլլեր


    ՀԱՄԱՐԻ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

    Դեկտեմբեր ամսվա գազի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի, ջրի եւ այլ վարձավճարները մուծողներին «ամանորյա անակնկալներ» են սպասվում: Երեւի հունվարի բյուջեի ճեղքվածքը սպասվածից մեծ է ստացվել, ինչի առթիվ էլ իշխանությունները կոմունալ վարձավճարների տվյալները ներկայացնելիս «թվեր են նկարել»: Դիմադրելն անիմաստ է: Դիմադրել պետք էր այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս էին թվեր նկարում: Տես նաեւ էջ 2

    ՆՈՐ ՏԱՐՎԱ ՋԵԲԿԻՐՆԵՐԸ

    ԷԼԻ ԳԱԶԻ ՈՒ ՀՈՍԱՆՔԻ ՄԵՋ «ԹԻՎ ԵՆ ՄՏԵԼ»


    Հունվարն, ինչպես հայտնի է, տնտեսության համար ամենալարված ամիսն է: Կոպիտ ասած՝ հունվարին տնտեսական կյանքը մեռնում է, եւ դա իր պատճառներն ունի:Հիմնական պատճառն այն է, որ «մարդկանց ձեռքին փող չկա». մարդիկ, որպես կանոն, եղած-չեղած խնայողությունները ծախսում են ամանորյա տոներից առաջ, հետո էլ մի տասը օր սննդամթերքի վրա առանձնապես փող չեն ծախսում («յոլա գնալով» տոնական սեղանի մնացորդներով), դրան գումարվում է նաեւ այն, որ բազմաթիվ հիմնարկներ հունվարի առաջին տասնօրյակում չեն աշխատում, եւ արդյունքում՝ ստեղծվում է կատաստրոֆիկ իրավիճակ:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


    Երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 7 տարվա ազատազրկման դատապարտեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Մինչ այս որեւէ քաղբանտարկյալի նկատմամբ այսպիսի մեծ պատժաժամկետ չէր կիրառվել: Թե՛ «7-ի գործով» (6-ական տարի), թե՛ Սասուն Միքայելյանի դեպքում (8 տարի), նշանակություն էր ունեցել այն հանգամանքը, որ քաղբանտարկյալներին մեղադրանք էր առաջադրվել մեկից ավելի հոդվածներով:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՍԴ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՐՓՈ՞ՒՐ ԷՐ

    ԿԱՐԵԼԻ ԷՐ ՀԱՄԱՏԵՂԵԼ

    շարունակություն...»»


    ՍԵՐԺԻ ՈՒ ՄԱՑՈՅԻ ԿԱՐԳԸ ԽԱՐԽԼԵԼ ԵՆ

    ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ
    ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ


    Եվ այսպես, դատարանը Նիկոլ Փաշինյանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Որպես քաղաքական որոշում՝ սա, իհարկե, բավականին ախմախ քայլ էր, որովհետեւ մեղադրող կողմն ընդամենը վեց տարվա ազատազրկում էր պահանջել: Այսինքն, իր որոշմամբ դատավոր Մացոն որոշել էր Կորյուն Փիլոյանից ավելի փիլո գտնվել, եւ այդպես էլ վարվեց: Տարօրինակը, սակայն, ոչ այնքան դատարանի որոշումն էր, որքան այն, որ քաղաքական գործիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին հայտարարել, թե իրենց համար դատարանի այս որոշումն անսպասելի էր, իրենք արդարացման դատավճիռ էին ակնկալում եւ այլն:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Վերջին հանրահավաքին ՀԱԿ-ին միացած «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է հունվարի 10-ի ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումները: «Քվեարկությունը զուգորդվել է ընդդիմության թեկնածուի վստահված անձանց, տեղամասային հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ լրագրողների հանդեպ կիրառված տարատեսակ ահաբեկումներով, բռնություններով, սպառնալիքներով, ծեծով, ընտրական տեղամասի անժամանակ փակմամբ եւ ընտրողի ընտրելու սահմանդրական իրավունքի իրացմանը ապօրինի խոչընդոտելու տարատեսակ այլ քրեորեն հետապնդելի ընտրակեղծիքներով ու գործողություններով:

    շարունակություն...»»


    ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

    ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԴՈՒ ԵՍ


    Երեկ Շենգավիթի դատարանի դահլիճում հավաքվածները քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ծափողջույններով` երկար ու չընդհատվող: Դատական կարգադրիչները հավաքվածներին կարգի չհրավիրեցին. վերջիններիս դեմքի արտահայտությունից հասկացանք, որ նրանք էլ հոգու խորքում ուրախ են այդ ծափերի ու մարդկանց «դուխի» համար:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՀՈԳԵՎԱՐՔԻ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐ


    Երեկ ՀԱԿ-ը ծավալուն հայտարարություն է տարածել` կապված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավճռի հետ: «Կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է՝ ազատվելու համար Մարտի 1-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից։

    ՀԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

    շարունակություն...»»


    «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊԱՊԱՆ» ՆՐԱՆ ԿԱՆՉԵԼ ԷՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ,
    ՈՐՊԵՍԶԻ ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԲԱՆԵՐ ՉԱՆԻ
    Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի մասին ասում է
    Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչը


    Հարցազրույց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանի հետ:

    - Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արձակված դատավճիռն ապացուցեց, որ այս իշխանությունները պատրաստ չեն որեւէ քայլ զիջելու: Ըստ Ձեզ, այս պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանում:

    - Հասկանալի է, որ ոչ լեգիտիմ իշխանությունները իրենց լարված քայլերով ու ընդդիմության դեմ անընդհատ, ամենօրյա պայքարով ցանկանում են իրենց զգալ երկրի տերը:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ


    Երեւանի Ուղղիչ Տունը նախկին նահանգական բանտն էր, որքան հայտնի է ինձ հին բանտարկյալների պատմածներից, ցարական ամենադաժան բանտերից մեկն էր եղել:
    Այս բանտում ես լիովին համոզվեցի, երբ տեսա այսպես կոչված «Նիկալայի պադվալները»:

    շարունակություն...»»


    ԳՐԱՔՆՆԵՆՔ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

    ՊԱՏԿԵՐԸ` ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԿԱ


    Երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը լրագրողներին են ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2009թ. տարեկան զեկույցը` «Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին»: Զեկույցը բավական ծավալուն է, ինչը բնական է` հաշվի առնելով, ներկայիս իշխանությունների «ջերմ» վերաբերմունքը մամուլի հանդեպ: Մանրամասն ներկայացված են նախորդ տարի լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ բռնությունների եւ հալածանքների դեպքերը:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԳՅՈՒԼԻ ԿՈՂՔԻՆ


    Թուրքիայի նախագահի կողմից Չանաքայա պալատում կազմակերպվել էր ահաբեկչության դեմ պայքարում զոհված զինվորականներին հետմահու պարգեւատրման արարողություն, որի ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել, տեղեկացնում է news.am-ը: Զոհված կապիտանի հայրը նախագահ Աբդուլլահ Գյուլի կողքին ուշագնաց է եղել եւ ընկել հատակին: Զոհվածի մորը աշխատակիցները հազիվ են կարողացել հանդարտեցնել:

    շարունակություն...»»


    ՍԵՐԻԱԼ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ, ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ
    ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ


    Հարութ Կբեյանը վերջին անգամ տպագրվել է 2003-ին` ամսագրում, որովհետեւ որոշել է հրատարակել իր երկրորդ գիրքը: Երբեք ինքն իրեն չի ստիպում գրել. գրում է այն ժամանակ, երբ գրելու բան ունի: Ավելի շատ սովորում է կյանքից` ապրելով ու աշխատելով: 2002 թվականից աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում. դոկումենտալ, կարճամետրաժ ֆիլմերի սցենարներ է գրել: Որոշ շրջան մասնակցել է «Կյանքի գինը» եւ «Բանակում» սերիալների սցենարական աշխատանքներին:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    ... Եվ եղաւ, որ Հրեաստանի մէջ ճգնաժամ էր, եւ աղքատութիւն, եւ սով, եւ հարկահաւաքներն ու մաքսաւորները մարդկանց տուներն էին լցվում, եւ մարդկանց ողբը երկինք էր բարձրանում, եւ բնաւ մէկը մխիթարութիւն չուներ իր օրերումը: Եվ ահա Սէրժը, որ Սողոմոն թագավորի պէս էր, բայց ոչ թե իմաստութեամբ, այլ հարստութեամբ, Փղշտացիների թագաւորի հետ խօսեց, որ Հրեաստանի սահմանները բացուեն, եւ լիութիւն գա Իսրայելի որդիների վրայ: Ամէն:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

    ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարում է, որ անձեռոցիկների եւ անձնական հիգիենայի այլ պարագաների արտադրության դեպքում «Սամվել Նիկոյան» ապրանքանիշի օգտագործումը խստիվ արգելվում է:
    Տեղական արտադրանքի խթանման հանձնաժողով

    ՃՇՏՈՒՄ

    ՀՀ Արդարադատության նախարարությունը ստիպված է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին պաշտոնապես տեղեկացնել, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի տիրոջ մայրը որեւէ առնչություն չունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի հետ:
    ՀՀ ԱՆ մամուլի ծառայություն

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed versionNo 906 (ինտերնետային No 1066), Հունվարի 20 2010 թ., չորեքշաբթի