|
Պարզվում է, դեռ, էէէ~է, անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին երկրիս գյուղնախարարը
հրավիրած է եղել երկրիս անտառային ոլորտի ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ բարեփոխումների
քննարկում: Էէէ~է, անցյալ տարի, որ ասում եմ, 2008 չհասկանաք, 2009 հասկացեք:
2009, ԱՄԱՆՈՐԻՑ ԱՌԱՋ, դեկտեմբերի 18: Այդ մասին հաղորդում կա ՀՀ գյուղնախարարության
կայքում: Ես, ուշացած, կարդացի քիչ առաջ: Շուրջ 500 առողջ ու մշտականաչ սոճու
ոչնչացման փաստից զայրացել էի, ասացի տեսնեմ` նախարարության պաշտոնական կայքն
ինչ կասի` գտա ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ-ը: Անտառային ոլորտի: Ոլորտի պատասխանատուներով
ու բնապահպանական խնդիրներ հետապնդող 23 հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներով:
Մ.Մ.
|