|
Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե «պետական միջոցին ձեռք գցած պաշտոնյան
պետք է լինի ամենից զզվելի մարդը մեր հանրության մեջ»: Սերժ Սարգսյանն իզուր
է անհանգստանում. իրականում հենց այդպես էլ կա: Դրա համար էլ «մեր հանրությունը»
զզվում է այս իշխանություններից: Այլ հարց է, որ ամեն անգամ, երբ փորձ է
արվում այդ զզվանքն արտահայտել, ասենք, ընտրությունների միջոցով, «պետական
միջոցին ձեռք գցած» այդ «ամենից զզվելի» պաշտոնյաները զորք են հավաքում եւ
կրակում ժողովրդի վրա (ինչի արդյունքում էլ, ի դեպ, Սերժ Սարգսյանն իրավունք
է ստանում նման բարոյախրատական ելույթներ ունենալ նախագահի կարգավիճակով):
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
|