|
Ստորեւ ներկայացվող հեռախոսազրույցն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել
մեկ-երկու օր առաջ, իսկ զրուցակիցներն ըստ երեւույթին բարձրաստիճան պաշտոնյաներ
են, ովքեր, դատելով խոսակցության թեմայից, անմիջականորեն առնչվում են գործադիր
իշխանության հետ: Ցավոք, զրուցակիցները բավականին զգուշավոր են եւ հաճախ
օգտագործում են կոդավորված արտահայտություններ, բայց ամեն դեպքում խորաթափանց
ընթերցողը, կարծում ենք, կկռահի, թե հատկապես ինչի մասին է խոսքը: Այսպես
թե այնպես, գաղտնալսված այս հեռախոսազրույցի սղագրությունը, կարծում ենք,
կօգնի իրական պատկերացում կազմել ՀՀ իշխանությունների ներսում տիրող բարոյահոգեբանական
եւ ֆինանսատնտեսական մթնոլորտի մասին: Եվ այսպես.
|