|
Երեկ 12 կազմակերպություն հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում
են անհապաղ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը
եւ ազատ արձակել նրան: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը,
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի հայաստանյան կոմիտեն», «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության»
կազմակերպությունը, «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», «Փաստաբաններ մարդու
իրավունքների համար», «Հույս», «Զարթոնք 89», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն»,
«Մենք+», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Էկոդար» կազմակերպությունները
արձանագրել են, որ ««Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի
ողջ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավորում չներկայացվեց նրա կողմից
զանգվածային անկարգություններ կազմակերպելու առումով:
|