Ուրբաթ, 29 հունվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԷՆԶԵԼԻ,
    ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԻՐԱՆ:
    ՏԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՑ ԼԵՆԻՆԻ
    ՄԻ ՀԵՂՈՒԿ ԱԼ-ՀՈՒՐՀՈՒՐԱՆ:
    ՆԱՅՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ ՆԱՎԵՐԻՆ
    ԵՎ ԻՐԵՆՑ ՇՐԹԵՐՈՎ ԱՆԲԱՌ,
    ԱՆՍԱՀՄԱՆ ԽԻՆԴԸ ԴԵՄՔԵՐԻՆ՝
    ՇՇՆՋՈՒՄ ԵՆ.- ԲԱՐԻ՜ ՃԱՄՓԱ...

    Կարդացեք Չարենց


    Երեկ հայկական բանակի օրն էր, եւ այդ առթիվ Սերժ Սարգսյանն ի պաշտոնե պարտավոր էր այցելել Եռաբլուր: Ընդ որում՝ նախապես հայտնի էր, որ այդ առթիվ այնտեղ պիտի շարված լինի ՀՀ զինված ուժերի պատվո պահակախումբը: Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակիցը, սակայն, անհրաժեշտ է համարել անպայման նախապես ստուգել, թե արդյո՞ք պատվո պահակախմբի զինվորներին տրված զենքը լիցքավորված չէ մարտական փամփուշտներով: Եվ սա՝ այն դեպքում, երբ, ըստ կանոնակարգի, զորամասից դուրս գալուց առաջ այդ զինվորների զենքերը մի քանի անգամ մանրամասն ստուգման են ենթարկվում:
    Այսինքն՝ Սերժ Սարգսյանն արդեն նույնիսկ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների հրամանատարներին չի վստահում: Համաձայնվեք՝ չափազանց հուզիչ տեսարան է այն «գերագույն-գլխավոր հրամանատարի» համար, ով եկել է շնորհավորելու նույն այդ բանակի տոնը: Տես նաեւ էջ 6


    ԻՐԱԶԵԿ ԱՂԲՅՈՒՐԸ ԱՂԲՅՈՒՐ Է ՓՆՏՐՈՒՄ

    ՄԻ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿԵՂԾԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


    Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից բավականին ժամանակ է անցել, բայց առ այսօր այդպես էլ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ արդյունքներ են արձանագրվել այդ հանդիպման ժամանակ: Բանն այնտեղ է հասել, որ Գալուստ Սահակյանը փաստորեն ստախոս է անվանում Ռուսաստանի արտգործնախարարին՝ հայտարարելով, թե «որեւէ նախաբան չի համաձայնեցվել, քննարկումները շարունակվում են», հետո էլ Վարդան Բոստանջյանն է հայտարարում, թե «Մերզլյակովը դեռեւս այն մարդը չի, որի հայտարարությունը պետք է անպայման տեղի ունենա»:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ


    ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը երեկ «ՉԻ» հետ զրույցում խոսելով Արցախի հիմնահարցի շուրջ ծավալվող բանակցությունների ընթացքում ազատագրված տարածքների վերադարձի հարցի քննարկման մասին, ասել է, որ «Պաշտպանության բանակի հրամանատարը չի զբաղվում բանակցություններով»: Հարցին, թե Դուք տեսնո՞ւմ եք այդ հեռանկարը, որ կարող ենք կորցնել ազատագրված տարածքները, նախարարը պատասխանել է. «Ոչ ցանկանում եմ, ոչ էլ ուզում եմ տեսնել»:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԽԻՍՏ ԵՆ ՎԱԽԵՑԵԼ

    ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀՐՃՎԱՆՔ

    շարունակություն...»»


    ՄԱՆՐ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    ԳԱԶ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ


    Ապրիլի 1-ից, ինչպես հայտնի է, գազը թանկանում է: Թե կոնկրետ որքան է թանկանալու՝ դեռեւս հայտնի չէ, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ դա աղետալի հետեւանքներ է ունենալու ինչպես շարքային սպառողների, այնպես էլ տնտեսության համար: Ու քանի որ այս օրերին «Հայռուսգազարդ» անվանումը, գոնե հասարակության լայն շրջանակներում, հայհոյանքի պես բան է դարձել, այդ ընկերությունը որոշել է իշխանական լրատվամիջոցներից մեկի միջոցով հանդես գալ պաշտոնական պարզաբանումներով:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՐԱԶԱՀԱՆ

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ


    ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Ոչխարը թեւի տակ՝ թաքնվել է Մեղրիի ժայռերում: Սպասում է մութն ընկնելուն, որ թաքուն սահմանը անցնի ու մաքսատուրք չվճարի: Թարսի պես՝ ամենավճռական պահին ոչխարը մայում է: «Զահրումար, ձենդ կտրի՛», շշնջում է ինքը, բայց արդեն ուշ է. սահմանապահները ոլորում են թեւերը, առգրավում ոչխարը ու իրեն առաջ հրում դեպի սահմանապահ ուղեկալը:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ


    Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ամենայն հավանականությամբ Արմեն Գրիգորյանին այդ պաշտոնում կփոխարինի Արթուր Պետրոսյանը, որը ներկայումս զբաղեցնում է Աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը: Նշենք, որ, մեր տեղեկություններով, մոտ ժամանակներս աշխատանքից ազատվելու է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

    շարունակություն...»»


    ՄԻՇՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

    ՂԱԼԱԹ Է ԱՆՈՒՄ ՆԱ, ՈՐ ԱՍՈՒՄ Է,
    ԹԵ ԱՅՍ ՏԱՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ
    Ըստ ԵԿՄ նախագահի, արցախյան հիմնահարցը վաղուց լուծված է,
    մարդիկ էլ ապրում են իրենց անկախ երկրում


    Հարցազրույց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ:

    - Պարոն Գրիգորյան, մարտի 1-ից հետո «Երկրապահը» նորից զենքը կվերցնի՞, գնա կռվելու: (Իրավունք)

    - «Երկրապահը» բա ինչի՞ հմար ա: 24 ժամ: Էդ մենք ե՞րբ ենք կռվից դուրս եկել, որ նորից եք ասում:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր թուրք ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի միջեւ: Վերջինս հեռախոսազրույցում հերքել է ադրբեջանական APA գործակալության տարածած տեքստում իրեն վերագրվող հայտարարությունները:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՔԱՂԱՔ ԵՎ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՉՈՌՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԱՌՋԵՎ


    Ոչ վաղ անցյալում, երբ Երեւանի քաղաքապետի ընտրովի պաշտոնում նշանակվեց մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն, քաղաքապետարանի կառուցվածքում սկսեցին «բարեփոխումներ իրականացվել»:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    MEN IN BLACK -ARMENIKUS


    «Դու քեզ համար հա~նգիստ կանգնած էիր, ինքը քեզ ասաց Ռոբերտ Քոչարյա՞ն» անեկդոտը հիշո՞ւմ եք: Գիտե՞ք քանի անգամ եմ սրան-նրան համոզել ու հորդորել` չպատմեն: Ախր ինչ մտածում ես, մտքովդ ինչ անցնում է` տեղի է ունենում: Գնա, դե տեղի ունեՑնողին համոզիր, թե անեկդոտ է եղածը: Անեկդոտ: Ընդամենը: Չի լինի: Տեղի կունենա: Մանավանդ, եթե քաղաքական-հասարակական լարված միջավայր է առկա: Առկա է, չէ՞: Լարված է, չէ՞: Բա ո~նց չիրականանա գաղափարը: Էն էլ` պատմվող- արտաբերվող գաղափարը:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԽՈՆԱՐՀՎԵՑԻՆ ԽՈՆԱՐՀԱԲԱՐ

    ԵՌԱԲԼՈՒՐԸ ԲՈԼՈՐԻ՛ ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆ Է


    Երեկ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը առանձին-առանձին այցելեցին Եռաբլուր` սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարին ծաղիկներ դնելու: Թիմերից յուրաքանչյուրի ներկայությամբ Եռաբլուրը բոլորովին ուրիշ էր` մեկ մռայլ, մեկ շատ զվարթ:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ԿՈՄԵՐՑԻՈՆԸ ՊԱՀԱՆՋՎԱԾՆ Է

    ՄԻՇՏ ԴԱՍԱԿԱՆ, ՄԻՇՏ ԿՈՄԵՐՑԻՈՆ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ


    Դերասան, բեմադրող Նարեկ Դուրյանն ասում է, որ կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն արտահայտությունն ինքը առաջին անգամ լսել է Հայաստանում. Ֆրանսիայում այդ հասկացությունը չկա, գոյություն չունի: Այնտեղ գործում են տարբեր ժանրի թատրոններ` դասական, բուլվարային, երաժշտական, կոմեդիայի. բայց այդպիսի տարբերակում թատրոնների եւ ներկայացումների միջեւ չեն դնում: Իսկ մեզանում` կա, գործում է այդ բնորոշումը: Եվ եթե հիշում եք, կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն ներկայացումների տարբերությունների մասին խոսելու առիթը եղավ այն բանից հետո, երբ «Բարի ուշ գիշեր» ծրագրում Անիտա Հախվերդյանը «Մեա կուլպան» որակեց կոմերցիոն ներկայացում, եւ Հրանտ Թոխատյանը, չհամաձայնելով այս կարծիքի հետ, վրդովվեց:

    Շարունակելի
    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»



    ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


    Հովիկ Աբրահամյան - Կենդանակերպի նշանը՝ Ժուկ (տառասխալ չկա):

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է կառուցողական իրադարձություններով:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 909 (ինտերնետային No 1069) Հունվարի 29 2009 թ., ուրբաթ