|
Քաղաքականության
մեջ դիմացինին խաբելու փորձը սովորական երեւույթ է եւ առանձնապես չի դատապարտվում:
Ավելին. խաբելը համարվում է հիմնական մեթոդներից մեկը, բայց՝ միայն մի պայմանով.
որեւէ միավոր (պետություն, բանակ, քաղաքական ուժ եւ այլն) խաբելուց առաջ
պիտի ինքն իր համար ճշտի առնվազն երկու բան: Առաջին՝ ո՞րն է իր առջեւ դրված
նպատակը, եւ երկրորդ՝ կոնկրետ ի՞նչ խնդիր է լուծում դիմացինին խաբելու փորձով:
Քանի դեռ այս հարցերում հստակություն չկա, ցանկացած գործողություն անիմաստ
է: Ընդ որում, այս երկու հարցերն ի սկզբանե գտնվում են տարբեր հարթություններում,
որովհետեւ սեփական շահի հստակ գիտակցումը գտնվում է «ճշմարտության տիրույթում»,
իսկ դիմացինին խաբելու փորձերը, հասկանալի է, կեղծիքի ոլորտից են: Իսկ ամենավտանգավորն
այն է, երբ այս երկու ոլորտները խառնվում են իրար:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
|