Չորեքշաբթի, 3 փետրվարի 2010, # տպագիր համարը

    first page

    Ով իր զանցանքի համար չի ամաչում, նրա վրա կներգործի միայն ահը:

    Պուբլիլիոս Սիրոս


    ՀԱՄԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ


    «Ֆուտբոլային դիվանագիտության» միակ տեսանելի արդյունքն առայժմ այն է, որ Հայաստանը հայտնվել է գնդակի դերում: Ընդ որում, սա նույնպես իր դրական կողմերն ունի. հանդիսատեսների ուշադրության կենտրոնում, ամեն դեպքում, գնդակն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է սա համապատասխանում «նախաձեռնողական քաղաքականություն» բնորոշմանը: Տես նաեւ էջ 2


    ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆԸ

    ԳՆԴԱԿԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԹԵ ՈՎ Է ԳՈԼ ԽՓՈՒՄ


    ԱՄՆ-ը Թուրքիային եւ Հայաստանին կոչ է անում «առաջ շարժվել արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղիով»: Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, այդ գործընթացը լրջորեն վտանգվել է, ինչի առթիվ էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ եւ ընդգծել, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է»: Մեծ հաշվով, այս փաստը կարելի է գնահատել որպես ամերիկացիների ճնշում Թուրքիայի վրա եւ այդ առթիվ կարգին հրճվել, բայց դրանից առաջ երեւի արժե գոնե փորձել հասկանալ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը «շատ կարեւոր» Միացյալ Նահանգների համար: Կոպիտ ասած՝ նրանց ինչի՞ն է պետք, որ այդ հարաբերությունները շատ արագ կարգավորվեն:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐ


    ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է սահմանել տեղական նոր հարկատեսակներ, որոնցից պարտադիր կլինեն հողի հարկը եւ գույքահարկը: Այս հարցի քննարկումը կշարունակվի նաեւ այսօր: Օրինագծով գործադիրը նախատեսում է սահմանել տեղական նոր հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտներում գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԱՃ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԱՅԼ ՈԼՈՐՏ ՉԻ ՄՆԱՑԵԼ

    ՄԵՏՐԸ՝ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

    շարունակություն...»»


    ՅՈԹԻ ՀԱՐԿ

    ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ Է


    Հիշո՞ւմ եք «Չիպոլինոյի արկածները» հեքիաթի այն դրվագը, երբ բռնապետը կատաղած գոռգոռում է, թե «օդի հարկ սահմանելուց հետո ժողովուրդը սկսել է քիչ շնչել»: Հեքիաթը, բնականաբար, ավարտվում է բռնապետության տապալմամբ եւ «ժողովրդի» հաղթանակով, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ նման գրոտեսկային իրավիճակներ կարող են ստեղծվել միայն հեքիաթներում:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է», Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Գորդոնը նաեւ ընդգծել է. «Նախկինում ասել ենք եւ այժմ էլ վերահաստատում ենք, որ կողմերը պետք է առաջ շարժվեն արձանագրությունների վավերացման եւ դրանց կյանքի կոչման ուղիով:

    շարունակություն...»»


    ԻՆՉ-ՈՐ ԱՐՅՈՒՆՈՎ, ԻՆՉ-ՈՐ ԳՐԱՎՅԱԼ

    ԿԱՐԵԼԻ Է ԻՆՉ-ՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԶԻՋԵԼ
    ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԻՄԱՑ
    Կարծում է Հանրապետական պատգամավորը


    Հարցազրույց «Վեդի Ալկո» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Ղազարյանի հետ:

    - Հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարանի «այո»-ն ստանալուց հետո մտնելու են խորհրդարան: Արդեն որոշե՞լ եք, թե ինչպես եք քվեարկելու:

    - Մեր բոլորի համար դա շատ կարեւոր հարց է: Ես կուզենայի, որ մեր հարեւան երկիրը ուղղակի հայտարարեր, որ պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ ստեղծել եւ բացել մեր սահմանները:

    Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ


    Երեկ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
    «Կեղծված ընտրություններով եւ մարտի 1-ի սպանդով ապօրինաբար տիրանալով իշխանությանը, ներկա վարչախումբը միջազգային հարաբերությունների ասպարեզում ինքն իրեն ի սկզբանե դրեց այնպիսի խոցելի վիճակի մեջ, որն առաջացրեց ղարաբաղյան հարցում աննախադեպ միջազգային ճնշումներ:

    շարունակություն...»»


    ԵՂԻՇԻ ՏԵՍԱԿԻ ՈՍՏԻԿԱՆԸ

    ԾԵԾԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՔՐԵԱԿԱՆԻ
    ՊԵՏԸ ԵՐԿՈՒ ՕՊԵՐՆԵՐԻ ՀԵՏ


    «Ինձ Թալեաթի ղասաբների նման սպանում էին. եթե ես «վիզ չվերցնեի» այն, ինչ չեմ արել, ապա ինձ հիմա մորթած կլինեին: Համ ծեծում էին, համ էլ ասում, որ ոստիկանապետն ասել է, որ պետք է ցուցանիշ ներկայացնենք: Հիմա ավելի լավ է քո «գլխին սարքենք», որ հետո մեր «գլխին չսարքեն»: Իրենց համար ավելի լավ է մարդուն սպանելով ցուցմունք կորզեն, քան չբացահայտված դեպք գրանցեն», մեզ հետ զրույցում պատմեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի տակ գտնվող Տավրոս Ոսկանյանը, որը մինչեւ այս պատմությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ոստիկանության հետ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ


    «Արիստոկրատ» էր պահում իրեն եւ որպես դրա բարձրագույն արտահայտություն՝ ծխում էր բարակ գլանակներ եւ պուդրա էր գործածում: Շուտ-շուտ հիվանդանում էր եւ օրերով պառկում հիվանդանոցում: Նրա մասնակցությունը թուրքական ներկայացումին այն էր, որ նա երկրորդ գործողության ընթացքում հարսի անխոս դերը պիտի տաներ եւ պիտի պարեր «Ուզունդարա» կոչված արեւելյան պարը:

    շարունակություն...»»


    ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է


    Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրներին եւ զարգացումներին:
    Անդրադառնալով օրերս «Ստրատֆոր» ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետների այն կանխատեսմանը, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի, Լ. Զուրաբյանը պատերազմի հնարավորությունը իրապես համարել է մեծ. «Բացառել ոչ մի դեպքում դա չի կարելի: Բայց նորից դա պիտի համարեմ հենց այս ռեժիմի գործունեության հետեւանք, որովհետեւ այն հանգամանքը, որ այսօր նրանք գնում են զիջումների, դա իրականում հետեւանք է փոխված ռազմաքաղաքական բալանսի:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԳԼԽԱՔԱՆԱԿԸ ԿԱ


    Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ ԱԺ դահլիճը աննախադեպ մարդաշատ է: Նույնիսկ մինչեւ օրվա վերջը կարելի է խորհրդարանի դահլիճում մի քանի տասնյակ պատգամավորների միաժամանակ տեսնել: Նաեւ ԱԺ նախագահն ու փոխնախագահներն են պարտաճանաչ կերպով նստում դահլիճում:

    շարունակություն...»»


    ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԿՅԱՆՔԻՑ

    ՋՂԱՅՆԱՆԱԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԸ ԵՎ ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՃԱՌԸ


    Որքան էլ տարօրինակ լինի, բրիտանացիներն ամենեւին էլ սառնասիրտ եւ հավասարակշռված չեն, չնայած նման համբավին, ավելին` նրանք ամենաջղային եվրոպացիներն են: Իսկ ահա դանիացիները ամենախաղաղասերներն են: Համենայն դեպս, այսպիսին են GOLD արբանյակային հեռուստաալիքի պատվերով Point 72 ընկերության անցկացրած հարցումների արդյունքները:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    ... Եվ եղաւ, որ Երուսաղէմի մէջ ճգնաժամ էր, եւ քարը քարի վրայ չէր դրվում, եւ կառուցեալ շէնքերը դատարկ էին իրենց օրերումը: Եվ խօսեց Երուսաղէմի քաղաքապէտը մարդկանց առաջին, եւ ամէնքը սորան Չօռնի էին ասում, որ յունարէն ձէռագրերում Սեւ կոչուի, եւ դա նորա երեսի գույնի հէտ բնաւ կապ չուներ: Եվ խօսեց (Չօռնին) մարդկանց առաջին, եւ ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ տէսիլք երեւաց ինձ, որ Ձիթենեաց բլուրը պիտի մաքրեմ, եւ նորա տէղում բազում իջեւանատներ, պանդոկներ եւ անառականոցներ սարքեմ, որին յունարէն ձէռագրերում միջազգային կենտրոն են ասում:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ԱՇԽԱՏԱՆՔ

    Կազմակերպությունն արտագնա աշխատանքի է հրավիրում տարբեր տարիքի ոչխարների՝ շահավետ պայմաններով: Կոլեկտիվ հայտերի դեպքում գործում է զեղչերի ճկուն համակարգ: Դիմել երեկոյան ժամերին:
    Սաշիկ

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Եվրոպական հավաստագիր ունեցող ընդդիմադիր կուսակցությունը հրավիրում է համագործակցության՝ ազգային խնդիրների շուրջ: Գրանցման վկայական՝ ԵԽԽՎ - 29012010, լիցենզիա N 1890:
    Բյուրօ

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed versionNo 910 (ինտերնետային No 1070), Փետրվարի 3 2010 թ., չորեքշաբթի